Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ճանաչումը նաեւ բարոյական պարտք էր

Պարտք՝ իր իսկ քաղաքացիների նկատմամբ

Այն, որ Հայոց ցեղասպանությունը գիտականորեն հիմնավորված իրողություն է եւ հարցականի տակ չի դրվում, վաղուց արդեն ընդունված փաստ է։ Այս կամ այն պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման—չճանաչման հարցը գերազանցապես քաղաքականության ոլորտում է։ Ցանկացած պետություն իր որոշումներում առաջնորդվում է առաջին հերթին սեփական քաղաքական շահերով։ Եվ դա նորմալ է։ Դրանում որեւէ պախարակելի բան չկա։ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից նույնպես առաջին հերթին թելադրված է այդ երկրի քաղաքական շահերով։ Բայց ոչ միայն։
Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ պատմության մասն է։ Եվ Հայոց ցեղասպանության ճանաչումը Կոնգրեսի կողմից ԱՄՆ–ի համար ոչ միայն պատմական ճշմարտությանը մեկ անգամ եւս անդրադառնալու հնարավորություն է, ինչը հստակ երեւում է որոշման տեքստի մեջ։ Ճշմարտություն, որը, ի դեպ, հայտնի էր, հասանելի էր այդ երկրի քաղաքացիներին դեռեւս հայերի զանգվածային կոտորածների տարիներին, իսկ իշխանություններին հայտնի էր իրենց իսկ դիվանագետների հաղորդագրություններով։ Ճանաչումը նաեւ բարոյական պարտք էր։ Պարտք՝ իր իսկ քաղաքացիների նկատմամբ։ Եվ ոչ միայն հայկական ծագումով ամերիկացիների, այլեւ բոլոր այն քաղաքացիների համար, որոնք փոքր կամ մեծ զոհողությունների գնով օժանդակել են իրենց երկրից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող ու մեծամասամբ անծանոթ ժողովրդի զավակներին գոյատեւելու։
Այս ճշմարտություններն են, որ նաեւ բարոյական պատասխանատվության դաշտ են ստեղծում։ Հենց ամերիկյան քաղաքացիների ու նրանց կողմից ընտրված օրենսդիրների համար։ Ու ես հենց դա՛ եմ կարեւորում։ Կարեւորում եմ այն, որ 330 միլիոնանոց երկրի խորհրդարանը քննարկում է Հայոց ցեղասպանության հարցը։ Եվ ընդունում է որոշումներ թե՛ պատմական, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական հիմնավորումներով։
Այս որոշումներն այս կամ այն չափով ուղղված են Հայոց ցեղասպանությունն ամերիկյան ժողովրդի հիշողության մաս դարձնելուն։ Գործընթաց, որը վաղուց է սկսվել, եւ որի արագացումը, չնայած ամերիկահայ կազմակերպությունների տիտանական ջանքերին, այնուամենայնիվ, պետական աջակցության կարիք ունի։ Հենց նմա՛ն որոշումներով։ Կոչերով՝ չտրվե՛լ ժխտողականությանը։ Կոչերով, որոնք, ի դեպ, այժմեական են նաեւ Հայաստանի համար։
Նկատի ունեմ որոշման երրորդ կետը, որն առաջարկում է «խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի՝ ներառյալ մարդասիրական օգնության գործում Միացյալ Նահանգների դերի եւ մարդկության դեմ ներկայումս իրականացվող հանցագործությունների ու Հայոց ցեղասպանության միջեւ առնչությունների վերաբերյալ կրթությունը եւ հանրային իրազեկվածությունը»։ Հայաստանի կրթական համակարգում նույնպես խնդիրներ են առկա ցեղասպանության/ցեղասպանությունների կրթության հարցում։ Ցայժմ այն ներկայացված է միայն Առաջին համաշխարհային պատերազմի համատեքստում։ Եվ երբ հայաստանցիների առօրյա խոսակցություններում քննարկվում/քննադատվում է, թե այս կամ այն երկրում առանձնապես տեղյակ չեն Հայոց ցեղասպանության մասին, պետք է նկատենք, որ մենք էլ Հայաստանում ու հատկապես միջնակարգ կրթության համակարգի խողովակներով տեղեկացված չենք այլ ցեղասպանությունների մասին։
Հայաստանցիներից շատերն անգամ չեն եղել արդեն քառորդ դար գործող Հայոց ցեղասպանության թանգարանում։ Ամենամյա հարյուր հազարավոր այցելությունների շուրջ 90 տոկոսը արտասահմանցիներ են (սփյուռքահայերը նրանց մեջ փոքր տոկոս են կազմում)։ Բազմաթիվ այլ իրողություններ են առկա, որոնք վկայում են, որ Հայոց ցեղասպանության մասին «կրթությունը եւ հանրային իրազեկվածությունը» խնդիրներ ունեն, որոնք կարոտ են լուծման հենց Հայաստանի Հանրապետությունում։ Սակայն սա մեկ այլ քննարկման դաշտում է։
Հարություն ՄԱՐՈՒԹՅԱՆ
Հայոց ցեղասպանության
թանգարան—ինստիտուտի տնօրեն

01-11-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO