Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.11.2020
ԶԱՆԱԶԱՆ


Հայաստանի հավաքականները հերթական հաղթանակները տարան

Մեկօրյա ընդմիջումից հետո Բաթումում վերսկսվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որի 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, տանելով հերթական հաղթանակը, հաստատվեց 2—րդ տեղում։ Մրցանակային լուրջ հավակնություններ ունի նաեւ մեր կանանց ընտրանին։
Հաշվետու մրցավեճում հայրենի գրոսմայստերական քառյակը 3։1 հաշվով պարտության մատնեց Սլովենիայի ընտրանուն։ Հանդիպման ելքը վճռեցին համապատասխանաբար երկրորդ եւ չորրորդ խաղատախտակներին սպիտակ խաղաքարերով հանդես եկած Գաբրիել Սարգսյանի ու Հայկ Մարտիրոսյանի հաղթանակները Մատեյ Սեբենիկի եւ Յան Սուբելժի նկատմամբ։ Սեւ խաղաքարերով հաջողությունն ամրագրեցին Լեւոն Արոնյանը եւ Հրանտ Մելքումյանը, որոնք առաջին եւ երրորդ խաղատախտակներին խաղաղ դաշն կնքեցին Լուկա Լենիչի եւ Յուրե Սկոբերնեի հետ։
Առաջնության նախորդ տուրերում Հայաստանի հավաքականն առավելության էր հասել Նորվեգիայի (3,5։0,5), Խորվաթիայի (3։1) եւ Չեխիայի (2,5։1,5) թիմերի նկատմամբ, ոչ—ոքի ավարտել Ուկրաինայի հետ մրցավեճը (2։2) ու պարտվել էր Ռուսաստանին (1,5։2,5)։ Մեր թիմի արդյունքում առայժմ առավելագույն ներդրում ունեն հենց Սարգսյանն ու Մարտիրոսյանը, որոնք մասնակցած 5 հանդիպումներում ապահովել են 3,5—ական միավոր։ Հավաքականի ցուցանիշը ձեւավորվել է նաեւ նույնքան խաղերում Արոնյանի եւ Մելքումյանի բերած 3—ական միավորով։ Չորս մրցախաղերի էլ մասնակցել է Արման Փաշիկյանը, որի բաժինը 2,5 միավոր է։ Հատկանշական է, որ մեր այդ հինգ շախմատիստներից առայժմ առանց պարտության են ընթանում առավել բարձր անհատական գործակից ունեցող Արոնյանը (2758), Սարգսյանը (2690) եւ Մելքումյանը (2650)։ Մինչդեռ Մարտիրոսյանը (2607) եւ Փաշիկյանը (2599) ունեն 1—ական պարտություն։ Միաժամանակ ամենից շատ հաղթանակ ունի Մարտիրոսյանը՝ 3, Սարգսյանը եւ Փաշիկյանը շահել են 2—ական, իսկ Արոնյանը եւ Մելքումյանը՝ 1—ական պարտիա։ Արոնյանը եւ Մելքումյանը ոչ—ոքի են խաղացել 4—ական անգամ, Սարգսյանը՝ 3, իսկ Մարտիրոսյանն ու Փաշիկյանը՝ 1—ական։
Առաջնությունում երրորդ հաղթանակը տարավ Հայաստանի կանանց հավաքականը, որը նախորդ երկու տուրում չէր խուսափել միավորների կորստից։ Երեկ հայուհիները 2,5։1,5 հաշվով գերազանցեցին Լատվիայի շախմատիստուհիներին։ Մրցակցուհիներից ուժեղ գտնվեցին Էլինա Դանիելյանը եւ Մարիա Գեւորգյանը, որոնք համապատասխանաբար սեւ եւ սպիտակ խաղաքարերով հաղթեցին Իլզե Բերզինային ու Մադարա Գոլստային։ Սիրանուշ Ղուկասյանը, հանդես գալով երկրորդ խաղատախտակին, սպիտակներով պարտվեց Լաուրա Ռոգուլին, իսկ Լիլիթ Մկրտչյանը առաջատարի կարգավիճակում սեւերով ոչ—ոքի խաղաց Դանա Օզոլա—Ռեյզնիեցեի հետ։
Նախորդ տուրերում մեր մարզուհիները հաղթել են նաեւ Ֆինլանդիայի (3,5։0,5) եւ Սլովակիայի (3։1) հավաքականներին, 2։2 հաշվով ավարտել ֆրանսուհիների եւ իսպանուհիների հետ մրցակցությունը եւ 1,5։2,5 հաշվով զիջել վրացուհիներին։ Այս տուրը բաց թողեց մեր «գլխավոր ռմբարկու» Աննա Սարգսյանը, որը շահել է անցկացրած բոլոր 5 պարտիաները։ Թիմին 5 հնարավորից 3 միավոր է բերել Դանիելյանը, 2,5—ական՝ Մկրտչյանը (6 պարտիաներում) եւ Գեւորգյանը (4), 1,5՝ Ղուկասյանը (4)։ Ամենից շատ՝ 2—ական անգամ պարտվել են Ղուկասյանը եւ Դանիելյանը, իսկ Մկրտչյանն ունի բոլորից շատ (5) ոչ—ոքի։
Հրապարակումը պատրաստելու պահին Հայաստանի կանանց հավաքականը 8 միավորով դիրքավորվել էր 4—րդ տեղում՝ իրենից առաջ թողնելով Ռուսաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի թիմերին։ Տղամարդկանց աղյուսակի առաջին քառյակում պատկերն այսպիսին է. Ռուսաստան՝ 11, Հայաստան՝ 9, Ուկրաինա՝ 9, Անգլիա՝ 9 միավոր։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

31-10-2019





24-11-2020
Վայրկյան անգամ չհապաղելու ժամանակը
«Կարող ենք կառուցել այնպիսի տնտեսական համակարգ, որը հնարավորություն կտա ...


24-11-2020
Ժամանակն է սանձել Թուրքիային
Էրդողանի աշխարհաքաղաքական ամբիցիաներն ուժգին հարվածում են երկրի տնտեսությանը



24-11-2020
Լոնդոնը ձգտում է օգտագործել Անկարային՝ ընդդեմ Մոսկվայի
Մուրը սերտ հարաբերություններ էր հաստատել Բաքվի վերնախավի ներկայացուցիչների հետ


24-11-2020
Քանի՞ քայլ է մինչեւ հաղթանակ
Այն կարող է սկսվել միայն համախմբման միջոցով

Պատմությունը ...


24-11-2020
Փոքրիկ քննության փորձ
Ինչ է նստած մեր ազգային գենետիկ հիշողության ծալքերում



24-11-2020
Ինչո՞ւ Ռուսաստանը չպետք է թուրքական նարդի խաղա Կովկասում
Էրդողանի որոշակի համառությունը կարող է շատ արագ վերածվել ստրկամտության ...


24-11-2020
Նա մեծ արվեստ էր եկել հետնամուտքով
Իսկ դրանից հեռանալու համար վաստակել էր շքամուտքի իրավունքը




24-11-2020
Պետք է կարողանանք ավելի կոնկրետ եւ ամբողջական տեղեկատվություն հաղորդել
Վարչապետը հանդիպումներ կունենա անհետ կորած եւ ...

24-11-2020
Ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում–նվիրատվություն
Նոյեմբերի 22-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ...

24-11-2020
Վահրամ Դումանյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արայիկ ...

24-11-2020
Կա փոխվստահություն, եւ կարող ենք աշխատել հանուն ապագայի
Մեկնարկել է ՀՀ նախագահի այցը Հորդանան
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO