Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.11.2019
ԵՐԵՎԱՆ


Երեւանը մեծացնում է ձգողությունը, վերագտնում իր համուհոտը

Մեր հինավուց մայրաքաղաքի տոնը՝ նոր հույսերով ու սպասելիքներով

Երեւանն առաջին անգամ իր ծննդյան օրը նշեց 1968 թ. հոկտեմբերի 18-ին։ Այդ տարի լրանում էր քաղաքի 2750-ամյակը։ Ծննդյան վկայականը՝ Արգիշտի արքայի սեպագիր արձանագրությունը քաղաքի հիմնադրման վերաբերյալ, հայտնաբերվել էր Էրեբունի հնավայրի միջնաբերդի պեղումների ժամանակ 1950 թ., եւ հայոց մայրաքաղաքի օրը կազմակերպված նշելու, տոն դարձնելու գաղափարը ամբողջ տասնութ տարի մշակվել, հասունացել էր մեզանում։ Եվ տոնը կատարյալ ստացվեց. համաժողովրդական տոնակատարություն եղավ։
Հիսունմեկ տարի շարունակ մենք նշում ենք տոնը։ Էական չէ, որ այդ տարիների շարքում եղել են նաեւ առանձին տարիներ, երբ «Էրեբունի-Երեւան»—ը նշել ենք «Ոսկե աշուն» խորագրի ներքո կամ ընդհանրապես չենք նշել (չնշելու պատճառը անցյալ դարի 80—ականների վերջին եւ 90—ականների սկզբին երկրում տեղի ունեցած պատմական իրադարձություններով պայմանավորված հանգամանքներն էին)։ Կարեւորն այն է, որ տոնը երբեք չի դադարել լինել մեզ հետ, լինել սիրված. ապրել է մեր մտքի մի անկյունում՝ սպասելով իր օրվան։
Այսօր հերթական տոնակատարությունն է, նշում ենք մեր մայրաքաղաքի՝ որպես բնակավայր հիմնադրման 2801—րդ տարին։ Նախորդ՝ հոբելյանական տոնակատարությունը հասկանալի պատճառներով չէր կարող ունենալ սպասված պաթոսը։ Դեռեւս սեպտեմբերի վերջերին էին տեղի ունեցել քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունները, եւ հոկտեմբերին տոնին լիարժեք նախապատրաստվելու անհրաժեշտ ժամանակ նորակազմ ավագանին եւ քաղաքապետարանի աշխատակազմը պարզապես չունեին։ Այս տարի ուրիշ է...
Քաղաքն իր տոնը դիմավորում է տարվա համար նախատեսված բարեկարգման աշխատանքները հիմնականում ավարտած, դեռեւս չավարտվածն էլ շուտով կավարտվի։ Չանդրադառնալով բոլոր աշխատանքներին՝ նշենք միայն երկուսը. բարեկարգվել է վեց հատվածի բաժանված Օղակաձեւ զբոսայգու 3—րդ հատվածը (Աբովյան եւ Նալբանդյան փողոցներով պարփակված), որտեղ նաեւ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունն է։ Երկար տարիներ Օղակաձեւ զբոսայգում բարեկարգման աշխատանքներ չեն կատարվել։ Մայրաքաղաքի, հատկապես կենտրոնի համար կարեւոր նշանակություն ունեցող այս զբոսայգու բարեկարգման գործընթացի սկիզբը դնելը նոր սպասելիքներ առաջացնող է, քանի որ ամբողջ զբոսայգու բարեկարգման նախագիծը վաղուց է պատրաստ, եւ միայն ֆինանսական արգելքն է պատճառ եղել, որ աշխատանքները մինչեւ հիմա չէին կատարվում։ Սա կարող է դառնալ կարեւոր գործի սկիզբը։
Երեւանի սոցիալական կյանքում այս տարի կատարվեց մի գործ, որն անտարբեր չի թողել երեւանցիներին, կասեինք՝ նաեւ մայրաքաղաքի այցելուներին։ Բացվեց «Երեւան—2800» այգին։ Վարդանյան ընտանիքի նվերը քաղաքին՝ հոբելյանի առթիվ, պետք է շահագործման հանձնվեր նախորդ տարվա տոնակատարությանը՝ Երեւանի 2800—ամյակին, սակայն չհասցրին։ Այգին իր հյուրընկալ դռներն ամբողջ գեղեցկությամբ եւ պերճանքով բացեց այս ամռան սկզբին։ Դժվար է վերջին տարիներին հիշել երեւանյան մի կառույց, որն այդքան ոգեւորությամբ ընդունված լինի երեւանցիների կողմից, ինչպիսին այս մեկն է։ Մտածված, խելացի նախագիծ, որակյալ իրագործում։ Բոլորովին պատահական չէ, որ բացման օրվանից այգին դարձել է անչափ հագեցած այցելությունների վայր, մարդկանց ձգող ինքնատիպ մի մագնիս, որի հետ չի կարող մրցակցել հանգստի ու մշակույթի ոչ մի օբյեկտ։ Այն այսօր էլ մնում է այդպիսին, չնայած հոկտեմբերն է, այլեւս ջրի ու խոնավ օդի մեծ անհրաժեշտություն չկա։
Այս այգու գոյությունը միայն հաճելի այցելության ու հանգստի հնարավորություն չէ, նաեւ քաղաքաշինական մեծ նշանակություն ունի։ Բանն այն է, որ դրանով ամբողջացել է Երեւանի, այսպես ասենք, դեպի բուն կենտրոն մուտքից Հանրապետության հրապարակ ընկած քաղաքաշինական առանցքը (Ռուսաստանի հրապարակ—Ալ. Մյասնիկյանի հուշահամալիրի հետ «Երեւան—2800» այգի—Ստ. Շահումյանի հրապարակ—«Էրեբունի—2750» շատրվանային համալիր—Հանրապետության հրապարակ)։ Այդ առանցքը նոր չի ձեւավորվել, նախկինում էլ գոյություն ուներ, սակայն նախորդ այգու անհրապույր տեսքը, մի տեսակ լքված, անկյանք վիճակը շատ էին խանգարում տարածքի ամբողջական ընկալմանը։ Այսօր տարածքը, քաղաքապետարանի հոյակապ շենքի համադրությամբ, լիովին փոխել է մայրաքաղաքի այս հատվածի կերպարն ու ընկալումը։
Երեւանն իր ծննդյան տոնը դիմավորում է իր մեջ ապրող մարդկանց նորացված հոգեվիճակով։ Երկար տարիներ քաղաքում կատարվել են գործեր, ստեղծվել են արժեքներ, որոնց հետ իր քաղաքը սիրող երեւանցին համաձայն չի եղել կամ այնքան էլ համաձայն չի եղել, սակայն դա մերժելու կարողություն չի ունեցել եւ ստիպված է եղել անխոս, անտարբեր տանել պարտադրանքը, ինչն այդ արժեքների եւ, ընդհանրապես, քաղաքի նկատմամբ օտարացման միջնորմ է դարձել երեւանցու հոգում։ Այսօր այլեւս չկա այն հոգեբանական ճնշումը, որի ազդեցությամբ ծնունդ են առել անընդունելի գործերը։ Երեւանցին այժմ ազատ է իր կարծիքն արտահայտելու, անընդունելին չընդունելու հարցում։ Դա դարձել է նրա իրավունքը։ Ահա այդ իրավունքի, քաղաքի տիրոջ իրավունքի գիտակցումով է երեւանցին այս անգամ դուրս եկել տոնական փողոց՝ կիսելու հնամենի քաղաքի այսօրվա բնակիչը լինելու ուրախությունը իր նմանների հետ։ Սա հավասարը չունեցող զգացում է։ Երեւանցուն է վերադարձվել իր քաղաքը...
Մեր սիրելի Երեւանի տոնը նշում ենք մեր ժպիտներին այլ երկրներից եկած այցելուների ժպիտները գումարած տեսնելով։ Ո՞վ կարող է ժխտել, որ այս տարի մայրաքաղաքի փողոցներում կտրուկ շատացել են օտարերկրյա այցելուները։ Ամեն քայլափոխի օտար լեզվով խոսակցությունների ենք ականջալուր լինում, Երեւանը մեծացնում է իր ձգողությունը, վերագտնում է իր համուհոտը, Երեւանը վերածվում է հագեցած զբոսաշրջային քաղաք—կենտրոնի։ Նախորդ տարիներին այդպես չի եղել, այսքան շատ զբոսաշրջիկ Էրեբունի—Երեւանը չի ունեցել։ Այս տարվա տոնակատարությունը նաեւ սրանով է առանձնանում։
Տոնդ շնորհավոր, արեւի՛ քաղաք...
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

19-10-2019





12-11-2019
Առկա մարտահրավերներից մի քանիսն արդեն քթներիս տակ է
Հայկական կողմն իրավիճակը շտկելու հստակ գործիքներ ունի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




12-11-2019
Իրաքյան ճգնաժամը հաղթահարելու նոր ջանքեր
Բացառված չէ, որ կարգավորումը երկարաձգվի

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Ներքին լուրջ ...


12-11-2019
Առաջաբանի փոխարեն
Կամ՝ երկու խոսք հեղինակից

Սիրելի ընթերցող, մենք սկսում ...


12-11-2019
Սիրիան, Թուրքիան, քրդական գործոնը եւ հայկական հարցը՝ միջազգային նախաօրակարգում
Հայաստանի հեռանկարային արտաքին քաղաքականությունը պիտի կիրառական դարձնել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




12-11-2019
Դաշնակցային հարաբերություններ ու ռազմավարական գործընկերություն բոլոր ոլորտներում
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է
ՌԴ ԱԳ նախարար ...


12-11-2019
«Հույս ունենք, որ առեւտրաշրջանառությունը կհասնի 2 մլրդ դոլարի»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է
ՌԴ ԱԳ նախարար ...


12-11-2019
«Երեք կռանը» կրկին «խոսեց»...
Արձագանքելով ստեփանակերտցիների խնդրանքին՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հանձնարարությամբ երկու շաբաթ ...



12-11-2019
Մագիստրատուրան՝ բակալավրիատի կրկնությո՞ւն
Հին խնդրի արդիական ...

12-11-2019
Թալիշի նորակառույց դպրոցը բացեց հյուրընկալ դռները
Վերածնված գյուղը գրկաբաց է ընդունում իր ...

12-11-2019
Կպահպանվի՞, արդյոք, ավանդույթը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO