Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով

Հայաստանի ու Արցախի շուրջ բարբաջանքները համաթուրքական սեղանին են դրվում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Թյուրքական խորհրդի 7-րդ գագաթնաժողովը չէր կարող անցնել առանց հակահայ դրսեւորումների, եւ ահա Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները բաց չթողեցին այս առիթը եւս։
Թյուրքական միջավայրում կրկին տարերքի մեջ էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը. նա Արցախի խնդիրն արծարծելն այլեւս բավարար չհամարելով իր հակահայ քաղաքականության դրսեւորումներում՝ անցավ Հայաստանի եւ հայության դեմ ծավալապաշտական նոր քայլերի։ «Ինչպես գիտեք, Նախիջեւանն անջատված է Ադրբեջանից։ Մեր միջեւ պատմական ադրբեջանական Զանգեզուրն է, որի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»,–հայտարարել է նա։ Ապա աղմկել է, թե «ադրբեջանական տարածքներում Հայաստանը ոչնչացնում է մզկիթները» (սա, գիտենք, ճիշտ չէ. Երեւանն ու Շուշին բոլորովին այլ բան են ցուցանում,—Ա.Մ.), եւ այդ պատճառով չի կարող համարվել իսլամական աշխարհի բարեկամ։
Հասկանալի է, որ այս ընդգծումն ուղղված է Իրանին, Սիրիային, Լիբանանին եւ այն իսլամական երկրներին, որոնք «Իսլամական համաժողով» կազմակերպությունում Հայաստանի նկատմամբ եթե ոչ դրական, ապա հստակ չեզոք դրսեւորում են որդեգրել եւ խոչընդոտում են Բաքվի ու Անկարայի հակահայ որոշումների՝ թղթաբանությունից գործնականի անցմանը։ Նաեւ Արցախի հարցով «ջիհադ» է հայտարարվել մեկ, թե երկու անգամ, սակայն դա կյանքի չի կոչվել, որովհետեւ համաթուրքական ջանքերին միշտ չէ որ համաիսլամական շրջանակները աջակցում են մինչեւ վերջ։ Ի վերջո, Իրանն ու արաբական աշխարհը լավ գիտեն թուրքական ձեռագիրը՝ հարեւանների տարածքներին տիրելու, էթնիկ զտումներից մինչեւ նրանց ցեղասպանելու մշտառկա անմարդկային ձգտումները։
Ադրբեջանի նախագահը նորից խոստացել է, որ հնարավոր ամեն ինչ կանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար՝ այստեղ արդեն Նախիջեւանի եւ Զանգեզուրի թեման կապելով Արցախի խնդրի հետ։ Այստեղ իր խոսքն է ասել նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ «ադրբեջանական տարածքների զավթման հետեւանքով մեկ միլիոնից ավելի մարդ այսօր փախստականի կյանքով է ապրում»։
Այս խնդրին այստեղ չենք անդրադառնա, քանզի դրա սին լինելու մասին շատ է խոսվել։ Փոխարենը թյուրքն, իհարկե, չի խոսի սումգայիթյան ցեղասպանությունից եւ Բաքվի ու այլ բնակավայրերի փաստացի արձանագրված ջարդերից մազապուրծ հայերի մասին…
Դառնալով Նախիջեւանի հարցին՝ նշենք, որ Բաքուն եւ Անկարան ներքին հարցեր ունեն նաեւ զավթված հայապատկան Նախիջեւանի նկատմամբ, ինչը փորձում են քողարկել, ինչպես համաթուրքական շատ ճաքեր, որոնց մի մասին անդրադարձանք մեր նախորդ հրապարակումում։ Ակնհայտ է դառնում՝ Թուրքիան հայապատկան Նախիջեւանը դիտարկում է ոչ թե ադրբեջանական, այլ թուրքական տարածք։ Իրականում Անկարան ամբողջ Ադրբեջանը, Միջին Ասիայի թյուրքալեզու երկրները՝ Ղազախստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը համարում է թուրքական տարածք, ինչը ամրագրված է «Մեծ Թուրան» կոչվածի ծրագրերում եւ քարտեզներում։ Իհարկե, այնտեղ ավելի շատ երկրներ են ընդգրկված, եւ համաթուրանական երազանքը Բալկաններից մինչեւ ռուսաստանյան Սախա—Յակուտիա, չինական Ույղուրստան է հասնում՝ դեպի արեւելք ուղղությամբ, ծավալապաշտական նկրտումներ են դրսեւորված նաեւ արեւմտյան (եվրոպական), հյուսիսային (Եվրոպա—Ռուսաստան) եւ հարավային (Մերձավոր Արեւելք) ուղղություններով, ինչի մասին այստեղ չենք խոսի, քանզի սա առանձին թեմա է։
Թուրքիան անգամ թյուրքալեզու երկրների միջավայրում չի թաքցնում, որ գնում է իր մեծ երազանքի (իրականում այս աշխարհում դա երազախաբություն է) իրականացման ճանապահով, դա Օսմանյան կայսրության տարածքների վերականգնումն է եւ տարածաշրջանում թիվ մեկ պետություն դառնալը։ Այսօր Անկարան Սիրիա ներխուժման հարցում ցույց է տալիս, թե կարողանում է ինչ—որ բաներ պարտադրել ԱՄՆ—ին ու ԵՄ—ին, նաեւ ՌԴ—ին, սակայն իրականում այդպես չէ, հակառակն է, ինչը եւ մտադիր է տարածաշրջանում թիվ մեկը դառնալով՝ իրականացնել։
Ինչեւէ, Արցախի հարցը, համենայնդեպս, առաջնային էր այստեղ։ Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մեւլութ Չավուշօղլուն եւ Էլմար Մամեդյարովը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը, բայց միաժամանակ նաեւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ—ների՝ «Կովկասյան եւ մերձավորարեւելյան տարածաշրջաններում ընդգծվեց երկու երկրների կողմից իրականացվող քաղաքականության կարեւորությունը՝ անվտանգության ապահովման համար»։ Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարը դեռ թուրք դեսպանների համաժողովի ժամանակ անդրադարձել էր արցախյան հարցին, Թուրքիայի արտաքին քաղաքականության խնդիրներին, մարտահրավերին եւ ասել էր. «Մենք մինչեւ վերջ կանգնելու ենք եղբայրական Ադրբեջանի կողքին, հատկապես Ղարաբաղի հարցում»։
Ըստ ամենայնի, այս գագաթնաժողովում Բաքուն կրկին Անկարային կհիշեցնի, որ անհրաժեշտ է Մոսկվայի հետ վերսկսել հայերի ազատագրված տարածքների հանձնման բանակցությունները, երբ 3—5 շրջանի՝ Ադրբեջանին հանձնումից հետո Ռուսաստանը զորքեր կմտցնի Ղարաբաղ, եւ, իբր, չեզոք գոտի կհայտարարվի։ Իհարկե, սա չի կարող հայանպաստ քայլ համարվել, վստահաբար Երեւանն ու Ստեփանակերտը կկասեցնեն նման զարգացումները։ Անգամ ռուսաստանյան վերլուծաբանների մեծ մասը խոսել է նման զարգացումների անհավանականության մասին, իսկ ռուս քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումները, նշել է. «Սցենարը հետեւյալն է՝ Հայաստանը Ադրբեջանին է հանձնում 3—5 շրջան, եւ Ռուսաստանը զորքեր է մտցնում Ղարաբաղ, որպեսզի երաշխավորի անվտանգությունը։ Սակայն այս սցենարը չեն կարողանում առաջ տանել, դեռ չի աշխատում»…
Եվ չի էլ աշխատելու, եթե անգամ մեր դաշնակից ու բարեկամ Ռուսաստանը երաշխավոր հանդես գա այսպես կոչված՝ «խաղաղություն՝ տարածքների դիմաց» ծրագրի համար։ Սա կդիտվի հայերի թիկունքում արված քայլ, ինչպես ժամանակին այդպիսի հայակործան քայլ դարձավ 1921թ. Մոսկվայի ռուս—թուրքական մեծ պայմանագիրը։ Հայերը կանգնեցին կատարված փաստի առաջ, ինչը մեզ պարտադրվեց վավերացնել Կարսի պայմանագրով։ Սրանից հետո էր, որ Ադրբեջանը առանց մի կրակոցի սեփականացրեց Նախիջեւանը, որը չեզոք գոտի էր ըստ էության, իսկ Մոսկվան ու Անկարան լռեցին, երբ 1924թ. Ադրբեջանի կոմունիստական կուսակցության որոշմամբ Նախիջեւանը բռնակցվեց Ադրբեջանին… Իրականում զարմանալու բան չկա, քանի որ մինչ այդ էլ 1921թ. Կոմկուսի Կովբյորոյի որոշմամբ էլ Արցախն էր բռնակցվել Ադրբեջանին։ Իսկ Ջավախքի հարցը իր վրացական լուծումը գտավ ձգձգվող քաղաքականության իրականացմամբ։
Եվ կարեւոր է, որ այսօր Արցախի խնդրի հետ միջազգային ասպարեզ հանվի նաեւ Նախիջեւանի հարցը։ Այսօր Հայաստանում քաղաքական ասպարեզում կան նման քննարկումներ, որ պնդում են, թե արդեն ժամանակն է ներկայացնելու նաեւ Նախիջեւանի փաթեթը։ Առհասարակ ռուս—թուրքական եւ ռուս—ադրբեջանական հարաբերությունները պետք է այլեւս դիտարկվեն հայ—ռուսական հարաբերությունների համապատկերում։ Այլապես մեր երկիրը կրկին կհայտնվի աննախանձելի վիճակում, եթե տարածաշրջանային զարգացումներն արագ ընթացք ստանան։ Արդեն Արցախի հետ զուգահեռ Բաքուն Սեւանա լճին տիրելու, Զանգեզուրի, անգամ Երեւանի ադրբեջանապատկանության կեղծ հայտարարություններ է անում, ինչը Հայաստանի խնդիրներին մեծամասամբ անտեղյակ միջազգային հանրությանը շփոթի մեջ է գցում։
Համաթուրքական գագաթնաժողովը նման հարցերին անդրադարձել է թուրքական տեսանկյունից։ Իսկ Հայաստան—Արցախ—սփյուռք եռամիասնությունը մեզ բարեկամ հայամետ երկրների հետ պետք է մեր գագաթնաժողովն անցկացնի Երեւանում։ Իհարկե, սա չի նշանակում, որ պետք է փոփոխության ենթարկվի մեր երկրի արտաքին ոլորտում որդեգրած փոխլրացնող քաղաքականությունը։
Իհարկե, ՀՀ ԱԳՆ—ն պատասխանել է Իլհամ Ալիեւի այն ստին, թե «Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը», սակայն միայն անդրադառնալով այլեւս հնարավոր չէ կասեցնել հակահայկական քաղաքականությունը միջազգային ասպարեզում։
Իհարկե, վատ չէ, երբ մեր ԱԳՆ—ն պատասխանում է, որ Հայաստանի ու հայկական տարածքների հանդեպ Ադրբեջանի ու Թուրքիայի նկրտումները այս անգամ համեմել են համաթուրքական շեշտադրումներով՝ հավելելով, որ «Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության աղավաղված ընկալումն ու մոտեցումները՝ հիմնված ռասիզմի եւ խտրականության վրա, խոչընդոտում են հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, նպաստում են տարածաշրջանում եւ դրանից դուրս անկայունության խթանմանը։ Այս ամենը նաեւ ընդգծում է մեզ համար տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության ապահովման առաջնահերթությունը»։ Բայց արդեն նկատում ենք, որ թուրքական դաշինքի կեղծիքները միջազգային հանրության առաջ հիմնովին բացահայտելու համար պետք է խորքային պատմաքաղաքական հիմնավորումներով խոսել, որպեսզի հետո Թուրքիայի նախագահն իր խոսքում չնշի, թե «Թուրքիան իր պատմության ոչ մի ժամանակաշրջանում քաղաքացիական բնակչության կոտորած չի իրականացրել եւ չի իրականացնի, եւ թուրքերը խաղաղասեր ու կառուցողական մարդիկ են…»։
Թյուրքական խորհրդի 7—րդ գագաթնաժողովը քննարկել է նաեւ տնտեսական հարցեր։ Հատկապես ընդգրկուն է եղել Ադրբեջան—Թուրքիա քննարկումը։ Այս երկրի նախագահները Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում այլ հարցերի շարքում քննարկել են նաեւ ռազմական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները։ Նրանք գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման, ինչպես նաեւ մի շարք գլոբալ նախագծերի հաջող իրագործման առթիվ։ Դրանց թվում Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները նշել են նաեւ Հայաստանը շրջանցող Բաքու—Թբիլիսի—Կարս երկաթուղու շինարարությունը։
Իսկ մենք ցայսօր ուշացնում ենք կյանքի կոչել Իրան—Հայաստան—Վրաստան մայրուղին, որին հաստատ կհետեւեր երկաթուղին, եւ շատ այլ տարածաշրջանային տնտեսական ծրագրեր Ադրբեջան—Վրաստան—Թուրքիա եռյակից կանցնեին Իրան—Հայաստան—Վրաստան եռյակին։ Այս խնդրին «ՀՀ»—ն բազմիցս եւ հանգամանալից անդրադարձել է։
Ամփոփելով նշենք, որ Թյուրքական խորհրդի 7—րդ գագաթնաժողովը դեռ շարունակություն կունենա, ինչը լուրջ խնդիրներ կառաջացնի Հայաստանի ու հայության նպատակների առաջխաղացման համար, ուստի, հաշվի առնելով վերոնշյալ եւ այլ ներթուրքական ճաքերը, որ առկա են թուրքական երկրների քաղաքական ու տնտեսական ոլորտներում, իսկապես անցնել լուրջ դիմակայության, ինչպես արդեն նշվեց Հայաստան—Արցախ—սփյուռք եռամիասնությամբ մեզ բարեկամ հայամետ երկրների հետ գագաթնաժողով կազմակերպելու եւ հայամետ ծրագրերը միջազգային օրակարգում ամրագրելու նպատակով։
Նման քաղաքականությունը նաեւ ինքնապաշտպանական խնդիրներ կլուծի, ինչը կօժանդակի մեր զինուժի ինքնապաշտպանական գործողություններին առաջնագծում եւ առհասարակ։

24-10-2019





21-01-2020
Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի
Էկոնոմիկայի նախարարությունը ագրոպարենային արտադրանքի շրջանառության ծավալն ավելացնելու առաջարկ ...


21-01-2020
«Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»
Կինոաշխարհը տոնում է Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am




 
21-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես կըսեմ, ես կը լսեմ»

Անօգուտ, անարդյունավետ, միակողմանի ...


21-01-2020
Սպանվել են... հայ լինելու համար
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի ջարդերին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ադրբեջանում տեղի ունեցած ...


21-01-2020
«Հաղթանակը մեր արյան մեջ է...»
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հիմնադրման 45-ամյակի ...


21-01-2020
Հրանտ Դինքի հիշատակին
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տրված պատարագից հետո Նահատակաց պուրակում՝ ...


21-01-2020
Նվիրվածությամբ եւ հուսալիորեն
3 անգամ իրականացվել է հայտնաբերված զինամթերքի պայթեցում անվտանգ ...



21-01-2020
«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»
13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական ...

21-01-2020
Չեմպիոնուհին նույնն է, չեմպիոնը՝ նոր
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի ...

21-01-2020
Բեռլինյան համաժողովը եւս խաղաղություն չբերեց Լիբիային
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO