Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ՍՈՑԻՈՒՄ


Առայժմ չկա սոցիալական խնդիրների վերհանման եւ հանրային գիտակցության փոփոխման հստակ մեխանիզմ

Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն սոցիալական գովազդի ինստիտուտի կայացմանը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հայաստանում սոցիալական գովազդի պատրաստման եւ տարածման ինստիտուցիոնալ կայացման խնդիր կա։ Այս ոլորտում օրենսդրական եւ մասնագիտական մեծ բացեր կան։ Պետությունը չունի սոցիալական խնդիրների վերհանման եւ հանրային գիտակցության փոփոխման հստակ ռազմավարություն, չունի արդեն տարածվող սոցիալական գովազդի չափման եւ ազդեցության գնահատման մեխանիզմ։
Այս պատկերն արձանագրել է «Աուդիո—վիզուալ» լրագրողների հայկական ասոցիացիան՝ մոնիթորինգի ենթարկելով հանրային 4 ԶԼՄ—ները՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, Հանրային ռադիոն։ Հետազոտության առարկա են դարձել նաեւ Հայաստանում սոցիալական գովազդի մասին օրենսդիրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովը եւ 4 նախարարություն՝ նախկին մշակույթի, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության։
«Հետազոտությունն իրականացրել ենք 2019 թ. հունվարից մինչեւ հունիսի 30—ը ընկած ժամանակահատվածում, որպեսզի հասկանանք, թե հանրային միջոցները որքանով են նպաստում հանրային իրազեկվածության բարձրացմանը։ Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ հիշյալ բոլոր կառույցներում բավարար քանակով սոցիալական գովազդ չի մատուցվում հասարակությանը։ Հայաստանը չունի անգամ սոցիալական գովազդի չափման եւ ազդեցության գնահատման մեխանիզմ։ Ցանկացած հանրային հեռարձակում պետք է որոշակի գնահատականի արժանանա, որպեսզի հասկանա՝ արդյո՞ք ունեցավ իր համար նախանշած ազդեցությունը։ Մենք չունենք նույնիսկ արտադրող մասնագետներ։ Մի քանի խոշոր բացեր, որոնք պետք է ինստիտուցիոնալ մակարդակում կարգավորվեն»,—այս մասին «ՀՀ»—ի հետ զրույցում մանրամասնեց «Աուդիո—վիզուալ» լրագրողների հայկական ասոցիացիայի նախագահ Արզուման Հարությունյանը։
Միջազգային փորձը, ըստ նրա, ցույց է տալիս, որ սոցիալական գովազդի միջոցով շատ ավելի արագ եւ արդյունավետ կարելի է հանրային գիտակցության մեջ անել լուրջ փոփոխություններ՝ սկսած հակածխախոտային գովազդային շարքից, ընդհուպ մինչեւ բոլոր այն սոցիալական խնդիրները, որոնք այդ պահին շատ խնդրահարույց են տվյալ երկրի համար։ Հարությունյանի խոսքով՝ ԱՄՆ—ում երեք տարվա մեջ հնարավոր եղավ 65 տոկոսով կրճատել ծխողների քանակը միայն սոցիալական գովազդի միջոցով։ Նկատում է՝ իրականում ինստիտուտի չկայացած լինելու պատճառները մի քանիսն են։ Առանձնացնում է մասնավորապես օրենսդրական դաշտի անկատարությունը, գովազդի մասին ընդունված օրենքն, ըստ նրա, չի նպաստում այս ուղղության զարգացմանը։ Հաջորդը՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքն է, որը նույնպես չի նպաստում երեւույթի կայացմանը։
«Հանրային զանգվածային լրատվամիջոցներում օրենքի ուժով հանված է գովազդի տարածումը, որոշումն ընդունվել է դեռեւս 2011 թ.։ Առեւտրային գովազը հանվեց, փոխարենը խրախուսվեց սոցիալական գովազդը։ Բայց չտրվեցին այն հիմնական մեխանիզմները, որոնցով պետք է առաջարկվող գովազդը որակավորվեր որպես սոցիալական։ Այս մեխանիզմը մշակված չէր, եւ արդյունքում ի՞նչ ունեցանք՝ հանեցինք առեւտրային գովազդը, եւ հիշյալ կառույցները մնացին առանց որեւէ գովազդի։ Կտրվեց նրանց՝ գումար վաստակելու միջոցը։ Բավականաչափ ծախս եւ մեծ ֆինանսներ են պահանջվելու, որպեսզի, օրինակ, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն ինքն արտադրի սոցիալական գովազդ եւ տեղադրի իր էջերում։ Այդ պատճառով ոչ ոք դրան չգնաց՝ նույնիսկ ռադիոն եւ հեռուստատեսությունը»,—պարզաբանում է Հարությունյանը։
Հայաստանում սոցիալական գովազդի մասին օրենսդիրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովն, ըստ էության, չի կարգավորել ոլորտի խնդիրները։ Հանձնաժողովը, ինչպես նշում է Հարությունյանը՝ պետք է որոշեր նաեւ, թե որն է սոցիալական գովազդ, եւ ըստ դրա տրամադրեր սոց. գովազդի անվճար տարածման ուղեգիր. «Հայաստանում, ըստ օրենքի, սոցիալական գովազդի տարածումն անվճար չէ։ Այն հավասարեցված է առեւտրային գովազդին։ Պետությունը կա՛մ պետք է դառնա գովազդի պատվիրատուն՝ արտադրությունից մինչեւ տարածում, կա՛մ գործի դնի հետխորհրդային մոդելը, երբ պետությունը հանդիսանում էր միայն արտադրության պատվիրատուն, իսկ հանրային հեռարձակողները գովազդը տեղադրում էին անվճար։ Մեզ մոտ ամեն ինչ թերի է»։
Հայեցակարգային նոր մոտեցմամբ առաջարկվում է փոխել հանձնաժողովի ե՛ւ կարգավիճակը, ե՛ւ հիմնական գործունեությունը։ Հարությունյանի խոսքով՝ այն սոցիալական գովազդի հանդեպ վերահսկողություն սահմանող մարմնից դառնալու է սոցիալական խնդիրներ բարձրացնող, համակարգող կառույց՝ իր վրա վերցնելով սոցիալական գովազդի միջոցով հանրային գիտակցության կրթման եւ հետազոտման ֆունկցիաներ։ «Դառնալու է սոցիալական կրթության յուրահատուկ պլատֆորմ՝ կառավարության նախանշած սոցիալական քաղաքականության իրագործման համար։ Եվ այս ամենի հիմքում դրվելու են սոցիալական գովազդի ժամանակակից մոտեցումները եւ տեխնոլոգիաները։ Հանձնաժողովի կազմում կլինեն պետական կառույցի ներկայացուցիչներ, ՔՀԿ—ներ, հանրային տարածողներ եւ անկախ փորձագետներ»,—մանրամասնեց Հարությունյանը։ Ամենայն հավանականությամբ, այս առիթով նոյեմբերին Ազգային ժողովում կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ։

29-10-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO