Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ԱՇԽԱՐՀ


Զինադադար՝ թերեւս մեծ փոթորկից առաջ

Եթե «թուրքական գործիքը» վերստին գործածվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Սիրիայի սահմանային հատվածներում անդորր է։ Հայտնի չէ՝ ինչքան ժամանակ այս արաբական երկիրը կմնա խաղաղության մեջ, բայց այսօր խաղաղ է, եւ Դամասկոսը դրա համար իր երախտագիտությունն է հայտնել Մոսկվային։ Ռուսաստան—Թուրքիա բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Բաշար Ասադի հետ հավաստեց, որ Կրեմլը անում է հնարավորը, որ ռազմավարական գործընկեր Սիրիան հավատա իր ջանքերին։
Հավատի տեսանկյունից Սպիտակ տունը պարտվեց։ Միացյալ Նահանգներ—Թուրքիա բանակցությունները ոչ մի լավ բան չբերեցին Սիրիայի քրդական ինքնավարությանը։ Քրդական համայնքը, որն ԱՄՆ—ի անդավաճան գործընկերն էր, ինչն ապացուցել էր նաեւ «Իսլամական պետության» դեմ հակաահաբեկչական դաշինքի գործողությունների ժամանակ, իրեն դավաճանված է զգում։ Այս վիճակում չի բացառվում, որ քրդերը այլ հովանավոր փնտրեն։ Եթե ԱՄՆ—ի հետ չվերականգնվի փոխվստահության մթնոլորտը, հավանական է՝ նոր հովանավորը լինի Եվրամիությունը։ Ֆրանսիան մեծ փորձ ունի քրդերի հետ աշխատելու, ինչը երկար տարիներ իրականացրել է հետեւողականորեն, անգամ ԽՍՀՄ—ի գոյության տարիներին Փարիզը քրդական հարցում ընդդիմացել է Խորհրդային Միությանը։ Ֆրանսիային կարող են աջակցել Գերմանիան եւ Իտալիան, քանզի այս եռյակը առավելապես առաջատար դիրք է գրավել Եվրոպայում արդեն տասնամյակներ շարունակ։ Առավել եւս, որ Գերմանիան վաղուց Ֆրանսիային չի զիջում իր նախաձեռնություններով, իսկ Իտալիան միշտ սատարել է եվրոպական նախաձեռնություններին եւ ամփոփել եվրոպական եռյակի կազմը։ Այն եռյակի, որի գլխավորությամբ եվրոպական 28 երկրների համագործակցությունը կարող է ընդդիմանալ եւ Մոսկվային, եւ Վաշինգտոնին։ Դա այսօր հնարավոր է, հատկապես այն բանից հետո, որ սիրիական իրադարձությունների, ապա եւ զինադադարի ընթացքում Եվրոպան կարծես թե մեկուսացվել էր Վաշինգտոնի ու Մոսկվայի կողմից։
Մեծ Բրիտանիան այդ եռյակից դուրս է, քանի որ Լոնդոն—Վաշինգտոն համագործակցությունը առանձին ուժ է ներկայացնում, անգամ ընդդիմադիր է Փարիզ—Բեռլին—Հռոմ եռյակին, իսկ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ—ից դուրս գալու խնդիրը, թերեւս, հենց Վաշինգտոնի անտեսանելի միջամտությամբ է ձգձգվում։
Մոսկվան չի կարող դառնալ Սիրիայի քրդական համայնքի հովանավորը, քանի դեռ Սիրիայի կառավարության եւ քրդական ինքնավարության տեսակետները ծայրահեղ հակադիր են։ Մոսկվան Դամասկոսի հովանավոր—գործընկերն է։
Այս ամենը նշեցինք, որպեսզի փնտրենք հետեւյալ հարցերի պատասխանը՝ հետայսու ի՞նչ է լինելու Սիրիայի տարածքային ամբողջականության հետ, ի՞նչ զարգացումներ կլինեն քրդական խնդրի հետ կապված, ի՞նչ սահմանափակումների մեջ է գործելու Թուրքիան տարածաշրջանում։
Թուրքիայում այսօր էլ չեն խուսափում խոսել ռազմական գործողությունները վերսկսելուց, եթե անհրաժեշտություն լինի։ Իսկ այդ անհրաժեշտությունն իրենք են որոշելու վստահաբար, երբ հարմար պահ գտնեն նոր ներխուժման համար։ Նախկինում ասել ենք, որ Անկարան բավարարված չէ այս զինադադարով. այն նպատակը, որ նորօսմանականությունը պիտի քայլի տարածաշրջանում, ի չիք եղավ, իսկ Սիրիայի քրդերին Թուրքիայի սահմաններից հեռացնելու հարցը հիմնովին չլուծվեց։ Անվտանգության գոտու ստեղծումը՝ այն էլ ոչ միայն թուրքական հսկողությամբ ամենափոքրիկ հաջողությունն է, որ արձանագրեց Անկարան։
Եվ ակնհայտ է, որ Էրդողանը ամեն ինչ անելու է նոր ներխուժման համար պատճառներ գտնելու առումով։ Այստեղ մնում է հասկանալ, թե ինչ հարաբերություններ կձեւավորվեն ռուս—թուրքական եւ թուրք—ամերիկյան բանակցությունների ընթացքում։
Որոշ գործողություններ արդեն սկսվել են, այս օրերին Թուրքիայից 100—ավոր փախստականների ստիպողաբար ուղարկում են Սիրիա։ Այս պնդումը տեղ է գտել նաեւ «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած վերջին զեկույցում, որը կրում է «Ուղարկվել են պատերազմական գոտի. փախստականների ապօրինի վտարումը Թուրքիայից» վերնագիրը։ Կազմակերպությունը մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի նախաձեռնած «Խաղաղության ակունք» ռազմագործողությունից առաջ սկսված փախստականների «կամավոր վերադարձի» մասին։
Այսպես Անկարան ակնկալում է լարել իրավիճակը Սիրիայում։ Իմիջիայլոց, Անկարան նաեւ Եվրոպային է սպառնացել, որ փախստականների առջեւ կբացի դռները, որոնք կլցվեն Եվրոպա։ Թուրքերը դժգոհ են, քանի որ միայն ԵՄ երկրները ցայսօր մնացին նրանց ռազմական գործղությունները մեղադրող եւ պատիժներ սահմանելու կողմնակից։
Իսկ Եվրոպական խորհրդարանը Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները դատապարտող որոշում է ընդունել։ ԵԽ—ի օրակարգ է բերվել Թուրքիայի դեմ «նպատակաուղղված պատժամիջոցներ» կիրառելու հարցը։ Պահանջվել է, որ ԵՄ անդամ երկրները միասնաբար «Խաղաղության ակունք» ռազմագործողության համար Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառեն։ Միեւնույն ժամանակ ընդգծվել է, որ այդ պատժամիջոցները չպետք է վնասեն քաղաքացիական հասարակությանը, սիրիացի փախստականներին։ Որպես հնարավոր պատժամիջոցներ՝ նշվել են թուրքական գյուղատնտեսական ապրանքների՝ դեպի Եվրոպա արտահանման արտոնյալ ռեժիմի կասեցումը կամ, որպես ծայրահեղ միջոց, Թուրքիայի ու ԵՄ միջեւ մաքսային համաձայնագրի կասեցումը։ ԵՄ—մ փորձում է նաեւ Թուրքիայի՝ ՆԱՏՕ—ից հեռացնելու հարցին լուծում տալ։
Թե ինչ զարգացումներ կլինեն, շուտով պարզ կլինի։ Իսկ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ՌԴ նախագահը առաջիկա օրերին իր գործընկերոջը հրավիրել է Մոսկվա, հրավերն ընդունվել է. «Այցը կարող է տեղի ունենալ մինչեւ հոկտեմբերի վերջ»,– ասել է նա։ Ինչ մնում է Վաշինգտոնի հետ հարաբերություններին, ԱՄՆ—ի նախագահը հայտնել է, որ թուրքական սադրանքների դեպքում կվերականգնվեն պատժամիջոցները եւ ավելի խիստ կլինեն։ Ի պատասխան, Թուրքիայի նախագահը պետական թուրքական TRT հեռուստաընկերության եթերով ԱՄՆ—ից պահանջել է Անկարային հանձնել Սիրիայի քրդական ուժերի հրամանատարներից Ֆերհադ Աբդի Շահինին, ով ամերիկյան զորքերի շրջանում հայտնի է գեներալ Մազլում Քոբանի անունով։ Տարաձայնություններ էլի կան այստեղ, ինչը եւս ժամանակ է պահանջելու այս հարաբերությունների կարգավորման համար։ Պենտագոնն էլ իր կարծիքն է հայտնել, թե եթե պարզվի, որ թուրքերը քիմիական զենք են գործածել քրդերի դեմ, պետք է խստագույն պատիժ լինի։
Հետաքրքիր է, որ այսօր քննարկվում է այն հարցը, թե արդյոք Մոսկվան եւ Դամասկոսը տարածաշրջանում քրդական խնդիրը լուծելուն ուղղված առաջին քայլն արեցի՞ն։ Այսինքն՝ «Մեծ Քրդստան» ասվածի ճանապարհին Սիրիայի քրդերին հեռացրեցին Թուրքիայի եւ Իրաքի քրդերից, ինչը ենթադրում է, որ հաջորդը Իրաքի քրդերի ինքնավարությանն է առնչվելու։ Թե այս անգամ եւս «թուրքական գործիքը» կգործածվի, թե մեկ այլ անգամ, պարզ չէ դեռ։ Իհարկե, սա տեսակետ է, որ շրջանառվում է, բայց մոտ է իրականությանը։ Իսկ եթե ԱՄՆ—Իրան հակամարտություն առաջանա, ապա չի բացառվում, որ Իրաքը կսատարի Վաշինգտոնին եւ… չի բացառվում, որ կարող են հակառակ ճակատներում հայտնվել Իրաքի եւ Իրանի քրդերը։ Առայժմ շատ չծավալվենք, սակայն չի բացառվում, որ աշխարհի նոր վերաբաժանման ճանապարհին, իսկ դա գրեթե միշտ Մերձավոր Արեւելք–Հայկական Լեռնաշխարհ–Կովկաս մեծ տարածաշրջանում է տեղի ունենում, այլեւս նոր քարտեզներ են գծագրվում։
Մենք՝ հայերս, պարտավոր ենք հետամուտ լինել այս ամենին՝ դրանից բխող մեր նպատակները տանուլ չտալու համար։

26-10-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO