Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ԱՅԼՔ...


Վերջին 5 տարում՝ 6 խափանում ու վթար

Ազատի ջրամբարում վերակառուցումների համար մեռյալ ծավալի հորիզոնը կիջեցվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարության երեկվա նիստի չզեկուցվող հարցերից մեկն Ազատի ջրամբարի մեռյալ ծավալի հորիզոնը իջեցնելուն էր վերաբերում։ Բայց մենք կանդրադառնանք դրան՝ որոշ մանրամասներ ներկայացնելով։
Բանն այն է, որ Ազատի ջրամբարը շահագործվում է 1976թ., եւ, ինչպես նշում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, խողովակաշարը եւ չորս փականները բարոյապես ու ֆիզիկապես մաշված են։ Ճնշումային խողովակաշարի երեք շրջասկավառակային փականներից երկուսը անաշխատունակ վիճակում են, իսկ վերջնամասի կարգավորիչը աշխատում է մշտական խափանումներով։ 2017թ. վթարվել է հատակային ջրթողը։
Ջրամբարի վթարված հատակային ջրթողի ջրընդունիչ կառուցվածքի մանրամասն զննման եւ գնահատման, կառույցի ամբողջական վերակառուցման եւ վերազինման աշխատանքները հնարավոր է իրականացնել միայն ջրամբարի ջրի հորիզոնի՝ մեռյալ ծավալի 1013,9 մ նիշը մինչեւ 993 մ նիշի ժամանակավորապես իջեցնելու պարագայում (որոշման նախագիծը մշակել է ջրային կոմիտեն)։
Ջրամբարի թասում ջրի հորիզոնի իջեցմամբ պայմանվորված ջրի ծավալները առավել չափով կուղղվեն ոռոգման ջրապահանջարկի ծածկմանը։
Ազատի ջրամբարի ընդհանուր ծավալը 70 մլն խմ է, օգտակարը՝ 60.8 մլն խմ—ն, մեռյալ ծավալը՝ 9.2 մլն խմ, որից օգտագործելին՝ 8 մլն խմ–ն։
Հատակային ջրթող ճնշումային խողովակաշարի սկզբնամասի ստորջրյա ջրառման հանգույցը նախագծված եւ կառուցված է թասի մեռյալ ծավալի նիշի (նշյալ 1013.9 մ) սահմանագծից ցածր տիրույթում՝ պատվարի ստորջրյա մասի վիճակի զննման, նորոգման աշխատանքների անհրաժեշտության դեպքում՝ թասը ջրից դատարկելու, ինչպես նաեւ մինչեւ մեռյալ ծավալի ամբողջ ծավալով տղմակալումը, մեռյալ ծավալից շուրջ 8 մլն խմ ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու համար։ Կրկնենք՝ այսպես է՝ համաձայն նախագծի ու շահագործման կանոնների։
Որ վերակառուցումների կարիքը կար, մեկ այլ փաստով էլ է հաստատվում։ Ճնշումային խողովակաշարի փականային տնտեսությունն ու խողովակաշարը այն վիճակում են, որ վերջին 5 տարում 6 խափանման պատճառ են դարձել, ոռոգման շրջանում նույնիսկ 1—3 օրով ջրամատակարարման դադարեցումներ են եղել։ 2017թ. հուլիսին, երբ վթարը եղավ, թունելի 210 մ հատվածի ջրածածկման ռեալ սպառնալիքի վիճակ ստեղծվեց, ինչը մեծ դժվարությամբ հաջողվեց կանխել։
Հենց վթարից անմիջապես հետո էլ հատակային ջրթող կառուցվածքը մանրամասն զննվեց, ու կազմվեց «Ազատի ջրամբարի հատակային ջրթողի վերակառուցման եւ վերազինման աշխատանքների նախագիծ»։
Աշխատանքների նախահաշվային արժեքը 201.7 մլն դրամ է։

01-11-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO