Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ԱՅԼՔ...


ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՆԿՅՈՒՆ

Ինչպե՞ս գրանցել իրավաբանական անձ

Ներկայացնում է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Աշոտ Խլոյանը

Իրավաբանական անձի պետական գրանցման համար դիմողը փաստաթղթերը ներկայացնում է գործակալություն թղթային կրիչի վրա անձամբ կամ անհրաժեշտ տեղեկատվությունը եւ համապատասխան էլեկտրոնային փաստաթղթերը համացանցի միջոցով տեղեկատվական համակարգ մուտքագրելու միջոցով։ Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը պետք է կատարի համապատասխան պետական գրանցումը։ Առանձին կազմակերպական—իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել պետական գրանցման այլ ժամկետներ։ Եթե անձը օրենքով նախատեսված կարգով ներկայացնում է նմուշային փաստաթղթեր, ապա իրավաբանական անձի գրանցումն իրականացվում է անմիջապես։
Իրավաբանական անձի փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում գործակալությունում տեղեկատվական համակարգի միջոցով պետական միասնական գրանցամատյանում գրառվում են օրենքով սահմանված տեղեկությունները։ Տեղեկատվական համակարգը գրանցվող իրավաբանական անձին օրենքով նախատեսված կարգով ինքնաշխատ կերպով շնորհում է գրանցման համարը, հարկային մարմնի տրամադրած՝ հարկ վճարողի հաշվառման համարը եւ սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը։
Իրավաբանական անձը ստեղծված է համարվում պետական գրանցման պահից։ Իրավաբանական անձի պետական գրանցումը հավաստվում է միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածքով, որն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաեւ հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով։ Քաղվածքը պետք է պարունակի նշված անձին վերաբերող, միասնական պետական գրանցամատյանում գրառված ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաեւ քաղվածքը տրամադրելու ամսաթիվը։ Անձի պահանջով անձին կարող է տրվել քաղվածքի արտատպումը (պատճենը), այդ դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված՝ գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ։
Գրանցումը կատարելու հետ միաժամանակ իրավաբանական անձի կանոնադրությունում գրառվում են իրավաբանական անձի գրանցման համարը եւ գրանցման տարին, ամիսը, օրը, որը հավաստվում է գործակալության էլեկտրոնային ստորագրությամբ կամ գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ։
Պատրաստեց Վ. ՍԱՐԳՍՅԱՆԸ
v.sargsyan@hhpress.am

25-10-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO