Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.06.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Բուհերն իրենք պետք է ապահովեն իրենց գոյության ուղիները

Մտորումներ Հայաստանի ներկայիս կրթական համակարգի զարգացման մասին

Այս տարի նշվում է Երեւանի պետական համալսարանի 100-ամյակը։ Համալսարանը բացվեց որպես բազմակողմանի գիտական ուղղությունների եւ մասնագիտությունների բուհ, որտեղ կային ե՛ւ հումանիտար, ե՛ւ ագրարային, ե՛ւ բժշկագիտական, ե՛ւ բնական գիտությունների ուղղություններ։ Մինչեւ գյուղատնտեսական եւ բժշկական ինստիտուտների հիմնադրումը այս ֆակուլտետները մյուս ուղղությունների հետ միասին ԵՊՀ—ի անբաժան մասերն էին։
Համալսարանական այս ձեւը այն ժամանակվա համար ընդունելի էր, առաջատար եւ արդիական։ Ունենալով դասախոսական եւ կազմակերպչական երկար տարիների փորձ, աշխատելով եւ ղեկավարելով մի շարք բուհեր Ռուսաստանում, Ֆրանսիայում եւ Վրաստանում՝ ԵՊՀ հիմնադիր—ռեկտոր Յ. Ս. Ղամբարովը հիմք ընդունեց Հայաստանի համալսարանի ստեղծման համար հենց այդ ձեւը, որովհետեւ երիտասարդ հանրապետության համար անհրաժեշտություն կար արագ ունենալու մասնագետներ ամենատարբեր բնագավառների համար։
Այս նպատակների իրագործման համար նա Ռուսաստանից եւ արտերկրից հրավիրեց լավագույն հայ դասախոսներին։
Համեմատելով այն ծանր ժամանակաշրջանը Հայաստանի ներկայիս բուհական կյանքի հետ՝ կարելի է ասել, որ ներկայիս բուհերը շատ բան կարող են ընդօրինակել այն ժամանակաշրջանից, հատկապես՝ մարզերի պետական համալսարանները։
Բացի Երեւանից, մարզերում՝ Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Գավառում ստեղծվել են մի շարք պետական համալսարաններ, ինչպես նաեւ Իջեւանում բացվել է ԵՊՀ մասնաճյուղը։ Սակայն սրանցից գրեթե ոչ ոք լիովին չի համապատասխանում պետական համալսարանի բարձր անվանը եւ կարգավիճակին։ Մի մասը, որը ի սկզբանե եղել է մանկավարժական ինստիտուտ, ներկայումս շարունակում է պահպանել մանկավարժական ինստիտուտի կարգավիճակը՝ ուշադրություն դարձնելով միայն մանկավարժության վրա եւ զարգացնելով մագիստրատուրա եւ ասպիրանտուրա հենց մանկավարժության գծով։ Եվ դա՝ չնայած այն բանին, որ հայերի միտքը կարող է զարգանալ ե՛ւ միջուկային ֆիզիկայի, ե՛ւ տիեզերական, ե՛ւ ռազմատեխնիկական, ե՛ւ աստղագիտական ու այլ ոլորտներում։
Օրվա պահանջն է, որ մարզերի բուհերը լինեն մոբիլ, բազմակողմանի զարգացած եւ հիմնվեն ոչ միայն հումանիտար մասնագիտությունների (իրավաբանություն, բանասիրություն, տնտեսագիտություն, մանկավարժություն եւ այլն) վրա, որոնց պահանջը Հայաստանի շուկայում արդեն իսկ սպառվել է։
Հասկանալի է, որ պետությունն ամեն կերպ աջակցում է մարզերի բուհերին՝ նրանց օգնելու համար ստեղծելով հիմնադրամներ եւ հոգաբարձուների խորհուրդներ։ Սակայն պետության պահանջն է, որ բուհերը տան որակյալ, պահանջարկ ունեցող «արտադրանք», ինչպես նաեւ տեղերում ստեղծվեն գիտահետազոտական եւ գիտակրթական կազմակերպություններ, որպեսզի տեղերում զարգանա գիտությունը, երիտասարդությունը գործ ունենա տեղերում եւ չլքի իր բնակավայրը՝ գալով եւ կուտակվելով Երեւանում։
Մարզերի բուհերի ղեկավարությունը, որակյալ կրթությունից բացի, պետք է պատասխանատու լինի շրջանավարտի աշխատանքի տեղավորման հարցում։ Անհրաժեշտ է այնպես կազմակերպել աշխատանքները, որ ավարտելուց հետո շրջանավարտն ունենա իրեն համապատասխան աշխատանք։
Երեւի թե ժամանակը հասունացել է, որպեսզի բուհերը ոչ միայն «նստեն» պետության վզին, այլեւ նախաձեռնությամբ հանդես գան՝ ստեղծելով նոր պահանջվող մասնագիտություններ, հաշվի առնելով մարզերի պահանջը եւ աշխարհագրական—բնագիտական դիրքը, զարգացնելով տուրիստական, առողջապահական, էկոլոգիական, գյուղատնտեսական, բարձր տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներ։ Որովհետեւ պետությունը բուհերին հնարավորություն է տվել ինքնուրույն ստեղծելու ներկայումս առաջնային մասնագիտություններ եւ ուղղություններ, որոնք կգտնեն նաեւ իրենց ներդրողին։
Բուհերն իրենք պետք է ապահովեն իրենց գոյության ուղիները՝ ստեղծելով նոր մասնագիտություններ եւ փակելով պակասորդը։
Ստեփան ԿԵՐՏՈՂ
ՀՀ եւ ՌԴ պատմական
գիտությունների դոկտոր

31-10-2019





02-06-2020
Կուժեղացվեն աշխատողի իրավունքի պաշտպանության դրույթները
Օրենսգրքի բարեփոխումներն ուղղված են աշխատանքի կայունությանը, որակի եւ ...


02-06-2020
Ծանի՛ր զքեզ
Այս պատգամի կատարումը հասուն անհատից պահանջում է յուրացման ...


02-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է ...


02-06-2020
«Որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են...»
Մայրությունը կարեւորագույն դեր է, որ Աստված հատկացրել է կանանց ...


02-06-2020
Ավարտվեց ուստարին
Անցնող ուստարում Քաշաթաղի շրջանի 52 հանրակրթական դպրոցներում սովորող 2050 ...


02-06-2020
Քաշաթաղի շրջվարչակազմը նոր ղեկավար ունի
Երեկ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար ...


02-06-2020
Կատարելագործել, այլ ոչ թե շուռ գալ ու հեռանալ
«Կազմակերպությունը, որը մենք ֆինանսավորում ենք, աջակցում եւ որի ...



02-06-2020
Ինչ է ասում ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը
Մեր հասարակությունն իրավունք ունի ...

02-06-2020
Մեր շքեղ բուսաշխարհն ու անշուք վերաբերմունքը
Երբ ոչ ճանաչում ենք, ոչ բուժվում, ոչ ...

02-06-2020
Մերկելը չի ընդունել Թրամփի առաջարկը
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը կանցկացվի ...

02-06-2020
Գաբրիել Սարգսյանը՝ առաջին առցանց առաջնության բրոնզե մեդալակիր
Երեւանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դարձել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO