Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.11.2020
ԶԱՆԱԶԱՆ


Յուրի Վարդանյանը բնատուր չեմպիոն էր

Այսօր լրանում է Հայաստանի լավագույն մարզիկներից մեկի՝ օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի հաղթող ու ռեկորդակիր Յուրի Վարդանյանի մահվան 1 տարին։ Մեր մեծագույն ծանրորդի մասին հետաքրքիր հուշերով «ՀՀ»-ի հետ կիսվեց մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ Վանդոս Ղարագյոզյանը։
—Ձեզ վիճակվել է հայրենի սպորտի լեգենդներից մեկին ուղեկցել կյանքի եւ մարզական կարիերայի քառուղիներում։ Ինչպե՞ս կբնորոշեք Յուրի Վարդանյանին որպես նրան մոտիկից ճանաչած մարդ։
—Այդպիսի մարզիկներ, առանց չափազանցության, հազվադեպ են ծնվում։ Նա բնատուր մարզիկ էր, որը, կարծում եմ, կարող էր հաջողության հասնել ցանկացած մարզաձեւում։ Եվ ցանկացածում կդառնար աշխարհի եւ օլիմպիական խաղերի չեմպիոն։ Սակայն Յուրի Վարդանյանի առանձնահատկությունը նաեւ այն էր, որ կարողացավ բացահայտել իրեն ի վերուստ շնորհված որակները։ Գիտեք, շատ կան բնատուր տաղանդով մարզիկներ, որոնք այդպես էլ բարձունքների չեն հասնում, որովհետեւ չեն հղկում այդ տաղանդը։ Վարդանյանի տաղանդը բացահայտվեց նրա հորեղբոր ձեռամբ եւ երկարատեւ ու քրտնաջան մարզումների շնորհիվ։ Արդյունքում՝ հայկական եւ համաշխարհային սպորտը ստացավ «Յուրի Վարդանյան» անվամբ ադամանդ։
—Բազում մրցումներում եք ուղեկցել մեր մեծ չեմպիոնին։ Կարելի՞  է ասել, որ ամենահիշարժանը 1980 թվականի օլիմպիական խաղերն էին։
—Դա նրա անմոռանալի եւ մեծագույն հաղթանակն էր, որովհետեւ օլիմպիական չեմպիոնի տիտղոսը բարձրագույնն է համաշխարհային սպորտում։ Բայց ամենահիշարժանը, այդուհանդերձ, 1979 թվականի ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադան էր, որում նա աշխարհի 5 ռեկորդ սահմանեց։ Դա աննախադեպ նվաճում էր։ Իսկ օլիմպիական խաղերում նա ահռելի տարբերությամբ գերազանցեց ոչ միայն իր անմիջական մրցակիցներին, այլեւ մյուս քաշային կարգերի հաղթողներին։ Յուրան երկամարտում հավաքեց 400 կգ, որն անհասանելի արդյունք էր երեք այլ բարձր քաշերի մարզիկների համար։ Դա ուղղակի ֆանտաստիկա էր, որ միջինքաշային ծանրորդը կարողացավ նման արդյունք գրանցել։
—Եվ դուք այդ փայլուն ելույթի մրցավա՞րն էիք։
—Ոչ։ Ճակատագրի հեգնանքով այդ օրը ես չէի մրցավարը։ Մի խնդրի պատճառով ստիպված էի մեկ օրով վերադառնալ Հայաստան։ Իսկ երբ նորից հասա Մոսկվա, Յուրան արդեն մրցահարթակում էր։ Արդեն ավարտվել էին պոկում վարժության մրցումները, եւ մարզիկներն անցել էին հրում մրցաձեւին։ Հասկանալով, որ չեմ հասցնի հասնել մարզահամալիր, նրա ելույթներին հետեւեցի օդանավակայանի սրահում։ Այդ պահին հոգիս ճչում էր, իսկ աչքերիցս ուրախության արցունքներ էին հոսում։ Յուրան հասավ իր նպատակին։ Թերեւս քչերը գիտեն, որ Յուրան ուներ մի զինվորական գոտի, որի վրա փորագրված էր 180+220=400։ Այսինքն, նա վաղուց էր իր համար սահմանել 400 կգ նշաձողը։ Օլիմպիական խաղերում նա պոկեց 177,5, հրեց 222,5 կգ։ Թվերը տարբեր են, բայց գումարը նույնն է։
—Ինչպիսի՞ն էր Վարդանյանը կյանքում՝ սպորտից դուրս։
—Իրականում չափազանց համեստ եւ կազմակերպված անձնավորություն էր։ Եվ, իհարկե, հմայիչ էր։ Երբեք չգոռոզացավ իր մարզական հաջողություններից։ Հաճախ միասին վերլուծում էինք նրա ելույթները, փորձում հասկանալ գրանցած արդյունքների որակը։
—Ընդունո՞ւմ էր քննադատությունը։
—Միանգամից չէր ընդունում։ Վերլուծում էր, ներկայացնում իր փաստարկները։ Բայց երբ համոզվում էր, որ դիմացինի դիտարկումը ճիշտ է, պատասխանում էր, որ մարդը սխալական է։ Մի դեպք պատմեմ. 1983 թ. աշխարհի առաջնության օրերին ես, Յուրան, Հայաստանի այն ժամանակվա սպորտկոմիտեի նախագահը եւ հանրապետության հավաքականի գլխավոր մարզիչ ու Հայաստանում ԽՍՀՄ հավաքականի մարզիչ Արսեն Գալոյանը բարձրանում էինք հյուրանոցի վերելակով։ Եվ նախագահը սկսեց Յուրային խորհուրդներ տալ, թե ինչպես կատարի պոկում եւ հրում վարժությունները։ Յուրան դիմացավ—դիմացավ եւ, ի վերջո, նրա դատողություններն ընդհատեց հետեւյալ խոսքերով. «Ընկեր մինիստր, հիմա ձեզ հետ խոսում է Եվրոպայի, աշխարհի եւ օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը»։ Միայն դրանից հետո սպորտկոմիտեի նախագահը սթափվեց։
—Յուրի Վարդանյանն ինքն էլ վերջին տարիներին ղեկավարեց հայկական սպորտը։ Պատահե՞լ է, որ խորհրդակցեք։
—Այդ ընթացքում հաճախ էինք հանդիպում։ Որոշ հարցերի հրավիրել եմ նրա ուշադրությունը։ Յուրան լսելու եւ ընդունելու ունակություն ուներ։ Բայց ասեմ, որ ինքն էլ հետամուտ էր խնդիրների լուծմանը, հաճախ էր այցելում մարզադպրոցներ եւ տեղում ծանոթանում իրավիճակին։ Ի դեպ, մի փոքր շեղվեմ հարցից։ Յուրան նաեւ շատ լավ վոլեյբոլիստ էր ու գյումրեցի մարզիչներից մեկը անընդհատ հորդորում էր նրան, որ թողնի ծանրամարտը, բայց նա հավատարիմ մնաց իր մարզաձեւին։ Ասեմ, որ 2 մետր 12 սմ բարձրացատկ էր կատարում, իսկ արագավազքում հաղթում էր աթլետիկայի ԽՍՀՄ հավաքականի անդամներին։
—Վերադառնանք մրցահարթակ։ Որքան հիշում եմ, Վարդանյանն աշխարհի 5 ռեկորդ սահմանեց նաեւ 1984 թվականի «Բարեկամություն» խաղերում։ Կարո՞ղ եք մանրամասներ հիշել այդ նվաճումից։
—Այդ տարի խորհրդային մարզիկները քաղաքական պատճառներով չմասնակցեցին Լոս Անջելեսի օլիմպիական խաղերին։ Սոցիալիստական ճամբարի երկրների մասնակցությամբ անցկացվեց ձեր նշած մրցումը, որում Յուրան, իրոք, աշխարհի 5 ռեկորդ սահմանեց։ Երկամարտում նրա արդյունքը կազմեց 406,5 կգ։ Սակայն այն ժամանակվա կանոններով արդյունքը պետք է լիներ այնպիսի թիվ, որը բաժանվում է 2,5—ի։ Դրանից ելնելով՝ նրա արդյունքը համարեցին 405 կգ։ Մինչդեռ Լոս Անջելեսի օլիմպիական խաղերում նրա քաշային կարգում չեմպիոն դարձած ռումին ծանրորդի արդյունքն ընդամենը 355 կգ էր։ Ահա եւս մեկ դրվագ, որն ապացուցում է Յուրի Վարդանյանի մեծագույն մարզիկ լինելը...

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

02-11-2019





24-11-2020
Վայրկյան անգամ չհապաղելու ժամանակը
«Կարող ենք կառուցել այնպիսի տնտեսական համակարգ, որը հնարավորություն կտա ...


24-11-2020
Ժամանակն է սանձել Թուրքիային
Էրդողանի աշխարհաքաղաքական ամբիցիաներն ուժգին հարվածում են երկրի տնտեսությանը



24-11-2020
Լոնդոնը ձգտում է օգտագործել Անկարային՝ ընդդեմ Մոսկվայի
Մուրը սերտ հարաբերություններ էր հաստատել Բաքվի վերնախավի ներկայացուցիչների հետ


24-11-2020
Քանի՞ քայլ է մինչեւ հաղթանակ
Այն կարող է սկսվել միայն համախմբման միջոցով

Պատմությունը ...


24-11-2020
Փոքրիկ քննության փորձ
Ինչ է նստած մեր ազգային գենետիկ հիշողության ծալքերում



24-11-2020
Ինչո՞ւ Ռուսաստանը չպետք է թուրքական նարդի խաղա Կովկասում
Էրդողանի որոշակի համառությունը կարող է շատ արագ վերածվել ստրկամտության ...


24-11-2020
Նա մեծ արվեստ էր եկել հետնամուտքով
Իսկ դրանից հեռանալու համար վաստակել էր շքամուտքի իրավունքը




24-11-2020
Պետք է կարողանանք ավելի կոնկրետ եւ ամբողջական տեղեկատվություն հաղորդել
Վարչապետը հանդիպումներ կունենա անհետ կորած եւ ...

24-11-2020
Ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում–նվիրատվություն
Նոյեմբերի 22-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ...

24-11-2020
Վահրամ Դումանյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արայիկ ...

24-11-2020
Կա փոխվստահություն, եւ կարող ենք աշխատել հանուն ապագայի
Մեկնարկել է ՀՀ նախագահի այցը Հորդանան
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO