Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Գինու արտահանումն աճել է

Հայկական արտադրանքը կներկայացվի միջազգային նոր հարթակներում

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Ինչպես կասեին իտալացիները՝ «Սնունդն առանց գինու նման է օրվան՝ առանց արեւի լույսի»։ Ուրախալի է արձանագրել, որ հայկական գինին իր համային եւ որակական հատկանիշների շնորհիվ գրավել է միջազգային շուկան։ Տարեցտարի ավելանում են ե՛ւ հայ գինեգործների թիվը, ե՛ւ արտադրանքի արտահանման աշխարհագրությունը։
Օրեր առաջ ՀՀ էկնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց այն մասին, որ աճել է արտահանման ծավալը։ Ապրանքների արտահանումը հունվար—օգոստոսին աճել է 4.6 տոկոսով։ Նախարարն առանձնացրել է այն, որ արտահանումը թեեւ ծավալներով շատ մեծ չէ, սակայն վկայում է երկարաժամկետ դրական զարգացումների մասին։ Էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ՝ Հայաստանից տարեկան ընդհանուր արտահանման աճը մինչեւ տարեվերջ կգտնվի 7 տոկոսի միջակայքում։
Հայաստանից արտահանման ծավալների աճ արձանագրված ապրանքախմբերում այս տարի առանձնացել են շոկոլադն ու մրգային գինիները։ Այս ցուցանիշները վկայում են, որ հայ գինեգործները միջազգային շուկաներում զգալի ընդլայնման հնարավորություններ ունեն։ Գինիների արտահանումը կազմել է 7.5 մլն դոլար՝ նախորդ տարվա հունվար—օգոստոսի համեմատ աճելով 2.6 մլն դոլարով։
«ՀՀ»—ի հետ զրույցում Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը գինու արտահանման ծավալների աճը պայմանավորեց հայկական գինու նկատմամբ հետաքրքրության ավելացմամբ։ Վերջին տարիներին հայկական գինեգործական ընկերությունները սկսել են բավական ակտիվորեն մասնակցել միջազգային ցուցահանդեսների եւ միջազգային մրցույթների։ Վերջին շրջանում կազմակերպվող գինու համտեսները, տարբեր միջոցառումները հնարավորություն են ընձեռում զբոսաշրջիկներին՝ ծանոթանալու հայկական գինեգործության վերածննդին ու պատմությանը։
«Հրավիրում ենք գնորդների թիրախային շուկաներից, որոնք այցելում են գինու գործարաններ, ինչի արդյունքում հայ գինեգործները կարողանում են նոր արտահանման պայմանագրեր կնքել։ Այս բոլոր գործընթացները նպաստում են գինու արտահանմանը։ Մենք շեշտադրում ենք անում հատկապես միջազգային շուկայում հայկական գինու ճանաչելիության բարձրացման, հայկական գինու բրենդի ստեղծման, նոր թիրախային ուղղությունների մշակման գործընթացների՝ միաժամանակ աշխատանքներ տանելով նաեւ ներքին շուկայում գինու սպառման ծավալների մեծացման վրա»,–ասաց Զ. Մուրադյանը՝ խոսելով նաեւ ներքին շուկայում գինու արտադրության ծավալների սպառման ընդլայնման մասին։ Ըստ նրա, ցանկալի է, որ մարդիկ իմանան գինու կիրառման օգտակարության մասին եւ իրենց սննդային օրակարգում հաճախակի կիրառեն այն։ Հայկական գինու համն ու որակը հայկական տեղական խաղողի սորտերի մեջ է, եւ, ըստ վիճակագրության, դրանց պահանջարկը միջազգային շուկայում ավելի մեծ է։
Հայ գինեգործների թիվը այս պահին 67 է, յուրաքանչյուր տարի նրանց թիվը ավելանում է։ Ներկայումս արտահանման առաջնային շուկան ՌԴ—ն է, Չինաստանը, բալթյան երկրները, եվրոպական երկրներից մասնավորապես Բելգիան եւ Գերմանիան։
Այս տարի առաջին անգամ հայկական գինին արտահանվել է նաեւ Կորեա եւ Վիետնամ։ Հայ գինեգործները մինչեւ տարեվերջ կմասնակցեն նաեւ միջազգային խոշորագույն ցուցահանդեսների, որոնք, ըստ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրենի, կնպաստեն նոր պայմանագրերի կնքմանն ու նոր շուկաներ մեր գինիների արտահանմանը։ Նրա գնահատմամբ, հայկական գինիները որակապես փոխվել են, բավական շատ ներդրումներ են արվում ոլորտի զարգացման համար, նոր այգիներ են հիմնվում, գործարանները վերազինվում են նոր սարքավորումներով եւ տեխնոլոգիաներով։ Հայկական որակյալ գինիներով արդեն Հայաստանը բավական մեծ ճանաչելիություն ունի։

23-10-2019





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO