Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Սարյանը միավորել է Հայաստանի եւ սփյուռքի երեխաներին

Համահայկական 9-րդ մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնն այս տարի ստացել է մոտ 800 աշխատանք

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


«Մերիդան էքսպո կենտրոն»-ում նոյեմբերի 1-ին տեղի կունենա Համահայկական 9-րդ մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի ցուցահանդեսի բացման արարողությունը, որն այս տարի նվիրվում է 20-րդ դարի հայ մեծագույն նկարիչ, հայ նկարչության արդի դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանին։ Ցուցահանդեսը խորագրվել է հենց նկարչի անունով՝ «Իմ Սարյանը»։ Մրցույթ-փառատոնն իրականցվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ։
Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց Համահայկական 9—րդ մանկապատանեկան մրցույթ—փառատոնի համակարգող Եվա Խաչատրյանը՝ այս պահի դրությամբ մրցույթ—փառատոնին արդեն մոտ 800 աշխատանք է ներկայացվել։ «Նկարները, ինչպես նշել էինք մեթոդական ուղղության մեջ, Մարտիրոս Սարյանի թեմաներով են։ Նրա ստեղծագործական մոտեցումներին պետք է մասնակիցները ծանոթ լինեն, հասկանան, եւ որքան հնարավոր է՝ նմանակումներից եւ արտանկարչությունից փորձեն հեռանալ։ Երեխաները շահագրգրռված են մասնակցել այնքանով, որքանով թեման իրենց հոգեհարազատ ու հետաքրքիր է լինում։ Ակտիվ մասնակցում են հիմնականում արվեստի դպրոցների սաները, իսկ հանրակրթական դպրոցների աշակերտները՝ փոքր—ինչ ավելի թույլ։ Մեծ թիվ են կազմում նաեւ սփյուռքի երեխաները։ Տարեցտարի մասնակցիների թիվը մեծանում է, ինչը փաստում է այն մասին, որ մեծ է երեխաների հետաքրքրությունը նկարչական արվեստի նկատմամբ»,—մանրամասնեց Խաչատրյանը։
Հանրակրթական դպրոցներից եւ սփյուռքից մասնակցող երեխաների նկատմամբ համավահասար գնահատման մեխանիզմը չի գործում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք, այսպես ասած՝ մրցում են արվեստի դպրոցների սաների հետ։ Հանրակրթական դպրոցների դեպքում գնահատվում է ոչ թե մանկավարժի աշխատանքը, այլ երեխայի անհատական ընդունակությունները. «Որոշակի վերապահումներ լինում են՝ ավելի խիստ մոտեցում է լինում արվեստի դպրոցների սաների նկատմամբ։ Չենք կարող բոլորին համահավասար գնահատման մեխանիզմով նայել»։
Մրցույթ—փառատոնն անցկացվում է կերպարվեստի բոլոր ճյուղերի, այդ թվում՝ գրաֆիկայի, գեղանկարչության, քանդակի, խեցեգործության, դեկորատիվ—կիրառական արվեստի շրջանակներում։ Ցուցահանդեսին ներկայացվող աշխատանքները կարող են պատրաստված լինել ջրաներկով, գուաշով, ակրիլով, ածուխուվ, պաստելով, կավով, տեքստիլով, մետաղով, փայտով եւ այլն։ Մրցույթ—փառատոնին կարող են մասնակցել սփյուռքի բոլոր տիպի կրթօջախների, խմբակների, մշակութային կենտրոնների, Հայաստանի ու Արցախի հանրակրթական ու արվեստի դպրոցների, նկարչական խմբակների, ինչպես նաեւ մասնագիտական քոլեջների 6—18 տարեկան աշակերտները։
Փառատոնն անցկացվելու է երկու փուլով։ Առաջին փուլում հաղթողների աշխատանքները ներկայացվելու են ցուցահանդեսում եւ տպագրվելու են համապատասխան պատկերագրքում։ Ցուցահանդեսին մասնակցած աշխատանքների հեղինակներից որոշվելու են վերջնական հաղթողները՝ կրթօջախները կամ անհատ հեղինակները։ Առաջին փուլի բոլոր հաղթողները կստանան ցուցահանդեսի պատկերագիրք, երկրորդ փուլում՝ գեղագիտության ազգային կենտրոնի դիպլոմներ եւ պատվոգրեր։

29-10-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO