Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ակադեմիական եւ բուհական համագործակցության հեռանկարները

Կառավարության քայլերը միանշանակ չեն ընդունվում շահառուների կողմից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը քննարկումների առարկա է դարձել հասարակության, մասնագիտական շրջանակների համար։ Մասնավորապես, ակադեմիական շրջանակներում այն արժանացել է բացասական գնահատականների, որտեղ հիմնական մտահոգություններից մեկը վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների միավորմանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ նախագծով առաջարկվում է մեկ միասնական դաշտ բերել բարձրագույն ուսումնական հաստատություններն ու գիտահետազոտական կազմակերպությունները, որպեսզի ստեղծվի համագործակցության արդյունավետ միջավայր։ Այս մոտեցումը չի բացառում գիտահետազոտական կազմակերպության առանձին գոյությունը։ «Պետք է հստակեցնենք, թե ինչ խնդիրներ ենք դնում յուրաքանչյուրի առջեւ՝ թե բուհի, թե գիտական–հետազոտական կազմակերպությունների առջեւ։ Ներկայումս այս երկուսն իրարից առանձին են զարգանում, եւ արդյունքում տեսնում ենք, որ երկու ուղղությամբ էլ որակի հետ կապված խնդիր կա։ Դա պայմանավորված է նրանով, որ գիտության արդյունքը չի վերադառնում կրթություն, որտեղ այդ նորարարությունը կկիրառեն, այդ թվում նաեւ՝ ուսանողների միջոցով զարգացնելու ճանապարհով։ Մյուս կողմից՝ դասախոսական համայնքը չի կարողանում ներգրավվածություն ունենալ հետազոտական աշխատանքներում, իսկ կրթության որակի բարձրացման կարեւորագույն բաղադրիչներից մեկը հետազոտական բլոկի զարգացումն է»,–պարզաբանեց նախարարի տեղակալը, ապա հավելեց. «Նախագիծն ուղարկվել է գիտական համայնքին, հաշվի ենք առել առաջարկություններն ու դիտարկումները»։
Ա. Անափիոսյանի խոսքով, նախագծի մշակման փուլում եվրոպական երկրներից տարբեր ներկայացուցիչներ իրենց դիտարկումների ժամանակ նշել են, որ լավագույն տարբերակը կրթություն—գիտություն—բիզնես ոլորտները միմյանց կապելն է։
Մեկնաբանելով այն հարցը, թե ինչ ուղղությամբ է ծախսվելու հաջորդ տարվա բյուջեով բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ոլորտի համար նախատեսված լրացուցիչ 263 մլն դրամը, որն ավելի է 2.5 տոկոսով, զրուցակիցս նշեց, որ բարձրագույն կրթության ֆինանսավորումն իրականացվում է երկու տողով՝ նպաստներ, որը ժողովրդական լեզվով հայտնի է որպես պետպատվեր, եւ կրթաթոշակներ։ Փոփոխությունը բացառապես կապված է ուսանողների թվի ավելացմամբ։
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը նշեց, որ քանի դեռ օրենքի վերջնական տարբերակը չկա, տեղին չի համարում մեկնաբանություն անելը։ Գիտական համայնքի, կրթության ոլորտի եւ բիզնես համայնքի ներկայացուցիչների միջեւ համագործակցության զարգացման գաղափարը պատգամավորի համար ընդունելի է, սակայն նրան հետաքրքրում է այդ նպատակին հասնելու իրականացման տեխնիկան, այսինքն՝ թե ինչպես են կյանքի կոչելու այդ գաղափարը։ «Շատ կարեւոր է հասկանալ, թե մեր պետությունը ռազմավարական առումով ինչ ուղղությամբ է շարժվում։ Ո՞րն է գիտության զարգացման մեր տեսլականը, գիտության ո՞ր ճյուղն է առավելություն ունենալու, ինչի՞ վրա ենք շեշտադրում անելու։ Կիրառակա՞ն, թե՞ ֆունդամենտալ գիտությունն ենք զարգացնում։ Եվ ընդհանրապես ի՞նչ ենք ուզում կամ ի՞նչ ենք պատրաստ տալ աշխարհին եւ ունե՞նք արդյոք այսօր դրա ներուժը»,–հարցադրումներ հնչեցրեց Բաբայանը։
Խոսելով ակադեմիայի զարգացման հեռանկարներից, պատգամավորը նշեց, որ ակադեմիական դաշտը պետք է պատրաստ լինի հաշվի նստելու ժամանակակից եւ նորարարական իրողությունների հետ։

01-11-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO