Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.06.2020
ԱՅԼՔ...


Աղետների ռիսկի նվազեցումը լուրջ մոտեցում է պահանջում

Կարծրացած սովորույթներ ունենք, որոնք բերում են վատ հետեւանքների

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Աշխարհում չկա մի պետություն, որն ապահովված լինի կլիմայական փոփոխությունների հետեւանքով առաջացող տարերային աղետներից, լինեն դրանք տեխնածին, թե բնածին։ Հայաստանը եւս բացառություն չէ։ Փորձագետների գնահատմամբ՝ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում եղանակային եւ կլիմայական վտանգավոր երեւույթների ուժգնությունը եւ հաճախականությունն աճել են։
Տարերային աղետների շարքում Հայաստանը զգալի ազդեցություն է կրում երաշտներից, վաղ գարնանային ցրտահարություններից, կարկտահարություններից, սելավներից, ջրհեղեղներից, ուժեղ քամիներից եւ անտառային հրդեհներից։ Աղետների ռիսկի կառավարման ոլորտում միջազգային գործունեության ուղղությամբ Հայաստանը հետեւողականորեն շարունակում է այլ պետությունների հետ արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագրերի կնքման եւ համատեղ գործողությունների իրականացման գործունեությունը։
Որպես ՄԱԿ—ի անդամ երկիր, 2015 թ. միացել է աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015—2030 թթ. գործողությունների ծրագրին, որը սահմանում է աղետների ռիսկի նվազեցման բնագավառում պետությունների կողմից անհրաժեշտ ոլորտային եւ միջոլորտային նպատակաուղղված գործողություններ՝ տեղական, ազգային, տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակներում։ Այս մասին «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց Սենդայի գործողությունների ազգային համակարգող, օտարերկրյա պետություններում, միջազգային կազմակերպություններում, ՀՀ այլ պետական կառույցներում ԱԻՆ ներկայացուցիչ Արմինե Հայրապետյանը։
Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015—2030 թթ. գործողությունների ծրագրի իրագործման առաջընթացը գնահատելու համար ընտրվել է յոթ թիրախ։ Ծրագրի ուշագրավ կետերից են՝ մինչեւ 2030 թ. նվազեցնել համընդհանուր մահացությունն աղետներից, նվազեցնել տուժած մարդկանց թիվը, նվազեցնել աղետների պատճառած տնտեսական վնասը, կրճատել կարեւոր նշանակության ենթակառուցվածքների աղետների պատճառած վնասը, ինչպես նաեւ հիմնական ծառայությունների մատուցման, այդ թվում՝ առողջապահական եւ կրթական հաստատությունների աշխատանքի խաթարումը՝ դիմակայունության բարձրացման միջոցով։ Հայրապետյանի խոսքով՝ մեր հասարակությունը աղետների ռիսկեր ասելով հասկանում է առաջին հերթին երկրաշարժը, որից այն կողմ շատերի գիտակցությունը սահմանափակվում է։ Սակայն, ըստ նրա, կան նաեւ ոչ մեծ ծավալի աղետներ, որոնք հսկայական ազդեցություն են ունենում տնտեսության զարգացման, մեր կյանքի կենսամակարդակի վրա։ Խոսքը սելավների, սողանքների, կարկուտների, կայծակահարության մասին է։
«Նմանատիպ բնական երեւույթները նույնպես կարող են աղետալի հետեւանքներ ունենալ։ Ուստի աղետների ռիսկի նվազեցում ասելով մենք պետք է հասկանանք ինչպես հիշյալ բնական, այնպես էլ տեխնածին աղետները։ Տեխնածին աղետներ ասելով էլ դարձյալ չպետք է շատ սահմանափակ մտածենք։ Ցանկացած բան, որը կարող է առաջանալ մարդու անզգուշության հետեւանքով՝ տեխնածին աղետ է։ Օրինակ՝ գազալցակայանում անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով պայթյուններ եւ դրա հետեւանքով կորուստներ, կամ՝ քիմիական նյութերի թափոնների ոչ ճիշտ մշակում, ոչ ճիշտ պահեստավորում, հանքարդյունաբերության ոլորտի ինչ—ինչ երեւույթներ եւ այլն։ Խնդիրն այն է, որ մեր հանրության իրազեկվածության մակարդակը շատ ցածր է»,—նկատում է Հայրապետյանը։
Ի տարբերություն շատ այլ երկրների՝ Հայաստանն ունենալով արտակարգ իրավիճակների նախարարություն, միջազգային ատյաններում բավական լավ է ներկայացված։ Նախարարություն ունենալը, ըստ Հայրապետյանի, Հայաստանին մեծ առավելություն է տալիս՝ կենտրոնացված, համախմբված աշխատելու տեսանկյունից։ Սակայն, այդուհանդերձ, աղետների կանխարգելման, նվազեցման ոլորտում հանրությունը նույնպես մեծ անելիքներ ունի։ «Թողնելով գործը փրկարարին, որն իր ամենօրյա աշխատանքը պատվով է իրականացնում, այնուամենայնիվ, խրախուսվում է, եւ ամբողջ աշխարհում ընդունված բան է կամավորականության շարժում հասկացությունը։ Կամավորական խմբերի ձեւավորումը՝ փրկարարական գործի իրականացման համար, նույնպես շատ մեծ դերակատարում ունի։ Հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրների մասն է կազմում։ Այս տարի չափից ավելի շատացավ անտառային հրդեհների թիվը, ինչպե՞ս համայնքը պետք է արձագանքի նման իրավիճակներին, շատերը չգիտեն։ Հանրությունը պետք է հասկանա, որ նման իրավիճակում առաջին արձագանքողը հենց նա պետք է լինի»,—շեշտեց Հայրապետյանը՝ հավելելով, որ հայ հասարակությունն ունենալով կարծրացած մտածելակերպ, իմացության թերի մակարդակ, երբեմն չի գիտակցում, թե ինչպես պետք է գործել նման իրավիճակների ժամանակ։
Արմինե Հայրապետյանը գտնում է, որ հասարակության իրազեկվածության մակարդակի վրա ազդելու լավ գործիք են մամուլը, հեռուստատեսությունը, ռադիոն, ինչպես նաեւ պարբերական հրապարակումները՝ տեսանյութերի, սոցիալական գովազդների եւ անիմացիոն նյութերի մատուցման ձեւաչափում։ «Նմանատիպ ուղղվածության սոցիալական գովազդները շատ կարեւոր են։ Մենք պետք է հնարավորություն ունենանք հեռուստաընկերությունների կամ սոցիալական ցանցերի միջոցով հանրային իրազեկմանը միտված հոլովակներ տարածել։ Հայաստանն ունի բավական լավ ներուժ՝ աղետների բոլոր ուղղությունների առումով։ Սակայն ինստիտուցիոնալ մոտեցումն այլ բան է, հասարակության գիտակցական մոտեցումը՝ մեկ այլ բան։ Մենք կարծրացած սովորույթներ ունենք, որոնք բերում են վատ հետեւանքների։ Օրինակ՝ ամրագոտիներ չենք գցում, եւ ճանապարհատրանսպորտային պատահարները մեր երկրում տարեկան մի քանի հարյուրի են հասնում։ Իսկ որքանո՞վ է մեր նոր կառուցած շինությունը անվտանգ այնտեղի բնակիչների կյանքի համար։ Այս տեսակետից ունենք լուրջ բացեր եւ խնդիրներ»,–նկատեց արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը։

30-10-2019





03-06-2020
Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է
Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 ...


03-06-2020
ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում
Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին



03-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515, մահվան 12 նոր դեպք
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-06-2020
Մայրությունը չի կարող լինել առօրյա
«Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների ...


03-06-2020
Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր
Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի ...


03-06-2020
Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը
Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե ...


03-06-2020
Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ
Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում ...



03-06-2020
Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում
Հայ երաժշտական մտածողության հիմնական ...

03-06-2020
Ուխտագնացություն Բերդաձոր
Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ ...

03-06-2020
Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում
Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, ...

03-06-2020
Լեւոն Արոնյանի հերթական մեկնարկը
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել շախմատի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO