Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ՍՈՑԻՈՒՄ


Հայաստանն ու Արցախը միմյանց հետ ավելի էժան կխոսեն

Ցանցերի միջեւ փոխկապակցման ծառայությունների վճարները նվազեցվում են

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


2020թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր տարի աստիճանաբար կնվազեցվեն «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության եւ «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» ու «Յուքոմ» ընկերությունների շարժական կապի ցանցերի, շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջեւ փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարները՝ 2025թ. հունվարի 1—ից հետո այն սահմանելով 5 դրամ/րոպե (առանց ԱԱՀ)։
Եթե համապատասխան նախագիծը գործադիրը հավանության արժանացնի, ապա որոշումն ուժի մեջ կմտնի 2020թ. հունվարի 1—ից։
2019 թվականի սեպտեմբերի 6—ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Արցախի հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի եւ «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան», «Ղարաբաղ Տելեկոմ» ու «Յուքոմ» ընկերությունների միջեւ ստորագրվել է փոխկապակցման վճարների ու ռոումինգի ծառայությունների սակագների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Որի համաձայն էլ հենց նախատեսվել է՝ ըստ ժամանակացույցի, 2020թ. հունվարի 1—ից մինչեւ 2025թ. հունվարի 1—ը աստիճանաբար նվազեցնել Հայաստանի եւ Արցախի օպերատորների շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջեւ փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարները։
Ըստ այդմ, մշակված է նաեւ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում սկզբնավորված զանգերի՝ Հայաստանի շարժական եւ ամրակցված հեռախոսակապի օպերատորների հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում վերջնավորման փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարների ժամանակացույցը։
Դրանից, օրինակ, պարզ է դառնում, որ «Ղարաբաղ Տելեկոմի» շարժական կապի ցանցում սկզբնավորված զանգի վերջնավորումը Հայաստանի շարժական հեռախոսակապի օպերատորի շարժական կապի ցանցում կարժենա 1 րոպեն 10 դրամ (առավելագույն վճարի չափը՝ առանց ԱԱՀ—ի) 2020թ. հունվարի 1—ից մինչեւ 2021թ. հունվարի 1—ը։
2021թ. հունվարի 1—ից մինչեւ 2022թ. հունվարի 1—ը փոխկապակցման նույն ծառայությունը կարժենա 9 դրամ (դարձյալ առավելագույն վճարի չափի մասին է խոսքը եւ դարձյալ՝ առանց ԱԱՀ—ի)։ Նույն ծառայությունը 8 դրամ կլինի արդեն 2022թ. հունվարի 1—ից մինչեւ 2023թ.։ 7 դրամ կդառնա 2023թ. հունվարի 1—ից մինչեւ 2024թ. հունվարի 1—ը։ Եվս մեկ դրամով կիջնի 2024թ. հունվարի 1—ից 2025թ. հունվարի 1—ի ժամանակահատվածում։ Իսկ արդեն 2025թ. հետո կդառնա 5 դրամ։
Սա, բնականաբար, կնպաստի բաժանորդների կողմից նշված ծառայություններից օգտվելու ծավալների աճին։

29-10-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO