Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ՍՈՑԻՈՒՄ


Դայակի ինստիտուտով մարզերում էլ են հետաքրքրված

Լրացուցիչ 72 ծրագիր կիրականացվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում որոշեց լրացուցիչ գումարներ հատկացնել «Մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ երեխայի մինչեւ 2 տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրի շահառուների համար։
Հստակեցնենք՝ խոսքը դայակի ինստիտուտի մասին է։
Ծրագրի համար 2019թ. նախատեսվել է 400 շահառուի ընդգրկում, որից տարեսկզբից իրականացվել է 341 ծրագիր։ Հաշվի առնելով, որ մինչեւ հոկտեմբեր ավարտվում է շուրջ 25 ծրագիր, 4—րդ եռամսյակում շարունակվող ծրագրերի թիվը կկազմի 375։ Բացի այդ, ընթացիկ տարում շարունակվում է շահառուների հոսքը զբաղվածության տարածքային կենտրոններ, որոնք հաշվառվում են ծրագրում ընգրկվելու ակնկալիքով։ Չնայած որ հաշվառվածների թիվն ամենամեծն է Երեւանում, այնուամենայնիվ, մարզերում նրանք քիչ չեն։
Ուստի, նկատի ունենալով ծրագրի կարեւորությունը հատկապես լեռնային, բարձր լեռնային, սահմանամերձ բնակավայրերում, որտեղ խիստ սահմանափակ է աշխատատեղերի քանակը, առաջարկվում է նշված վայրերում իրականացնել լրացուցիչ 72 ծրագիր, ինչը հնարավորություն կընձեռի երեխային խնամքի արձակուրդում գտնվող մայրերին վերադառնալ աշխատանքի՝ դրանով իսկ պահպանելով հմտություններն ու կարողությունները։
Նախորդ տարի սկսված եւ այս տարի շարունակվող ծրագրերի ֆինանսավորումն է արվում նաեւ։
Ընդհանրապես, 2019թ. պետբյուջեի ծրագրերի ֆինանսական միջոցների 4—րդ եռամսյակում ավելացումների ընդհանուր գումարը կազմում է 157 մլն 895 հազ. դրամ։ Այդ թվում՝ վերոնշյալ ծրագրի 4—րդ եռամսյակի ֆինանսավորման համար լրացուցիչ կպահանջվի 69 մլն 155 հազ. դրամ։ Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում ծրագրով լրացուցիչ 25 ծրագրի համար կպահանջվի 17 մլն 875 հազ. դրամ։ Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում ծրագրով լրացուցիչ պահանջվող գումարը կազմում է 45 մլն դրամ։ Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում ծրագրով՝ լրացուցիչ 30 ծրագրի համար պահանջվող գումարը կազմում է 20 մլն 865 հազ. դրամ։

01-11-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO