Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ՍՈՑԻՈՒՄ


Կվերականգնվի տեսչական մարմնի վերահսկողական գործառույթը

Այն բխում է նաեւ մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ՀՀ աշխատանքային օրենսգրքի 262-րդ հոդվածի համաձայն՝ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում միայն աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ։ Գործող կարգավորումներով տեսչական մարմինը չի իրականացնում աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ամբողջական պետական վերահսկողություն։ Դրա արդյունքում պետական վերահսկողությունից դուրս է մնում, մասնավորապես, աշխատանքային պայմանագրերի կնքման եւ լուծման կարգի պահպանման, անօրինական աշխատանքների հայտնաբերման՝ չձեւակերպված աշխատող, սեռային հատկանիշով պայմանավորված խտրականության, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողությունը, այսինքն՝ բոլոր այն խնդիրները, որոնք ծագում են աշխատանքային օրենսգրքի կետերի խախտման արդյունքում։
Վերոնշյալ բացը լրացնելու համար ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը եւ Հերիքնազ Տիգրանյանը շրջանառության մեջ են դրել ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծերով ներկայացվող առաջարկությունների ընդունման պարագայում կապահովվի աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական պետական վերահսկողությունը։ Բացի այդ, ՀՀ—ում աշխատանքի տեսչական համակարգը իր գործառույթներով կհամապատասխանեցվի ՀՀ—ի կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին։
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ նախագիծն արդեն դրական եզրակացություն է ստացել կառավարության նիստում եւ իրենց հանձնաժողովում քննարկելուց եւ դրական եզրակացություն ստանալուց հետո կմտնի լիագումար նիստի օրակարգ. «Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական գործառույթներն աշխատանքային օրենսգրքի մասով ներկայումս թույլ են։ Ժամանակին, երբ իրար են միացել առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինները եւ ստեղծվել է մեկ տեսչական մարմին, վերահսկողական գործառույթը հիմնականում հանվել է, մնացել են մի քանի դրույթներ։ Մեր առաջարկած նախագծով վերադարձնում ենք տեսչական մարմնի վերահսկողական գործառույթը, ինչը նաեւ մեր միջազգային պարտավորությունների շրջանակներում է»։
Ն. Զեյնալյանն ափսոսանք հայտնեց, որ այսօր բավարար մակարդակի վրա չեն արհմիությունների աշխատանքը եւ հանրության վստահությունն այդ կառույցի նկատմամբ։ Այսօրվա դրությամբ, եթե խախտվում է որեւէ աշխատողի աշխատանքային իրավունքը, միակ տեղը, որ կարող է դիմել քաղաքացին՝ դատարանն է։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ իրավունքների խախտման դեպքում շատ չնչին տոկոսն է դիմում դատարան՝ ելնելով օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից, այն է՝ ավելորդ քաշքշուկ, հավելյալ ֆինանսական եւ ժամանակի ծախս, աշխատանքը կորցնելու վտանգ եւ այլն։ Արհմիությունների դերը եւ կշիռը բարձրացնելու հարցը թե կառավարության, թե խորհրդարանի օրակարգում է։
Աշխատաշուկայում առկա խնդիրներին անդրադառնալով, զրուցակիցս նշեց, որ այսօր ստեղծված է մի իրավիճակ, երբ գործատուները չեն կարողանում իրենց անհրաժեշտ որակավորմամբ մասնագետներ գտնել, մյուս կողմից՝ ունենք գործազրկության որոշակի տոկոս. «Գործատուները դժգոհում են, որ ունեն կադրերի պակաս, չնայած դիմում են տարբեր գործակալությունների, հայտարարություններ են տարածում։ Շատ կարեւոր է, որպեսզի կարողանանք պահանջարկը եւ առաջարկն իրար համապատասխանեցնել։ Այդ առումով բավականաչափ աշխատանք ունի անելու սոցապ նախարարությունը, այն է՝ գործազուրկների շրջանում անցկացնի որոշակի դասընթացներ եւ վերապատրաստումներ, որի արդյունքում մարդիկ կկարողանան բավարարել գործատուների պահանջարկը։ Այս երկուսը համապատասխանեցնելու պարագայում ե՛ւ գործատուն կշահի, ե՛ւ պետությունը, որովհետեւ կիջնի գործազրկության եւ աղքատության մակարդակը, նաեւ որոշակի առումով կբարձրանա տնտեսական ակտիվությունը»։

26-10-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO