Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ԼՂՀ


«Արեւելյան պտուղների արքան» գայթակղեց բոլորին

Նռան ավանդական փառատոնը կայացավ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Արցախյան նուռը՝ «արեւելյան պտուղների արքան», մեծ պահանջարկ ունի միջազգային շուկայում, առավել եւս «նռան հայրենիք համարվող» Մարտունու շրջանում աճեցված բերքը, որն աչքի է ընկնում ընդգծված վառ կարմիրով, խոշոր հյութառատ հատիկներով, «պատրաստի նատյուրմորտ» հիշեցնող գեղագիտական իր բաղադրիչներով... Պատահական չէ, որ շրջանի այգեգործները նվաճել են իրենց բերքով հպարտանալու իրավունքը, եւ հենց Մարտունի քաղաքում է ամեն տարի նռան փառատոն կազմակերպվում՝ իր «հյուրընկալ դռները բացելով» հազարավոր այցելուների եւ զբոսաշրջիկների առաջ։
Ավանդական դարձած տոնին բծախնդրորեն էին նախապատրաստվել տանտերերը՝ քաղաքի կենտրոնական հրապարակում, որ լեգենդար զորավար, Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունն է կրում՝ խնամքով ու բարձրաճաշակ ձեւավորելով շուրջ 150 տաղավար։ Փառատոնին, որ օրհնել է Հայ առաքելական եկեղեցու փոխառաջնորդ տեր Սահակ վարդապետ Շաքարյանը, մասնակցել են շրջանի բոլոր համայնքները։ Ըստ որում, կազմակերպիչների խոսքով, «նռան փայլող ընտրանին է» երեւան հանվել՝ աշնան մյուս անուշահամ բերք ու բարիքի հետ։ Եվ տանտերերը մի կողմից լիառատ հյուրասիրում էին այցելուներին, մյուս կողմից՝ մատչելի գնով վաճառում բարիքը։ Իսկ այստեղից ոչ ոք դատարկաձեռն տուն չգնաց, անգամ հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով պետական այրերի ուղեկցությամբ տոնի առիթով եկել էր շնորհավորելու այգեգործներին։
Ինչպես զրույցի ժամանակ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը տեղեկացրեց, կառավարության նոր հայեցակարգում առանձին ուշադրության է դարձվում այգեգործության զարգացմանը, մասնավորապես՝ նռան այգիների ընդլայնմանը։ Միայն այս տարի գրեթե 1000 հեկտար նռան այգի է հիմնադրվել եւ մինչեւ 2021 թ. նախատեսվում է եւս 2000 հեկտար տունկ կատարել՝ հաշվի առնելով նռան լայն պահանջարկը միջազգային շուկայում։ «Այս տարի բոլոր համայնքներում ռեկորդային բերք է աճեցվել, ու արդեն շուրջ 2500 տոննա նուռ է հավաքվել։ Նրա զգալի մասը արտահանվում է տարբեր շուկաներ, գլխավորապես Ռուսաստանի Դաշնություն,–նշեց նախարարը։–Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ հոկտեմբերի 15—ի դրությամբ հավաքված բերքը գրեթե 2.5 անգամ գերազանցում է 2018—ի ցուցանիշը»։
Փառատոնին, ու ամբողջ օրվա ընթացքում բարձր տրամադրություն էր տիրում, պանրի հետ թարմ թոնրահաց, կարկանդակներ եւ քաղցրահամ գաթաներ, անմահական հյութ ու գինի էին հյուրասիրում այցելուներին, իսկ արվեստի սաների ուրախ երգն ու պարը, այգեգործի, նռան գովքն անող զվարթ ելույթներն ավելի էին խոհրդանշում տոնի անհրաժեշտությունը, որից ոչ ոք անմասն չմնաց։ Անգամ Հաղորտի դպրոցի աշակերտներն էին հանրօգուտ գործով զբաղված. ովքեր փաթեթավորում էին վաճառքի հանված ապրանքը եւ որոշել էին ստացված գումարով աղբամաններ գնել գյուղի համար...
Երբ հրաժեշտից առաջ հետաքրքրվեցի, թե ինչու, այնուամենայնիվ, Մոնթե Մելքոնյանի անվան հրապարակն է փառատոնի համար հավաքատեղի դարձել, մարտունեցիները հպարտությամբ պատասխանեցին. «Այլ որոշում չէր էլ կարող լինել, Ավոն նուռ շատ էր սիրում»...
Ստեփանակերտ

22-10-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO