Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՍՈՑԻՈՒՄ


Մարդիկ իրենց ապագան սկսել են տեսնել Հայաստանում

2011 թ. հետո առաջին անգամ ամուսնության թվաքանակի աճ է գրանցվել

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Թե ի՞նչ ազդեցություն ու արդյունքներ կարձանագրեն ժողովրդագրության բարելավմանը միտված ծրագրերը՝ մի քանի տարուց ավելի շուտ պարզ լինել չեն կարող։
«ՀՀ»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետի պաշտոնակատար Արտակ Մարկոսյանը նշեց, որ քաղաքականության ազդեցության գնահատականը որոշելու համար առնվազն 5 տարի ժամանակ է պետք։
Մարկոսյանի խոսքերով, նպատակներին հասնելու համար անընդմեջ քաղաքականություն պետք է տարվի։ Ամբողջական փաթեթ պետք է լինի, քանզի ժողովրդագրությունը հատվածական լուծումներ «չի սիրում»։ Դրան զուգահեռ նա նաեւ փաստում է, որ հիմա հենց այդպես էլ արվում է։ «Համակարգված քաղաքականություն է իրականացվում, այսինքն՝ այն, ինչ սկսվել է, անընդհատ շարունակություն է ունենալու։ Օրինակ, ի թիվս մի շարք ծրագրերի, նաեւ գյուղատնտեսական վեց ծրագիր է ներկայացվում՝ ուղղված գյուղական բնակավայրերում երիտասարդ ընտանիքների աջակցությանը։ Ծրագրեր անընդհատ լինելու են եւ այդ բոլորի արդյունքում սպասվում է, որ, այո, իրավիճակի բարելավում պետք է լինի»,–նշեց նա՝ ընդգծելով բնակարանային 3 ծրագրի մասի։
Այդ ամենից զատ, խնդրի համար նախատեսվող լուծումները նաեւ հետեւյալն են՝ 2020 թ. վեց անգամ բարձրացվելու է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից դարձնելով 300 հազար դրամ։ Երկու անգամ էլ բարձրացվելու է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը։
Այս դեպքում էլ գումարը 150 հազար դրամից հասնելու է մինչեւ 300 հազար դրամի։ Կավելանա նաեւ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի համար տրվող նպաստը։ 18.000 դրամի փոխարեն նախատեսվում է, որ ծնողները կստանան 25.500 դրամ։ Երեխայի խնամքի միանվագ նպաստ կստանան նաեւ գյուղական բնակավայրերում ապրող մայրիկները։ Եվ նշանակություն չունի, որ երեխա ունենալուց առաջ չեն աշխատել։
Բանն այն է՝ վերծություններն ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ժողովրդագրական իրավիճակի զարգացման միտումները շատ ավելի բացասական կամ խնդրահարույց են գյուղական բնակավայրերում։ Այդ առումով մեր զրուցակիցը նշում է. «Վերջին 7 տարվա կտրվածքով, գյուղական բնակավայրերում ծնելիության զգալի անկում է գրանցվել։ Այդ բնակավայրերում ծնելիության գումարային գործակիցն ավելի ցածր է, քան քաղաքային բնակավայրում։ Այդպիսի իրավիճակ աշխարհում չկա»։
Բայց, դրան զուգահեռ, Արտակ Մարկոսյանը նաեւ հուսադրող վիճակագրություն ներկայացրեց։ Օրինակ, եթե դիտարկելու լինենք 2017—2018 թթ. մինչեւ հուլիսի 1—ն ընկած ժամանակահատվածը, ապա կարձանագրենք, որ ծնելիության բացարձակ թիվը նվազել էր մոտավորապես 1200—ով, իսկ ահա 2018—2019 թթ. նույն ժամանակահատվածում անկման տեմպը բավականին նվազել է։ 2011 թ. ի վեր, առաջին անգամ ամուսնության թվաքանակի աճ է գրանցվել. «2011 թ. ամուսնության ցուցանիշն անընդհատ նվազում էր։ Մոտավորապես 19500—ից 2018 թ. իջել էր մինչեւ 14800—ի։ Իսկ այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ունենք 604 բացարձակ թվով աճ։ Սա արդեն լավ նախանշան է։ Թվի հետագա աճի պայմաններում մենք հույս ենք ունենալու նաեւ ծնունդների թվականի բարձրացման մասով։ Երկու, երեք տարվա ընթացքում ամուսնությունների անընդհատ ավելացումը հանգեցնելու է ծնելիության թվաքանակի ավելացման»։
Ընդհանուր առմամբ, համեմատության արդյունքում դրական տեղաշարժեր կան։ Ժողովրդագրության բաժնի պետի պաշտոնակատարի խոսքերով, երկրում իրականացվող բարեփոխումների պայմաններում նաեւ ներգաղթի դրական ցուցանիշ կլինի։ «Մարդիկ իրենց ապագան սկսել են տեսնել Հայաստանում։ Մարդկանց մեջ հույս կա»,–նկատում է Մարկոսյանն ու արձանագրում, որ ամուսնանում են, բնակարան են ուզում ձեռք բերել։ Իսկ հաջորդ քայլն արդեն երեխա ունենալն է լինելու։

30-10-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO