Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Հայոց լեզվի պահպանության խնդիրները սփյուռքում

Նախարարը խնդրի կարգավորումը տեսնում է համակարգային լուծման մեջ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Սփյուռքում հայոց լեզվի պահպանման առումով լուրջ խնդիր կա, որը համատարած է եւ չի սահմանափակվում առանձին երկրներով։ Երիտասարդների շրջանում ավելի քիչ են խոսում հայերեն եւ չեն էլ ձգտում սովորել։ Դրա հետեւանքով դպրոցներ են փակվում։
«Մենք պետք է ընդունենք, որ լեզուն, որպես հայ լինելու կամ հայ մշակույթին կապված լինելու ամենացայտուն ապացույց, պետք է վերարժեվորենք։ Եթե ուզում ենք լեզուն պահպանել երկարաժամկետ հեռանկարում, ապա պետք է, որքան հնարավոր է, շատ հայերի հավաքենք Հայաստանում։ Մյուս տարբերակն այնպիսի մոտիվացիայի ստեղծումն է, որպեսզի ցանկանան հայերեն սովորել։ Իսկ դա Հայաստանի կայացումն է՝ որպես ուժեղ պետություն։ Հայաստանը գրավիչ պիտի դառնա երիտասարդության համար, որին ձգտում են առնչվել եւ հպարտ են, որ հայերեն գիտեն»,–երեկ «2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նշելով, որ չի պատկերացնում այդ դպրոցներն արհեստականորեն պահելու կամ դասերը տարածելու ձեւաչափը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանից «ՀՀ»—ն հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են ձեռնարկվում հայերենի նկատմամբ սփյուռքում հետաքրքրության նվազման դեմ։ «Սա տարիներ շարունակ ձգվող խնդիր է։ Այդ նվազմանը նպաստում է նաեւ հնարավորությունների պակասը՝ ոչ միայն ֆինանսական, այլեւ կարողությունների եւ հմտությունների առումով։ Ներկայումս մի շարք ծրագրեր են իրականացվում, մասնավորապես՝ ուսուցիչների վերապատրաստման, որի ամառային փուլում սփյուռքից տասնյակ մասնագետներ են ներգրավվում։ Վստահ եմ, որ սա բավարար չէ»,–ասաց նախարարը՝ նշելով, որ արտասահմանյան յուրաքանչյուր այցի ժամանակ այցելում է կրթական այն հաստատություններ, որտեղ հայերեն է դասավանդվում։ Ըստ մեզ՝ նման այցերը հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու առկա խնդիրներին, միաժամանակ ցույց է տրվում մեր պետության վերաբերմունքը հայերենով ուսուցում կազմակերպող կրթօջախների հանդեպ։
Ա. Հարությունյանի համոզմամբ, խնդրին պետք է համակարգային լուծում տրվի, ինչը կարող է իրականացվել սփյուռքում ընդհանուր հայագիտության զարգացման, ինչպես նաեւ մեր հայրենակիցներին պատշաճ կրթական ծառայություններ մատուցելու համատեքստում։ Այդ հարցում օգնության կարող են գալ նոր տեխնոլոգիաները, օրինակ՝ հեռավար ուսուցման դեպքում։ «Այսօր աշխարհն այնքան է փոքրացել տարածքային առումով, եւ տեխնոլոգիաներն այնպես են զարգացել, որ հնարավորություն են ստեղծում հեռավար տեխնոլոգիաների, գործիքների միջոցով դասավանդել՝ չգտնվելով այդ տարածքում։ Պետք է աշխատենք զարգացնել այդ տեխնոլոգիաների կիրառումը։ Այսօր Հայաստանում կան մի քանի հարթակներ, որոնք այդ տեխնոլոգիաները զարգացնում են նաեւ իրենց միջոցով»,–մանրամասնեց զրուցակիցս։
Նկատենք, որ սփյուռքում հայոց լեզուն ներհամայնքային, ընտանեկան միջավայրից բացի, ցավոք, այլ կիրառություն չի գտնում։ Հարությունյանը նշեց, որ այդ առումով հայերենով բովանդակության ստեղծման անհրաժեշտություն կա։ Այսօր ակադեմիական, հանրամատչելի, տեխնիկական, թե այլ բնույթի բովանդակության գերակշիռ մասը ստեղծվում է հիմնականում անգլերենով, եւ հարց է ծագում, թե մենք երբեւէ ի վիճակի կլինենք ստեղծելու համարժեքը, այսինքն՝ այդ ամբողջ բովանդակությունը թարգմանելու։ «Մենք միջոցներ պետք է ձեռնարկենք, որպեսզի կարեւոր բովանդակությունը թարգմանվի եւ հասանելի լինի նաեւ հայերենով։ Այստեղ անելիք ունեն թե՛ բուհերը, թե՛ մասնագետները։ Իհարկե, պետք է ֆինանսներ հատկացվեն, բայց եթե յուրաքանչյուրն իր ոլորտում նախաձեռնողականություն ցուցաբերի եւ որեւէ ոլորտային նյութ թարգմանի, ապա դա մեծ օգնություն կլինի»,— շեշտեց նա։
Անդրադառնալով սփյուռքում հայոց լեզվի իմացության կարեւորությանը ինքնության պահպանման իմաստով՝ նախարարը նկատեց, որ լեզվին տիրապետելը շատ կարեւոր է, բայց երբեմն դրա իմացությունը մենք ինքնանպատակ ենք դիտարկում, մինչդեռ լեզուն գործիք է՝ հաղորդակցվելու մշակույթին, իրողություններին, իրավիճակներին։ «Այս տեսանկյունից դիտարկելիս պետք է հասկանանք, թե ինչի համար են մեզ պետք հայերենը, հայերենի իմացությունը։ Այն նախեւառաջ մեզ պետք է սփյուռքի հետ հաղորդակցվելու, Հայաստանից կարեւոր ինֆորմացիան տեղ հասցնելու եւ այնտեղից կարեւոր ինֆորմացիան այստեղ բերելու առումով, ինչպես նաեւ համայնքների շփումը միմյանց հետ ապահովելու առումով։ «Ազգապահպանություն» եզրույթը շատ չէի կիրառի. հայերենը մեզ պետք է ոչ թե ինչ—որ բան պահպանելու, այլ զարգացնելու համար՝ լինի դա մշակույթը, թե մեկ այլ ոլորտ»,–ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ հայերենը շատ կարեւոր է մեր ունեցած հսկայական ժառանգության հետ հաղորդակցվելու համար։

01-11-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO