Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ԱՇԽԱՐՀ


Հանգուցալուծվո՞ւմ է, արդյոք, Սիրիայի հյուսիսի հարցը

Համենայնդեպս, վերջին իրադարձություններից միակ տուժողը քրդերն են

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Հոկտեմբերի 22-ը Սիրիայի հյուսիսի հարցի առնչությամբ, եթե չասենք ճակատագրական, ապա, թերեւս, խիստ նշանակալից օր էր, երբ, ըստ երեւույթին, այդ երկրում միջազգային եւ տարածաշրջանային շահագրգիռ գերտերությունները թվում է, հասել են իրենց նպատակներին։ Սոչիում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը 6—ժամյա բանակցություններից հետո, ինչպես հայտարարեցին կողմերը, «պատմական համաձայնության» հասան՝ ստորագրելով 10 կետից բաղկացած համաձայնագիր։
Ըստ որի՝ կողմերը խիստ կարեւորում են Սիրիայի տարածքային ամբողջականությունը, երկու երկրները պարտավորվում են Սիրիայում պայքարել ահաբեկչական ցանկացած դրսեւորումների դեմ, կարեւորել են նաեւ թուրք—սիրիական 1998 թ. Ադանայի համաձայնագիրը։ Նշենք, որ Պուտինը դեռեւս ամիսներ առաջ նշել էր, որ Թուրքիան ու Սիրիան պետք է իրենց տարաձայնությունները նորովի կարգավորեն Ադանայի համաձայնության շրջանակներում։ Այժմ էլ նա հարցի վերջնական լուծումը տեսնում է Անկարա—Դամասկոս բանակցություններում, ինչին, թերեւս, համաձայնել է Թուրքիան։ Բացի այդ, կողմերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռաս—էլ—Այնից ու Թելաբիդից զատ, որտեղ թուրքերն են վերահսկում, սահմանային մյուս հատվածներում պարեկություն անեն Սիրիայի սահմանապահներն ու ռուսական ոստիկանական ուժերը։
Մյուս կողմից էլ Դամասկոսի եւ քրդերի միջեւ տեղի ունեցած համաձայնությամբ պայմանավորված՝ կառավարական ուժերը, որոնք դեռեւս 2012 թ. դուրս էին բերվել քրդաբնակ տարածքներից այլ վայրերում ընդդիմության դեմ պայքարի նպատակով, աստիճանաբար կրկին վերադառնում են։ Արդեն տեղակայվել են Հասաքե նահանգի մի շարք բնակավայրերում։ Այլ կերպ ասած, Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման հետեւանքով առաջացած ճգնաժամի առիթով Ռուսաստանն իրականացրել է իր առաջարկած լուծումը՝ ապահովելով սեփական շահերը, սերտ բարեկամական կապեր պահպանելով Դամասկոսի ու Անկարայի հետ։ Էրդողանի բնութագրմամբ, կողմերը «պատմական» համաձայնության են եկել Սիրիայի տարածքային ամբողջականության, քաղաքական միասնականության, այստեղ ահաբեկչության դեմ պայքարի եւ փախստականների վերադարձի շուրջ։ Եվ փաստորեն երեկվանից արդեն Թուրքիայի վերահսկողությունից դուրս գտնվող սահմանամերձ շրջաններում պարեկություն են սկսել ռուսական ու սիրիական ուժերը։
Միաժամանակ ԱՄՆ—Թուրքիա 5—օրյա ժամանակավոր հրադադարի շուրջ պայմանավորվածությունը եւս ավարտվեց։ Թեեւ Թուրքիան այդ ընթացքում բազմիցս սպառնացել էր, թե ժամկետն ավարտելուց հետո վերսկսելու է քրդերի դեմ ռազմական գործողությունները, սակայն հոկտեմբերի 23—ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, հանդես գալով հայտարարությամբ, նշել է, որ Ժողովրդի պաշտպան միավորումների (YPG) եւ Սիրիայի ժողովրդավարական (SDF) ուժերը լիովին հեռացել են «անվտանգության գոտուց», հետեւաբար, «Խաղաղության ակունք» գործողությունների վերսկսման անհրաժեշտություն չկա։ Սա այն դեպքում, երբ Պուտին—Էրդողան բանակցությունների ընթացքում եւս պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարը 150 ժամ եւս շարունակելու մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը լավ լուր է գնահատել, իսկ Սիրիայի հարցով նրա հատուկ բանագնաց Ջեյմս Ջեֆրին, ելույթ ունենալով սենատի արտաքին հարցերի կոմիտեում, շեշտել է, թե այժմ ավելի լավ իրավիճակ է ստեղծվել մեկ շաբաթ առաջվա համեմատությամբ։ Նա հավելել է նաեւ, որ, հաշվի առնելով շարունակվող հրադադարը, կարելի է ասել, թե առաջացած հակամարտությունը կարգավորելու հարցում ԱՄՆ—ը լավ է գործել։ Իսկ ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Սիրիայի քրդերի հովանավորության հարցին, նշել է, թե ԱՄՆ—ը որեւէ պարտավորություն չունի նրանց հովանավորել ՆԱՏՕ—ում իր վաղեմի դաշնակից Թուրքիայի դեմ։ Սակայն հայտնել է նաեւ, որ եթե ապացուցվի, թե Թուրքիայի հովանու ներքո գտնվող ուժերը քիմիական զենք են կիրառել քրդերի դեմ, ապա պատասխանատվությունը Անկարայի վրա է դրվելու որպես պատերազմական հանցագործություն։
Դատելով զարգացումների նման ընթացքից՝ կարելի է նշել, որ Թուրքիան Սիրիայում իր նպատակը լիովին չկարողացավ իրականացնել։ Այն է՝ այդ երկրի հետ սահմանին 144 կմ երկարությամբ, 32 կմ խորությամբ «անվտանգության գոտի» ստեղծել ու վերահսկել։ Սակայն, ինչպես նշել է Թուրքիայի քրդամետ Ժողովրդի ժողովրդավարական կուսակցության (HDP) փոխնախագահ Բարիշը, Էրդողանի աչքի փուշը դարձած Սիրիայի քրդական ինքնավարությունը (Ռոժավան), որը Սիրիայի կազմում պետք է լիներ դաշնության սկզբունքով, այլեւս մնաց որպես երազանք։ Քանի որ Էրդողանը սարսափում էր, թե դա օրինակ կլինի Թուրքիայի քրդերի համար։ Ըստ ամենայնի, նաեւ Անկարային չի հաջողվելու «անվտանգության գոտու» ժողովրդագրական պատկերը փոխել, թեեւ, ՄԱԿ—ի տվյանելով 176 հազար մարդ հեռացել է տունուտեղից, սակայն ավելի շուտ հենց սրանք են վերադառնալու իրենց բնակավայրերը եւ ոչ թե Թուրքիայի նախատեսած ցանկալի տարրերը։
Փաստորեն, ինչպես տարբեր առիթներով նշել ենք, Սիրիայի վերջին իրադարձություններից միակ տուժողը քրդերն են, որոնք մեծ թվով զոհեր են ունեցել դաիշականների, ապա՝ Աֆրինում թուրքերի դեմ պայքարում, իսկ վերջում, ինչպես SDF—ի հրամանատար Մազլում Աբեդին էր գրել, բաց կրծքով հայտնվել են Թուրքիայի դաշույնի առջեւ։ Ուստի նահանջելուց ու երազանքներից հրաժարվելուց զատ այլ ճանապարհ չունեին։

24-10-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO