Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.11.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով

Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է հայաստանյան քաղաքական աշունը, որո՞նք են օրակարգային առաջնային հարցերն այս փուլում, ինչպիսի՞ն է ժողովրդի վերաբերմունքը իշխանության նկատմամբ. թեմայի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։
Այսպես, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանը ներքաղաքական ներկա իրավիճակն ամփոփելով՝ արձանագրեց. «Նորմալ փուլ է։ Առաջնային օրակարգային հարցերը նրանք են, որոնք մենք գրել ենք մեր նախընտրական ցուցակում։ Հիմա սպասվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, կոռուպցիոն կանխարգելման հանձնաժողովի հարցերի կարգավորումներ։ Եվ ես կարծում եմ, որ ներկայիս ամբողջ աղմուկը հիմնականում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի ընդունման ու նշված հանձնաժողովի հետ է կապված»։ Սահմանադրական դատարանի թնջուկի մասով էլ տարօրինակ է համարում, որ դատարանն ինքնամաքրման պարտականությունը չի կատարում։ Բայց միաժամանակ նկատում է՝ թեւաթափ լինելու որեւէ խնդիր չկա։
«Եթե համեմատենք 2018 թ. իրադարձությունների հետ, հիմա ներքաղաքական կյանքում հարաբերական անդորր է, բայց չի նշանակում՝ ներքաղաքական գործընթացներ չկան։ Դրանք շարունակվում են։ Ներքաղաքական սահուն գործընթացներ են»,–բնորոշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանը՝ ներկայացնելով իր համար օրակարգային առաջնահերթությունները։
Նրա համար շարունակում են Հայաստանի առաջնային հարցեր մնալ տնտեսական հեղափոխությունը, ներդրումների հոսքը Հայաստան. «Ինձ համար առաջնայինը տնտեսական հեղափոխությանը միտված այն ծրագրերն են, որոնք պետք է իրականացվեին, կամ գոնե այն նպատակները, որոնց մասին հայտարարվել էր։ Ցավոք, ներդրումների մասով դիտարկելով չեմ կարող ասել, թե վիճակագրությունը գոհացուցիչ է։ Բայց, ինչպես ասում են, առաջիկա գործընթացներն ամեն ինչ ցույց կտան»։
Խորհրդարանական երրորդ ուժի՝ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Անի Սամսոնյանն էլ որպես առաջնային հարցեր նշելով տնտեսական հեղափոխությունն ու դատական բարեփոխումները՝ արձանագրեց. «Հայաստանի քաղաքական կյանքը ոչ շատ ակտիվ է, ոչ էլ շատ պասիվ, բնականոն հունով շարժվում է առաջ»։
Իսկ թե իշխանություն—ընդդիմություն փոխհարաբերություններն ինչպիսի՞ն են, իմքայլական պատգամավորը ասում է, որ Հայաստանում երկու տեսակի ընդդիմություն կա։ Մի տեսակը ինստիտուցիոնալն է։ Որպես այդպիսին «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն է առանձնացնում։ Պատգամավորը չշրջանցեց նաեւ Ամուլսարի շուրջ եղած իրադաձություններով պայմանավորված փոխհարաբերությունները՝ մեկնաբանելով, որ այդ դեպքում պետք է դիտարկել՝ ինչ այլ շահագրգիռ կողմեր կային, որոնք փորձում էին «ջուրը» պղտորել։ Ընդդիմության մյուս խմբի՝ իշխանության նախկին ներկայացուցիչների վերաբերյալ էլ իշխող ուժի ներկայացուցչի դիտարկումը հետեւյալն է. «Չունենալով որեւէ էական ազդեցություն՝ իրենց մնում է ապավինել միայն սեփական հսկայածավալ մեդիա ռեսուրսներին, որոնց միջոցով մանիպուլյացիան դարձրել են իրենց լավագույն «գործընկերը»։ Դրա հետ մեկտեղ, երբեմն միանում է այլ օրակարգեր սպասարկելու նրանց ցանկությունը։ Այսպիսին է մեր ներկայիս իրականությունը։ Այդպես էլ երբեք չկարողացան հասկանալ, թե ինչ է կատարվել, եւ ոչ էլ կհասկանան, թե ինչ է կատարվում. իրականությունից կտրվեցին»։
Ընդդիմություն—իշխանություն համագործակցությունը Անի Սամսոնյանը շատ արդյունավետ չի համարում։ Կարծում է՝ դեռեւս ընդդիմության հետ համագործակցության խնդիր կա։ Այսպես է մեկնաբանում. «Հաճախ մենք նախագծեր ենք ներկայացնում, որոնք մերժվում են իշխանության կողմից այն պատճառով, որ դրանք ընդդիմությունն է ներկայացրել։ Կարծում եմ՝ այդ ընկալումը դեռ կա»։
«Մենք ընդդիմանում ենք այն ծրագրերին, որոնք ճիշտ չենք համարում, որոնք, կարծում ենք, որ լավ բանի չեն տանում։ Այդ գործընթացներում առաջարկում ենք օրենքի նախագծեր, որոնք շատ դեպքերում շարունակում են մերժվել՝ ես հույս ունեմ՝ ոչ այն պատճառով, որ ընդդիմությունն է ներկայացնում»,–ասում է Իսայանը՝ նկատելով, որ «լեզու գտնել—չգտնելու» հարց չկա, պարզապես քաղաքականության ու մոտեցման հարց կա։ «Եթե ընդդիմությունը որեւէ առաջարկ է անում, ճիշտ կլինի, որ իշխանության ներկայացուցիչները դրա վերաբերյալ ավելի խորքային մտածեն եւ չհամաձայնելու դեպքում հստակ պատճառներ մատնանշեն։ Նույն կերպ էլ, կարծում եմ, որ իշխանության առաջարկին ընդդիմությունը չպետք է ընդդիմանա միայն նրա համար, որ ընդդիմություն է»,–բարձրաձայնեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորը։
Իսկ իշխանությունից ու հեղափոխությունից ՀՀ քաղաքացիների հիասթափության մասին խոսակցությունները մեկնաբանելով՝ նա հույս հայտնեց, որ, իր ձեւակերպմամբ, արդեն սկիզբ առած ճանապարհը շատ շուտ կանգ կառնի եւ չի տանի ամբողջական հիասթափեցման։ Իսայանը խոստովանում է՝ ինքն էլ մեծ հույս է ունեցել, որ երկիրն առաջ տանելու հնարավորություն է ընձեռվել. «Հուսանք, որ առաջիկայում Հայաստանի իշխանությունը իր քաղաքականությունը կվերանայի, որը հիասթափության ալիքը չի խորացնի»։
«Ես կարծում եմ, որ հետհեղափոխական էյֆորիան այլեւս չկա։ Այն, ինչ ակնկալում եւ ցանկանում էր տեսնել ժողովուրդը, օրինակ, տնտեսական հեղափոխությունը՝ չկա։ Բնական է, որ կհիասթափվեին, որովհետեւ սպասելիքները չեն արդարանում»,—Անի Սամսոնյանի դիտարկումն է։
Սոս Ավետիսյանը, սակայն, չի կարծում, թե հասարակության շրջանում հիասթափություն կա, կամ էլ թե՝ իշխանությունը, այսպես ասած, կոտրել է հասարակության թեւերը։ Իշխանության ներկայացուցիչը նշում է, որ հասարակության շրջանում բազմապիսի հարցադրումներ կան։ Ու դա նորմալ է համարում։ «Իշխող խմբակցության պարտավորությունն է դրանց անդրադառնալ ու ամեն օր ու ժամ ձեռքը «զարկերակին» պահելով՝ հասկանալ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել։ Շատ անգամ լոկալ կարեւոր խնդիրներ դուրս են մնում ընդհանուր դիսկուրսներից։ Իսկ մարդիկ նաեւ դրանց կարիքն ունեն»,–ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանում կառավարման համակարգը խիստ կոռումպացված էր։ Իսկ հիմա վերադարձ է կատարվում օրենքին։ Ավետիսյանի ասելով՝ նախկինում օրենքների տրամաբանությունն այնպիսին էր, որ կոռուպցիայով աշխատեին, եւ հիմա, երբ օրենքները փոխվելով, ավելի դանդաղ արդյունք են արձանագրում՝ հաճախ մարդկանց ընկալումներում հարց է ծագում, թե ինչու «այսինչը» կամ «այնինչը» միանգամից «այսպես» չեղավ. «Այս հարցերը, իհարկե, լեգիտիմ են, որովհետեւ հասարակության համար կարեւոր են օրինական գործընթացները, բայց նաեւ կարեւոր է, որ իրենց կենսակերպում անմիջական ազդեցությունը զգան։ Դրա համար, երբ խոսում ենք հասարակության արձագանքից, վստահ եմ, որ, օրինակ, ճանապարհաշինական ծրագրերը դրական են գնահատում, որովհետեւ, ի վերջո, մարդիկ նաեւ դրա կարիքն ունեն»։
Իսկ ի պատասխան այն մեկնաբանությունների, թե իշխանությանը ոչ ձեռնտու աղմուկը որեւէ իրադարձության ու նախաձեռնության շուրջ իշխանության ներկայացուցիչները փորձում են ստվերել առավել աղմկահարույց գործողություններով, օրինակ, ձերբակալություններով, մեր զրուցակիցն արձագանքում է. «Չկա նման բան»։

23-10-2019





12-11-2019
Առկա մարտահրավերներից մի քանիսն արդեն քթներիս տակ է
Հայկական կողմն իրավիճակը շտկելու հստակ գործիքներ ունի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




12-11-2019
Իրաքյան ճգնաժամը հաղթահարելու նոր ջանքեր
Բացառված չէ, որ կարգավորումը երկարաձգվի

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Ներքին լուրջ ...


12-11-2019
Առաջաբանի փոխարեն
Կամ՝ երկու խոսք հեղինակից

Սիրելի ընթերցող, մենք սկսում ...


12-11-2019
Սիրիան, Թուրքիան, քրդական գործոնը եւ հայկական հարցը՝ միջազգային նախաօրակարգում
Հայաստանի հեռանկարային արտաքին քաղաքականությունը պիտի կիրառական դարձնել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




12-11-2019
Դաշնակցային հարաբերություններ ու ռազմավարական գործընկերություն բոլոր ոլորտներում
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է
ՌԴ ԱԳ նախարար ...


12-11-2019
«Հույս ունենք, որ առեւտրաշրջանառությունը կհասնի 2 մլրդ դոլարի»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է
ՌԴ ԱԳ նախարար ...


12-11-2019
«Երեք կռանը» կրկին «խոսեց»...
Արձագանքելով ստեփանակերտցիների խնդրանքին՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հանձնարարությամբ երկու շաբաթ ...



12-11-2019
Մագիստրատուրան՝ բակալավրիատի կրկնությո՞ւն
Հին խնդրի արդիական ...

12-11-2019
Թալիշի նորակառույց դպրոցը բացեց հյուրընկալ դռները
Վերածնված գյուղը գրկաբաց է ընդունում իր ...

12-11-2019
Կպահպանվի՞, արդյոք, ավանդույթը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO