Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԱՇԽԱՐՀ


Անկարան պարծենում է ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Իսլամական խալիֆայության» առաջնորդը սպանված է, ինչը Վաշինգտոնն իրականացրել է հաջողված հատուկ գործողություններով։ Նա նշել է, որ անձամբ դիտել է այդ գործողությունները սկզբից մինչեւ վերջ։ Թրամփը հայտնել է, որ նրա ոչնչացումն իր կառավարության առաջնահերթություններից է եղել, միաժամանակ շեշտել, թե արժեքավոր փաստաթղթեր են ձեռք բերվել խմբավորման առաջիկա ծրագրերի ու անելիքների մասին։ Նա շնորհակալություն է հայտնել գործողություններին աջակցող Սիրիային, Իրաքին, Թուրքիային, Ռուսաստանին եւ Սիրիայի քրդերին՝ կարեւոր տեղեկություններ տրամադրելու համար։
Ալ Բաղդադին, որի «գլխի համար» ԱՄՆ—ն 25 միլիոն դոլար պարգեւատրում էր խոստացել, ծնվել է 1971թ. Իրաքի Սամարա քաղաքում, մասնագիտական կրթությունն աստվածաբանություն, իսլամագիտություն էր, իսկական անունը՝ Իբրահիմ Աուադ Իբրահիմ Ալի ալ Բադրի։ Նա իսլամ—ծայրահեղական՝ սալաֆիական «Իրաքի եւ Շամի իսլամական Էմիրության» (արաբերեն հապավումը՝ ԴԱԻՇ) առաջնորդն էր։
ԴԱԻՇ—ը սաղմնավորվել է դեռեւս 2003 թ. ձեւավորված «Միաստվածություն եւ ջիհադ» կազմակերպությունից, որն այդ ժամանակվանից սկսած՝ ահաբեկչական գործողություններ էր իրականացնում ոչ միայն ամերիկյան ուժերի, այլեւ շիաների ու քրիստոնյաների դեմ։ 2006 թ. կազմակերպության առաջնորդը ոչնչացվեց ամերիկյան ուժերի կողմից։ Նույն թվականին դրան կից ձեւավորվեց «Իրաքի իսլամական պետություն» խմբավորումը՝ Աբու Օմար Ալ Բաղդադիի գլխավորությամբ։ Սակայն դրանց առաջնորդները 2010 թ. ԱՄՆ—Իրաք ուժերի համատեղ գործողությունների ընթացքում ոչնչացվեցին։ Այնուհետեւ Աբուբաքր Ալ Բաղդադին ստաձնեց միաժամանակ թե՛ «Իրաքի իսլամական պետության» եւ թե՛ «Միաստվածություն եւ ջիհադի» առաջնորդությունը։ Ալ Բաղդադին սերտորեն համագործակցել է «Ալկայիդայի» հետ, սակայն վերջինիս առաջնորդ Իման Ալ Զավահերի հետ գաղափարական, նաեւ Սիրիայում «Ալ Նոսրայի» առնչությամբ, որին «Ալկայիդայի առաջնորդն առաջարկում էր ղեկավարել Սիրիան, տարաձայնությունների պատճառով դարձավ հակամարտ ուժ։
2014 թ. ԴԱԻՇ—ը որոշ հանգամանքների բերումով առանց մեծ դժվարության գրավեց Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը, այնուհետեւ վերահսկողություն հաստատեց այդ երկրի արեւմտյան ու հյուսիս—արեւմտյան հատվածների վրա։ Հունիսի 29—ին Սիրիայի եւ Իրաքի գրավյալ տարածքներում հիմնադրեց «Իսլամական խալիֆայություն (ԻԽ)», եւ խալիֆ հռչակվեց Ալ Բաղդադին, իսկ ավելի ուշ, ընդարձակելով իշխանությունը, գրավեց Սիրիայի տարածքի շուրջ 1/3—ը։ ԻԽ—ն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր չէին ենթարկվում իրեն, թշնամի համարելով՝ դաժան հաշվեհարդար էր տեսնում։ Գոյության 5 տարվա ընթացքում 100 հազարավոր մարդիկ ԻԽ—ի գործողությունների զոհ են դարձել տարբեր երկրներում։
Ահա թե ինչու, Ալ Բաղդադիի, որպես համար առաջին ահաբեկչի, սպանությունը, ինչպես եւ Բեն Լադենինը, որը եւս ԱՄՆ գործողությունների արդյունքում ոչնչացավ Պակիստանում, մեծ արձագանք է գտել միջազգային մակարդակով։ Բայց եւ այնպես, հարկ է նշել, որ Ալ Բաղդադիի ոչնչացումը դեռեւս չի նշանակում ԴԱԻՇ—ի ոչնչացում, սակայն, անշուշտ, այն զգալիորեն թուլանալու է։ Այժմ խոսվում է կազմակերպության նոր առաջնորդի հնարավոր թեկնածուների մասին։ Բացառված չէ նաեւ, որ որոշ ժամանակ անց առավել դաժան ու ծայրահեղական ճյուղավորում ասպարեզ իջնի մեկ այլ իսլամական երկրում։ Անդրադառնալով Ալ Բաղդադիի ոչնչացման արձագանքներին ու գնահատականներին՝ նշենք, որ Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաիբին նշել է, թե նրա ոչնչացումը հավասար է ներարկվող—ավերող ահաբեկչության խորհրդանիշին վերջ դնելուն, քանի որ նա միջազգային հանրությանը մահվան գաղափար էր ներարկում, մյուս կողմից՝ ավերում իսլամի դեմքն ու հեղինակությունը։ Միաժամանակ իրանցի որոշ քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ, հաշվի առնելով գործողությունների ընտրված ժամանակը, նշում են, որ դա նաեւ ընտրական քարոզարշավի նպատակ է հետապնդել։
Ֆրանսիան շնորհավորել է ԱՄՆ—ի հակաահաբեկչական այդ քայլը՝ նշելով, որ դա պայքարի կարեւոր փուլ էր։ Մեծ Բրիտանիան եւս կարեւորել է Ալ Բաղդադիի ոչնչացումը եւ շեշտել, որ պայքարն ահաբեկչության դեմ շարունակելու է մինչեւ վերջ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, հանդես գալով հայտարարությամբ, շնորհավորել է Թրամփին՝ նշելով, որ դա մեծ ու զարմանալի ձեռքբերում է ահաբեկչության դեմ պայքարում։ Թուրքիայի նախագահ Էրդողանը Ալ Բաղդադիի ոչնչացումը գնահատել է որպես ԴԱԻՇ—ի դեմ երկու երկրների ահաբեկչության դեմ համատեղ պայքարում շրջադարձային։ Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե մինչեւ գործողությունների սկսվելը երկու երկրի զինվորական պաշտոնյաների միջեւ տեղեկությունների փոխանակում է տեղի ունեցել, ինչի ընթացքում Թուրքիան ներկայացրել է նրա գտնվելու վայրի կոորդինատները։ Իսկ Էրդողանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ալթունը նշել է, թե Թուրքիան հպարտ է, որ ՆԱՏՕ—ում իր դաշնակցին կարողացել է օգնել չարահամբավ ահաբեկչին ոչնչացնելու գործում։
Նշենք, որ գործողությունները տեղի են ունեցել Իդլիբ նահանգում, որը դեռեւս Թուրքիայի եւ ահաբեկչական տարբեր խմբավորումների վերահսկողության տակ է։ Թուրքիան այստեղ 13 ռազմական դիտակետ ունի, ավելի քան 1200 զինվորական եւ ձգտում է ամրապնդել դիրքերը։ Այդ պատճառով էլ չի ցանկանում հեռանալ, միաժամանակ չի իրականացնում Ռուսաստանի հետ դեռեւս 2018 թ. սեպտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մյուս կողմից, Անկարայի հովանու ներքո գտնվող «Սիրիայի ազատ բանակի» եւ ահաբեկչական խմբավորումների միջեւ համագործակցություն մեշտ էլ եղել է։ Իսկ Թուրքիայի գործողությունները Սիրիայում մշտապես ուղղված են եղել գլխավորապես քրդերի դեմ, որոնց Թրամփը շնորհակալություն է հայտնել տեղեկություններ տրամադրելու համար։
Այսուհանդերձ, հաշվի առնելով, որ ԱՄՆ—ն բազմիցս հայտարարել է, թե Սիրիայում իր ներկայությունը պայմանավորված է ահաբեկչության դեմ պայքարով, հետեւաբար, բացառված չէ նաեւ ԱՄՆ—ի զորքերի դուրս բերումը, Անկարային Սիրիա ներխուժելու հնարավորություն ընձեռելը։ Միաժամանակ՝ պայմանավորված է եղել Ալ Բաղդադիի հարցում ԱՄՆ—ին աջակցելով, ինչը, փաստորեն, մեծ հարված է «Իսլամական խալիֆայությանը»։ Հակառակ դեպքում Թուրքիան վաղուց կաջակցեր ԱՄՆ—ին։ Ըստ երեւույթին, Թուրքիայի ՊՆ—ն կստանա նաեւ Վաշինգտոնի խոստացած 25 միլիոն դոլարը։ Այս համատեքստում հետաքրքիր է նաեւ Ռուսաստանի հակազդեցությունը, որին եւս ԱՄՆ—ն շնորհակալություն է հայտնել։ Մոսկվան կասկածի տակ է դրել ԱՄՆ գործողություններն Իդլիբում, հանգամանք, ինչը խոսում է վերջինիս գործողություններից անտեղյակ լինելու մասին։ Այլ կերպ՝ Թուրքիան համագործակցել է «հին դաշնակցի» հետ՝ տեղյակ չպահելով մյուս դաշնակցին։

29-10-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO