Նորոգվող ջրավազան
Այն կմեծացնի այգու գրավչությունը
Քաղաքապետարանի ծրագրով տարվա շինբարեկարգման եզրափակիչ աշխատանքներն են կատարվում Երեւանում։ Դրանցից է Մարգարյան եւ Հալաբյան փողոցների հատման վայրում գտնվող այգու ջրավազանի նորոգումը։ Այս այգին բարեկարգվել է 2012—13 թթ. եւ բավականաչափ գրավիչ հանգստյան գոտի է տարածքում բնակվող բնակիչների համար։ Սակայն լիարժեք դառնալու համար այգուն չէր բավարարում մի կարեւոր բան՝ ջրավազանի նորմալ գործունեությունը։ Բանն այն է, որ հնարավոր չէր ջրավազանում ջուր պահել։ Լցված ջուրը շատ կարճ ժամանակամիջոցում անհետանում էր հողային լիցքի մեջ։ Կարելի է պատկերացնել, թե 3300 խմ տարողությամբ ջրավազանը մշտապես ջրով լցված պահելու համար ինչ քանակությամբ ջուր պիտի վատնվեր, այն էլ՝ խմելու ջուր (ջրավազանները միայն խմելու կամ արտեզյան ջրով են սպասարկվում)։ Երբ ստուգել են հատակի վիճակը, պարզվել է, որ բետոնե «կեղեւի» տակ կան ջուրը կլանող բազմաթիվ խոռոչներ, այսպես ասած՝ «հարամիներ»։ Քաղաքապետարանը նախատեսել էր հիմնանորոգել ջրավազանի հատակը։ Աշխատանքները սկսվեցին այս տարվա սեպտեմբերի կեսերին։ Քարերով խցանվել են «հարամի»—խոռոչները, ապա ամբողջ հատակի նոր բետոնապատում է կատարվել ամրաններով եւ մետաղյա ցանցով։ Այնուհետեւ ամբողջ հատակը ծածկվել է ջուր չանցկացնող թաղանթով, ապա կրկին ծածկվել բետոնի շերտով։ Այժմ այդ վերին շերտի տեղադրման վերջին աշխատանքներն են կատարվում, որից հետո կմոնտաժվի շատրվանները սնուցող նոր խողովակացանց։ Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի տեղակալ Էդվարդ Շաքարյանը «ՀՀ»—ին տեղեկացրեց, որ ջրավազանի շատրվանները նորմալ վիճակում են, քայքայված են եղել միայն դրանց հետ կապվող խողովակները։ Ձեւով ծաղիկ հիշեցնող, 3500 քմ ընդհանուր մակերես ունեցող ջրավազանը այս նորոգումից հետո, անշուշտ, այգին կդարձնի առավել հրապուրիչ, կմեծացնի վերջինիս գրավչությունը։ Նշենք, որ այգին ոչ միայն Աջափնյակ թաղամասի բնակելի մի մեծ հատվածի հարեւանությամբ է եւ մշտապես մարդաշատ, այլեւ հարեւան է «Արմենիա բժշկական կենտրոն» համալիրին եւ միջավայրը առողջարար կլիմայով ապահովելու կարեւոր նշանակություն ունի։ Հուսանք՝ եկող տարվանից ջրավազանը կտեսնենք անխափան գործուն վիճակում։ Շինարարական աշխատանքները կավարտվեն ամենաուշը նոյեմբերի կեսին։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ Լուսանկարը՝ հեղինակի
25-10-2019
|

փակել >>
|