Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.11.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Իտալացի աղջկա մասի՞ն, թե՞ խաչատրյանական նոտաներով

Հայաստանի հիմնը դեռ «պաշտոնակատարի» կարգավիճակում է

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Հայաստանի Հանրապետության օրհներգը «Մեր հայրենիքն» է։ Այն ուժի մեջ է մինչեւ ՀՀ նոր օրհներգի տեքստն ու երաժշտությունը օրենքով սահմանելը»։ Սա մեջբերում է «Օրհներգի մասին» օրենքից։ Ստացվում է, ինչպես Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանն է նկատում, ներկայիս՝ գործող օրհներգը այսպես ասած, «պաշտոնակատար» է։
Հայաստանի օրհներգի փոփոխության թեմայի շուրջ ժամանակ առ ժամանակ քննարկումներն ու բանավեճերը ինչպես կտրուկ «թեժանում», այնպես էլ նույն տեմպով «մարում» են՝ մի փուլից մյուսը տեղափոխելով չկարգավորված հարցի շուրջ «կողմ» ու «դեմ» հիմնավորումները։
«Եթե պետական խորհրդանիշն անընդհատ քննարկվում է, ուրեմն՝ մի բան այն չէ։ Ինքս ուզում եմ, որ իմ երկրի խորհրդանիշը լիարժեք լինի՝ քննարկումներից ու շահարկումներից վեր։ «Օրհներգի մասին» ՀՀ օրենքը, չգիտես՝ ինչու, ոչ ոք չի հիշում։ «Մեր հայրենիքը» հրաշալի երգ է մեր երգացանկում, բայց դա 1918 թ. Առաջին Հանրապետությունում էլ միանշանակ չի ընդունվել»,–«ՀՀ»—ի հետ զրույցում նկատեց Կ. Վարդանյանը։
Երգիչ Գրիգոր Համբարյանը կարծում է, որ այն խեղճուկրակ է։
«Գործող օրհներգը ժամանակին հապճեպ ընտրել են Առաջին Հանրապետության համար։ Նրանք ուղղակի ժամանակ չունեին մտածելու եւ ընտրելու անհամեմատ ավելի լավը, քան Նալբանդյանինն էր, որովհետեւ հենց թշվառ անտերությունից էին դուրս եկել եւ «յուր որդիքն» էին կանչում՝ վրեժ լուծելու։ Հիմա մենք փոխել ենք, Աստված գիտի՝ ինչ ենք ստացել»,—նկատեց բանասիրական գիտությունների թեկնածու, հայ գրականության մասնագետ Սերժ Սրապիոնյանը՝ ավելացնելով, որ ի սկզբանե Նալբանդյանի փոխադրությանը դեմ է եղել։
Պատմաբան Հրանտ Տեր—Աբրահամյանն էլ, մեջբերելով հաճախ բարձրացվող հարցը, թե իտալացի աղջկա մասին երգն ի՞նչ կապ ունի մեր ազգայինի հետ, մեկնաբանում է, որ երբ Միքայել Նալբանդյանն այդ գործը գրում էր, իտալական ազգային պայքարն օրինակ էր բոլոր մյուս ճնշված ազգերի համար. «Մենք ցույց ենք տալիս, որ մեր ազգային պայքարը ոչ թե ինքն իր մեջ ամփոփված մի բան է, այլ համաշխարհային մասշտաբի մեծ շարժման մաս, առաջադիմական շարժման մաս, որովհետեւ իտալական ազգային պայքարը ժամանակին եղել է առաջադիմական ազգային պայքարի օրինակ»։
Մյուս կողմից էլ նա Նալբանդյանի կերպարն է առաջ քաշում։ Ասում է՝ նրա մասին «մաշված» ընկալում կա, բայց «թարմ» հայացքով՝ շատ կարեւոր անձ է։ «Նախ՝ Հայաստանի քաղաքական անկախության գաղափարի հիմնադիրներից է, եւ հետո՝ ազգային ու սոցիալական հարցերն իր համար միշտ նույնն են եղել»,– նկատում է նա՝ ավելացնելով, որ դա առնչվում է այսօրվա հետ. երբ ասում ենք՝ կարեւոր է ոչ միայն ազգի անկախությունը, այլեւ ներսում արդար հասարակություն «կառուցելն» ու բոլոր խավերի շահերը պաշտպանելը։ «Այդ իմաստով էլ խորհրդանշական է, որ Նալբանդյանի գործը լինի մեր օրհներգը»,—բարձրաձայնեց պատմաբանը՝ արտահայտելով իր տեսակետը. դեմ է օրհներգի փոփոխությանը։
Ըստ նրա, հարցը դրա միայն պատմական արժեք լինելը, նույնիսկ տեքստն ու երաժշտությունը չեն. «Հարցն այն է, որ այն ավանդույթ է դառնում։ «Մեր հայրենիք» երգի ներքո մարդիկ պայքարի են գնացել, ղարաբաղյան շարժման ժամանակ որպես ոգեւորող երգ է եղել... Այդ երգի հետ կապված կոնկրետ պատմական կարեւոր գործողություններ կան։ Երգն անմիջականորեն կապված է ազգային պայքարի ամենաթեժ շրջանների հետ»։
Եթե ոչ մի օրհներգ չունենայինք, Համբարյանը կհամաձայներ, որ գործողը պահպանվեր։ Միայն թե, ասում է, պատրաստի հիմն արդեն ունենք՝ հանճարեղ Արամ Խաչատրյանի գործը. «Թող բանաստեղծների շրջանում մրցույթ հայտարարեն, բառերը փոխեն, եւ հոյակապ օրհներգ կլինի։ Էլ ինչո՞ւ են «սար ու ձոր» ընկել»։
«Արամ Խաչատրյանի հեղինակած օրհներգը՝ զտարյուն է, ազգային ակունքներից եկող։ Երբեք չի վիճարկվել ո՛չ Հովհաննես Շիրազի, ո՛չ Համո Սահյանի, ո՛չ Պարույր Սեւակի, Մուշեղ Գալշոյանի ու Խաչիկ Դաշտենցի կողմից։ Այն չի շահարկվել ու քննարկվել, այնքան համոզիչ է եղել բոլոր առումներով»,—մեկնաբանում է Կ. Վարդանյանը։ Արվեստի գործիչը միշտ ցավ է ապրել՝ ավելի քան 20 տարի ի՞նչ խղճով են իր մատնանշած օրհներգը նետել «գզրոցները»։ Նա նկատում է, որ խաչատրյանական երաժշտության չափն այնքան կայուն ու կանոնիկ է։ «Ժամանակակից տեքստ է անհրաժեշտ, որը կարտահայտի մեր ժողովրդի հոգեկերտվածքը, անցյալը, ներկան, սպասելիքներն ու երազանքները։ Ընդամենը տեքստի մրցույթ է պետք հայտարարել, իսկ մինչ այդ՝ բացատրական աշխատանք տանել հանրության շրջանում»,–ահա թանգարանի տնօրենի տեսակետը։
Հասարակական վերաբերմունքի մասով, սակայն, երգիչ Գ. Համբարյանը կարծում է. «Ժողովուրդը «հավես» չունի եւ նույնիսկ կարող է «ալարել» գնալ քվեարկության, ասի՝ թող այդպես էլ մնա»։ Ըստ նրա, հարցը պետք է քննարկվի լուրջ երաժշտագետների շրջանում։
Սերժ Սրապիոնյանը եւս խաչատրյանական հիմնի կողմնակիցներից է։ Նրա դիտարկմամբ, նույն ժառանգորդության իրավունքով Խորհրդային Հայաստանի հիմնը կարելի է հարմարեցնել անկախ Հայաստանին, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի, քանզի դրանում կա եւ խրոխտություն, եւ վերածնված ու եղեռնի բարդույթը հաղթահարած մարդու հոգեբանական դրսեւորում։

01-11-2019





12-11-2019
Առկա մարտահրավերներից մի քանիսն արդեն քթներիս տակ է
Հայկական կողմն իրավիճակը շտկելու հստակ գործիքներ ունի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




12-11-2019
Իրաքյան ճգնաժամը հաղթահարելու նոր ջանքեր
Բացառված չէ, որ կարգավորումը երկարաձգվի

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Ներքին լուրջ ...


12-11-2019
Առաջաբանի փոխարեն
Կամ՝ երկու խոսք հեղինակից

Սիրելի ընթերցող, մենք սկսում ...


12-11-2019
Սիրիան, Թուրքիան, քրդական գործոնը եւ հայկական հարցը՝ միջազգային նախաօրակարգում
Հայաստանի հեռանկարային արտաքին քաղաքականությունը պիտի կիրառական դարձնել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




12-11-2019
Դաշնակցային հարաբերություններ ու ռազմավարական գործընկերություն բոլոր ոլորտներում
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է
ՌԴ ԱԳ նախարար ...


12-11-2019
«Հույս ունենք, որ առեւտրաշրջանառությունը կհասնի 2 մլրդ դոլարի»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է
ՌԴ ԱԳ նախարար ...


12-11-2019
«Երեք կռանը» կրկին «խոսեց»...
Արձագանքելով ստեփանակերտցիների խնդրանքին՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հանձնարարությամբ երկու շաբաթ ...



12-11-2019
Մագիստրատուրան՝ բակալավրիատի կրկնությո՞ւն
Հին խնդրի արդիական ...

12-11-2019
Թալիշի նորակառույց դպրոցը բացեց հյուրընկալ դռները
Վերածնված գյուղը գրկաբաց է ընդունում իր ...

12-11-2019
Կպահպանվի՞, արդյոք, ավանդույթը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO