Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.11.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Երկու կյանք ունեմ, մեկը՝ Հայաստանում, մյուսը՝ Նորվեգիայում»

Բոդիլ Բյորնի թոռը տատի օրագիրը կթարգմանի հայերեն

Նորվեգացի միսիոներուհի, Հայոց ցեղասպանության ականատես եւ բազում որբացած հայերի խնամակալ Բոդիլ Բյորնի թոռանը՝ Յուսի Բյորնին, Հայաստանի հետ անտեսանելի կապը տարվա մեջ 6—7 անգամ բերում է Երեւան։ Ինչպես ինքն է ասում, երկու կյանք ունի, մեկը՝ Նորվեգիայում, մյուսը՝ Հայաստանում։ Երեւանի փողոցներն անգիր արած Բյորնը հասցրել է Հայաստանն այնքան լավ ճանաչել, որ հիմա արդեն նորվեգացի զբոսաշրջիկներին է ծանոթացնում երկրին, նրանց պատմում Հայոց ցեղասպանության մասին տատից լսած պատմությունները։
–Պարոն Բյորն, երկու տարի առաջ, երբ Հայաստանում էիք, կրկին զրուցել ենք, հետաքրքիր է, թե սա Ձեր ո՞րերորդ այցն է Հայաստան, եւ ո՞րն է այս այցի նպատակը։
–Ես Հայաստան եմ գալիս ու հետ գնում տարեկան 6—7 անգամ՝ գրեթե ամեն երկրորդ ամիսը մեկ՝ տարբեր պատճառներով։ Պատճառներից մեկն այն է, որ ես զբոսավար եմ աշխատում նորվեգացի զբոսաշրջիկների համար։ Տարբեր ծրագրեր ունեմ այստեղ։
–Ինչպե՞ ս եք այդքան մանրամասնությամբ բացահայտել Հայաստանը, որ հիմա այն կարողանում եք զբոսաշրջիկներին ներկայացնել, ի՞նչ եք ցույց տալիս նրանց այստեղ։
–Ես նրանց տանում եմ հայտնի վայրեր՝ Նորավանք, Խոր Վիրապ, Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտ։ Ես նաեւ գիդ եմ դանիացի, շվեդ զբոսաշրջիկների համար։ Անցյալ տարի Նորվեգիայից մեծ երգչախումբ ունեի այստեղ՝ մոտ 50 երգիչ։ Նրանք ելույթ ունեցան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը եւ Գյումրիի Յոթ վերք եկեղեցում։ Դա մեկ այլ ծրագիր է՝ կապելու Հայաստանը եւ Նորվեգիան։ Գյումրին եւ Կրագերոն՝ Բոդիլ Կատարինե Բյորնի ծննդավայրը, կդառնան քույր քաղաքներ եւ կհամագործակցեն տարբեր ոլորտներում, օրինակ՝ շախմատի. փետրվարին շախմատի մեծ մրցաշար է տեղի ունեցել Կրագերոյում, եւ մի քանի գյումրեցի շախմատիստներ եւս հրավիրված էին։
–Հետաքրքիր է, թե Դուք ինչ եք պատմում զբոսաշրջիկներին ցեղասպանության թանգարան—ինստիտուտում։
–Ես նրանց պատմում եմ նաեւ իմ տատից լսած պատմությունները, ես դրանք շատ լավ եմ հիշում։ Պատմություններ կան, որոնք գրված են, ես կարող եմ դրանք վերցնել նրա օրագրից եւ պատմել իմ զբոսաշրջիկներին։ Անցյալ ապրիլին Հայաստանում էր նաեւ իմ ընտանիքը՝ երեխաներս ու թոռներս։ Նրանք առաջին անգամ էին Հայաստանում, եւ հաստատ կվերադառնան կրկին։ Նրանք պետք է սիրեն իրենց ընտանիքի պատմությունը։
–Ինչո՞ւ եք նման բան նախաձեռնել Հայաստանում։
–Ես դա առաջին հերթին անում եմ ինձ համար, դա ինձ բավականություն է պարգեւում։ Ես սիրում եմ Հայաստանը, շատ մարդկանց գիտեմ այստեղ։ Երկու կյանք ունեմ, մեկը՝ Նորվեգիայում, մյուսը՝ Հայաստանում։
–Դուք միսիոներ, հայ ազգի բարեկամ, Հայոց ցեղասպանության ականատես եւ բազում որբացած հայերի խնամակալ Բոդիլ Բյորնի թոռն եք, գիտեմ, որ ուսումնասիրել եք Ձեր տատի նամակները, օրագիրը եւ նախաձեռնել եք ֆիլմ՝ «Նրանք ինձ մայր են կոչում» (They call me mother)։ Ուրիշ ի՞նչ եք ծրագրում անել Ձեր տատի նամակներով ու օրագրով։
–Նորվեգացի հետազոտողին խնդրել եմ փոքրիկ բրոշյուր ստեղծել, որը կպատմի ֆիլմի մասին սեղմ ձեւով։ Մյուս տարի՝ 2020—ին լրանում է Բոդիլ Բյորնի մահվան 60 տարին, իսկ 2021—ին լրանում է նրա ծննդյան 150—ամյակը։ Եվ մյուս տարվա հուլիսից մինչեւ 2021—ի փետրվար տարբեր ծրագրեր կիրականացնեմ տարբեր վայրերում։ Կթողարկենք նամականիշ Նորվեգիայում եւ Հայաստանում՝ նրա ծննդյան 150—ամյակի առիթով։ Նորվեգիայում՝ նրա ծննդավայր Կրագերո քաղաքում, կանցկացնենք մարդկության մասին կոնֆերանս։ Այդ կոնֆերանսի ընթացքում կխոսենք նաեւ Հայոց ցեղասպանության մասին։ Մենք նաեւ փոքր թանգարան կբացենք նրա ծննդավայրում՝ անձնական իրերով, կահույքով։ Ես նաեւ ծրագրում եմ լրագրողների եւ լուսանկարիչների հետ այցելել Գյումրի, Մուշ, Հալեպ։ Եվ արդյունքում Նորվեգիայի խոշոր թերթերի լրագրողները նյութեր կպատրաստեն այդ մասին։ Հույս ունեմ հեռուստատեսային ծրագիր թողարկել Նորվեգիայում։ Այս 2 տարին շատ զբաղված կլինեմ, Կրագերոն եւ Գյումրին պետք է քույր քաղաքներ լինեն, իմ նախաձեռնություններում է նաեւ այս երկու քաղաքները կապելը։ Տատիս հիմնական նպատակն էր լինել լավ քրիստոնյա, մարդասիրական գործ անել։ Նա այստեղ որբանոց է բացել, բուժել մարդկանց։ Ցեղասպանության օրերին եղել է այստեղ, եղել է ականատես։ Հայոց ցեղասպանությունից հետո Բոդիլ Բյորնն աշխատել է նաեւ Սիրիայում, Հալեպում, շարունակել է իր մարդասիրական աշխատանքը։ Նրա նամակները եւ օրագիրը պետք է թարգմանվեն հայերեն եւ անգլերեն։ Ես ծրագրում եմ դա անել Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի աջակցությամբ։ Եվ այդ ամենը պետք է արվի այս երկու տարվա ընթացքում։
–Պարոն Բյորն, Նորվեգիայի կառավարությունն այժմ ի՞նչ դիրքորոշում ունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ, արդյոք, այն չի՞ փոխվել։
–Կառավարությունը ոչ մի տեսակետ չունի դրա վերաբերյալ, ցավոք։ Քաղաքականապես տեսակետը դեռ չի փոխվել, քանի որ Նորվեգիան ՆԱՏՕ—ի անդամ է, ձուկ է արտահանում Թուրքիա։ Տխուր է, սակայն դա ավելի կարեւոր է։
–Եվ կցանկանայի Ձեզնից լսել, թե Նորվեգիայում հասարակությունը, մարդիկ ինչ են մտածում Հայոց ցեղասպանության մասին։
–Այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ Նորվեգիայում գիտեն Հայոց ցեղասպանության մասին, նրանք գիտեն նաեւ հայտնի հայերի մասին։ Շատ կարեւոր է, որ նրանք Հայաստանը գիտեն ոչ միայն ցեղասպանության, այլ նաեւ հայտնի մարդկանց միջոցով՝ երաժիշտների, ատլետների, շախմատիստների։ Օրինակ, նորվեգացիները շատ լավ գիտեն Լեւոն Արոնյանին։ Սա եւս իմ թեմաներից մեկն է, որ ես պատմում եմ մարդկանց։
–Պարոն Բյորն, Հայաստանում ի՞նչն եք ամենից շատ սիրում։
–Ես շատ եմ սիրում Հայաստանի կլիման։ Այստեղ գարունն ու աշունը պարզապես ֆանտաստիկ են։ Ես սիրում եմ Հայաստանի լեռները, նաեւ ծաղիկները։ Ամենից շատ սիրում եմ մադկանց, որոնք շատ հյուրասեր են։ Իմ զբոսաշրջիկները նույնպես դա ասում են, որ շատ հեշտ է այստեղ մարդկանց հետ խոսել, կապվել։ Ես այստեղ շատ ծանոթներ ունեմ, ընկերներս, նույնիսկ երբ այստեղ են լինում, ասում են՝ կարո՞ղ ենք գնալ մի տեղ, որտեղ քեզ չգիտեն։
–Հայերեն բառեր գիտե՞ք արդյոք։
–Մի քանի հայերեն բառ գիտեմ։ Դժվար է հայերեն սովորել, կցանկանայի ավելի շատ խոսել։ Սակայն ես երբեք չեմ կորի Հայաստանում, միշտ կարող եմ գտնել իմ ճանապարհը, նույնիսկ կարողանում եմ տաքսիի վարորդներին ասել, որ սխալ ճանապարհով են գնում, ես քաղաքը շատ լավ գիտեմ։ Քանի որ շատ եմ քայլում, բոլոր փողոցներն այստեղ գիտեմ։
Հարցազրույցը՝
Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

01-11-2019





12-11-2019
Առկա մարտահրավերներից մի քանիսն արդեն քթներիս տակ է
Հայկական կողմն իրավիճակը շտկելու հստակ գործիքներ ունի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




12-11-2019
Իրաքյան ճգնաժամը հաղթահարելու նոր ջանքեր
Բացառված չէ, որ կարգավորումը երկարաձգվի

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Ներքին լուրջ ...


12-11-2019
Առաջաբանի փոխարեն
Կամ՝ երկու խոսք հեղինակից

Սիրելի ընթերցող, մենք սկսում ...


12-11-2019
Սիրիան, Թուրքիան, քրդական գործոնը եւ հայկական հարցը՝ միջազգային նախաօրակարգում
Հայաստանի հեռանկարային արտաքին քաղաքականությունը պիտի կիրառական դարձնել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




12-11-2019
Դաշնակցային հարաբերություններ ու ռազմավարական գործընկերություն բոլոր ոլորտներում
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է
ՌԴ ԱԳ նախարար ...


12-11-2019
«Հույս ունենք, որ առեւտրաշրջանառությունը կհասնի 2 մլրդ դոլարի»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է
ՌԴ ԱԳ նախարար ...


12-11-2019
«Երեք կռանը» կրկին «խոսեց»...
Արձագանքելով ստեփանակերտցիների խնդրանքին՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հանձնարարությամբ երկու շաբաթ ...



12-11-2019
Մագիստրատուրան՝ բակալավրիատի կրկնությո՞ւն
Հին խնդրի արդիական ...

12-11-2019
Թալիշի նորակառույց դպրոցը բացեց հյուրընկալ դռները
Վերածնված գյուղը գրկաբաց է ընդունում իր ...

12-11-2019
Կպահպանվի՞, արդյոք, ավանդույթը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO