Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Քայլեր՝ ուղղված Պարիս Հերունու գիտական ժառանգության վերածնմանը

Ծրագրին աջակցում է գիտական եւ ինժեներական միջազգային համայնքը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը դեռեւս 2017-ից ստանձնել է Պարիս Հերունու նախագծած եւ կառուցած՝ աշխարհում իր տեսակի մեջ եզակի՝ ռադիոօպտիկական դիտակի վերագործարկման նախաձեռնությունը։ Այդ նպատակով այս տարվա օգոստոսին կառավարություն է ներկայացվել ոլորտային եւ ենթակառուցվածքային զարգացման ծրագիրը, որը պետություն-մասնավոր հատված գործակցության շրջանակներում է։ Դրանով նախատեսվում է ստեղծել «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» գիտաարտադրական եւ կրթական նշանակության էկոհամակարգ՝ Արագածի գիտական կենտրոնի եւ այլ ենթակառուցվածքային նշանակություն ունեցող ակտիվների հիման վրա, որի նպատակն է պետական գույքն առավել արդյունավետ կառավարելու հնարավորություն ստեղծել։
Խորհրդային Միության փլուզումից հետո կենտրոնին տարբեր կարգավիճակներ է տրվել։ Ներկայումս Արագածի գիտական կենտրոնի ակտիվները «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ—ի հաշվեկշռում են՝ համաձայն 2012 թ. ՀՀ կառավարության որոշման։ Դրամաշնորհի ձեւով ինստիտուտը պետական բյուջեից տարեկան ստանում է մոտ 45 մլն դրամ, որը, ըստ էության, օգտագործվում է միայն ակտիվի պահպանման համար՝ առանց զարգացման էական հեռանկարի։
«Հերունու ազգային տիեզերական կենտրոն» ծրագրի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մինչ օրս 10—ից ավելի պաշտոնական հուշագրեր են ստորագրել միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ «Ակրոնիս Ինթերնեյշնլ», «Ռյոդե էնդ Շվարց», «National insturuments»—ի հայաստանյան գրասենյակ եւ այլն։ Կազմակերպություններից բացի ծրագրով հետաքրքրված են եւ իրենց աջակցությունն են հայտնել գիտական եւ ինժեներական միջազգային համայնքի ներկայացուցիչները, ինչպես, օրինակ, Եվրոպական տիեզերական գործակալության անտենաների փորձագետ, ինժեներ Կեես վանÕտ Կլուստերը, Եվրոպական հետազոտական կոնսորցիումի գերերկար բազաներով ռադիոինտերֆերոմետրիայի ինստիտուտի բաժնի ղեկավար, պրոֆեսոր Լեոնիդ Գուրվիցը, Ամերիկյան ճարտարագետների եւ գիտնականների ընկերության կենսաբժշկական ճարտարագիտության կոմիտեի նախագահ, ինժեներ Գեւորգ Մութաֆյանը, աշխարհահռչակ ռոք երաժիշտ Յան Գիլանը եւ ուրիշներ։
Այս հարցը նաեւ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի օրակարգում է։ Հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ նման կարեւորագույն ծրագիրը կյանքի կոչելու համար ակնկալվում է, որ պետությունն իր վստահության կրեդիտը տա։ Միայն դրանից հետո կենտրոնի վերագործարկմամբ շահագրգռված կազմակերպությունները հնարավորություն կունենան իրենց գիտական ներուժն ուղղորդել Հայաստան՝ ծրագրի շրջանակներում աշխատելու համար։ «Մի շարք միջազգային կառույցներ հետաքրքրված են ռադիոօպտիկական դիտակի գործարկմամբ. եկել ուսումնասիրել են, բավականին հիացած են եւ նշում են, որ ամբողջ աշխարհում իր տեսակով առանձնահատուկ է, եւ տեսնում են գործարկման հեռանկարներ։ Ծրագիրը երկարաժամկետ է, որն առաջին հինգ տարվա համար ենթադրում է ռադիոդիտակի ուսումնասիրություն, վերականգնում, վերանորոգում, ապա նաեւ ֆինանսական միջոցների ներգրավում»,–նշեց նա։
Կառավարության վերջին հարցուպատասխանի ժամանակ պատգամավորը բարձրաձայնել էր այդ մասին՝ հետաքրքրվելով, թե ինչպիսի մոտեցում է որդեգրել գործադիրը ծրագրի մասով։ Տարիներ շարունակ անարդյունավետ կառավարման հետեւանքով Արագածոտնի մարզը, որտեղ տեղակայված է «Արագած» գիտական կենտրոնը, մասնավորապես, Օրգով, Բյուրական եւ Տեղեր համայնքները զրկված են եղել սոցիալ—տնտեսական զարգացման հնարավորությունից։ Կառավարություն ներկայացրած ծրագրով վերոնշյալ համայնքներում որակյալ նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն կընձեռվի։ «Կենտրոնի վերագործարկման եւ զարգացման արդյունքում կզարգանա նաեւ տարածաշրջանը։ Համայնքային բնակչությունը եւս կներգրավվի համապատասխան ծրագրի իրականացման գործում, քանի որ ենթադրվում է տուրիստական հոսքեր ապահովել հենց գիտական ուղղությամբ։ Այս տարածաշրջանը հարուստ է նաեւ մշակութային հուշարձաններով, օրինակ՝ Աղձք գյուղում է Արշակունիների դամբարանը»,–մանրամասնեց զրուցակիցս։
Կոստանյանն ընդգծեց, որ ծրագիրը չի ենթադրում կենտրոնի մասնավորեցում, այն շարունակելու է պատկանել պետությանը, եւ միայն օգտագործումն է հանձնվելու հիմնադրամին։ Առավել արդյունավետ կառավարում իրականացնելու նպատակով առաջարկում են այն հանձնել, օրինակ, էկոնոմիկայի նախարարությանը, որպեսզի ուղղաձիգ կառավարում լինի՝ հաշվի առնելով, որ հիմնադրամը նույնպես ունի պետական կարգավիճակ։
«Հերունու ազգային տիեզերական կենտրոն» նախագծի ղեկավարը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Արեւիկ Սարգսյանն է։ Նա առաջարկում է ստեղծել առանձին պետական գիտաարտադրական եւ կրթական ոլորտի հիմնարկություն։
Ռադիոօպտիկական աստղադիտակի կառուցման միտքը սկզբում չի ողջունվել Մոսկվայի կողմից։ ԽՍՀՄ կառավարությունը Պարիս Հերունուն առաջարկում էր Հայաստանի փոխարեն աստղադիտակը կառուցել Ղրիմում։ Շուրջ 17 տարի պայքարելուց հետո Հերունուն հաջողվում է իր գաղափարը կյանքի կոչել հենց Հայաստանում։
Աստղադիտակը սկսեց կառուցվել 1980 թ.։ 1986 թ. աստղադիտակն արդեն պատրաստ էր. այն համարվեց գյուտ եւ ներառվեց ԽՍՀՄ գյուտերի Գոսռեեստր՝ «Հերունու հայելային աստղադիտակ» անվամբ։ Դիտակը շահագործվեց 1987 թ. եւ արդեն առաջին տարում արձանագրեց գիտական հայտնագործություն։ Աստղադիտակը գործել է նաեւ 90—ականներին, սակայն 2000—ից սկսած ֆինանսական միջոցների սղության պատճառով գործունեությունը դադարեցվել է։ Ներկայումս, չնայած աշխատունակ է, չի գործարկվում։

29-10-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO