Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.11.2019
ԶԱՆԱԶԱՆ


Խնդիրը հանգուցալուծվե՞ց

ՀԱՕԿ-ը հայտարարեց բռնցքամարտի հավաքական ձեւավորելու քայլերի մասին

Դատելով ամենայնից, խորը ճգնաժամում հայտնված հայկական բռնցքամարտում սպասվում են նոր զարգացումներ, որոնք կարող են էապես ազդել իրավիճակի վրա։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հաղորդմամբ, Լոզանում գործող մարզական արբիտրաժային դատարանն ընթացք չի տվել ՀԱՕԿ-ի դեմ բռնցքամարտի հանրապետական ֆեդերացիայի հայցին։ Բացի այդ, մեր երկրի օլիմպիական կառույցը նախատեսել է անցկացնել մրցաշար, որի արդյունքներով համալրվելու է ազգային հավաքականը։
Եվ այսպես, ՀԱՕԿ-ի հաղորդագրությունում նշվում է, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այս տարվա օգոստոսի 15-ին միջազգային մարզական արբիտրաժային դատարան ներկայացրած հայցով բողոքարկել է ազգային օլիմպիական կոմիտեին իր անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ ՀԱՕԿ—ի ասամբլեայի կայացրած որոշումը։ Շվեյցարիայի Լոզան քաղաքում գտնվող դատարանը գործին ընթացք է տվել օգոստոսի 21—ին։ Իսկ շուրջ մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 26—ին դատարանը հայցվորին տեղեկացրել է, որ դեռ չի ստացել բողոքարկման ամփոփագիրը՝ հորդորելով այն, իբրեւ ապացույց, ներկայացնել մինչեւ հոկտեմբերի 3—ը։ ՀԱՕԿ—ը տեղեկացնում է, որ ՀԲՖ—ն մինչեւ նշված ժամկետը չի տրամադրել պահանջվող փաստաթուղթը, ուստի դատարանը դրա հիման վրա չեղյալ է համարել բողոքարկումը՝ հաշվի առնելով, որ պատասխան չի ստացել եւ չի ստեղծվել հանձնաժողով։ Ըստ այդմ, դատարանը հայտարարել է, որ բավարար հիմքերի բացակայության պատճառով Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա—Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե գործի ընթացքը դադարեցվել է։
ՀԱՕԿ—ը նաեւ հայտնում է, որ հաջորդ տարվա ամառային օլիմպիական խաղերից առաջ բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը լավագույն մարզիկներով համալրելու եւ օլիմպիադային նրանց հաջող մասնակցությունն ապահովելու նպատակով պատրաստվում է դեկտեմբերի 12—22—ը Երեւանում անցկացնել «Կաշվե ձեռնոց» մրցաշար, հաշվի առնելով, որ ՀԲՖ—ն հեռացված է ՀԱՕԿ—ի կազմից։ Մրցաշարի արդյունքներով համալրված ազգային հավաքականը պատրաստվելու եւ մասնակցելու է Միջազգային օլիմպիական կոմիտեի կազմակերպվող վարկանիշային մրցումներին։ Սպասվող հանրապետական նշանակության մրցաշարը պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով ստեղծվելու է համակարգող խումբ, որն էլ զբաղվելու է կազմակերպչական հարցերով։ Ավելին՝ անաչառ եւ բարձրակարգ մրցավարություն ապահովելու նպատակով նախատեսվում է մրցաշարի սպասարկմանը ներգրավել նաեւ արտասահմանցի մրցավարների։ Համակարգող խումբը կազմված է լինելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ ՀԱՕԿ—ի մասնագետներից։
Հատկանշական է, որ ավելի վաղ ՀԲՖ—ն հայտարարել էր նոյեմբերի 17—22—ը, դարձյալ Երեւանում, Հայաստանի մեծահասակների առաջնություն անցկացնելու մասին, որին մասնակցելու են հրավիրվում հանրապետության եւ Արցախի բոլոր բռնցքամարտիկները։ Մասնակցել կարող են 2001 թվականին եւ դրանից հետո ծնված մարզիկները։ Նշվում է, որ սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (ԱԻԲԱ) նոր կանոնադրության համաձայն՝ Հայաստանի առաջնությունն առաջին անգամ անցկացվելու է 8 քաշային կարգերում։ Ի դեպ, հոդվածը պատրաստելու պահին ՀԲՖ—ն դեռ պաշտոնապես չէր արձագանքել ՀԱՕԿ—ի հայտարարություններին։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

30-10-2019





12-11-2019
Առկա մարտահրավերներից մի քանիսն արդեն քթներիս տակ է
Հայկական կողմն իրավիճակը շտկելու հստակ գործիքներ ունի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




12-11-2019
Իրաքյան ճգնաժամը հաղթահարելու նոր ջանքեր
Բացառված չէ, որ կարգավորումը երկարաձգվի

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Ներքին լուրջ ...


12-11-2019
Առաջաբանի փոխարեն
Կամ՝ երկու խոսք հեղինակից

Սիրելի ընթերցող, մենք սկսում ...


12-11-2019
Սիրիան, Թուրքիան, քրդական գործոնը եւ հայկական հարցը՝ միջազգային նախաօրակարգում
Հայաստանի հեռանկարային արտաքին քաղաքականությունը պիտի կիրառական դարձնել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




12-11-2019
Դաշնակցային հարաբերություններ ու ռազմավարական գործընկերություն բոլոր ոլորտներում
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է
ՌԴ ԱԳ նախարար ...


12-11-2019
«Հույս ունենք, որ առեւտրաշրջանառությունը կհասնի 2 մլրդ դոլարի»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է
ՌԴ ԱԳ նախարար ...


12-11-2019
«Երեք կռանը» կրկին «խոսեց»...
Արձագանքելով ստեփանակերտցիների խնդրանքին՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հանձնարարությամբ երկու շաբաթ ...



12-11-2019
Մագիստրատուրան՝ բակալավրիատի կրկնությո՞ւն
Հին խնդրի արդիական ...

12-11-2019
Թալիշի նորակառույց դպրոցը բացեց հյուրընկալ դռները
Վերածնված գյուղը գրկաբաց է ընդունում իր ...

12-11-2019
Կպահպանվի՞, արդյոք, ավանդույթը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO