Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.11.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Թուրք-սիրիական առճակատումը՝ համաշխարհային բեւեռների հստակեցման պատրվակ

Հայաստանը պետք է այդ հստակեցումներում հստակ մնա փոխլրացնող քաղաքականության կրող

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Սիրիայի տարածք թուրքական ներխուժումից հետո, որ տեղի ունեցավ հոկտեմբերի 9-ին, «ՀՀ»-ն պարբերաբար անդրադարձել է ծավալումներին, ներկայացրել դրանց ազդեցությունն ինչպես Մերձավորարեւելյան, այնպես էլ Կովկասյան տարածաշրջանների հակամարտ երկրների վրա, մեզ ձեռնտու ու ոչ ձեռնտու հնարավոր տարբերակները։
Այստեղ հետզհետե ավելի ակնառու է դառնում գերտերությունների շահագրգռվածությունը՝ ազդելու ծավալվող (նաեւ ծավալվելիք) իրադարձությունների վրա սեփական շահերի տեսանկյունից, ինչն էլ հիմնականում ձգձգման է տանում հակամարտությունների իրական կարգավորումը, քանի որ այս կամ այն լուծումը ընդունելի չի լինում այս կամ այն գերտերության համար, եւ հակամարտությունը սառեցվում է կամ բորբոքվում որեւէ գերուժի կողմից։ Այսպես է նաեւ թուրք—սիրիական հակամարտության դեպքում, ինչի մասին բազմիցս գրել ենք։ Փաստորեն, իսկապես ԱՄՆ—ն ու ՌԴ—ն որոշակի համաձայնություններ էին ձեռք բերել եւ Սիրիայի տարածքում «անվտանգության գոտու» ստեղծումը համարեցին լուծում, թեկուզ ժամանակավոր։ ԵՄ—ն այս համաձայնեցումներից դուրս մնաց, քանի որ ցայսօր պնդում է ավելի կտրուկ մոտեցում՝ Թուրքիային պատժելու հարցում։ Առաջին ազդակը հենց ԵԽ նիստում երեւակվեց, երբ իտալացի պատգամավորը թուրքական պատվիրակության բաժանած շոկոլադե սալիկները (ի նշան Սիրիայում հասած իրենց հաջողության) ցուցադրաբար նետեց գետնին։
Իսկ հոկտեմբերի 30—31—ին Մոնակոյում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի 36—րդ նախարարական համաժողովը, որը նախագահեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հանդիպմանը մասնակցում էին կազմակերպության շուրջ 80 անդամ պետությունների ԱԳ նախարարներ եւ պատվիրակությունների ղեկավարներ։ Իմիջիայլոց, այդ օրերին էլ Ֆրանսիայի խորհրդարանը Սիրիայի հյուսիս—արեւելքում Թուրքիայի կողմից իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը դատապարտող օրինագիծ է ընդունել։ Ըստ օրինագծի՝ պահանջվում է անմիջապես դադարեցնել թուրքական զինուժի գործողությունները Սիրիայի հյուսիսում։ Այսպես վերահաստատվում է Ֆրանսիայի աջակցությունը Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» եւ ընդգծվում, որ ռազմական գործողությունը ռիսկեր է պարունակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերականգնման համար։
Իհարկե, արագ էր Անկարայի արձագանքը, Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ ի պատասխան Ֆրանսիայի Ազգային ժողովում եւ Սենատում ընդունված բանաձեւի։ Թուրքիայի ԱԳՆ—ն էլ դատապարտել է այդ բանաձեւը։ Կարծում ենք՝ էլի եվրոպական երկրներ կհետեւեն Փարիզի օրինակին։ Իմիջիայլոց, Թուրքիայում ԱՄՆ դեսպանը եւս կանչվել է ԱԳՆ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւից հետո։
Դառնալով ռուս—թուրքական համաձայնեցումներին, որին հետեւեց «անվտանգության գոտու» ստեղծումը, հիշեցնենք, որ մի խնդիր էլ համատեղ լուծվեց. քրդերի միավորման հնարավորությունը նվազեցվեց, ըստ ամենայնի սա էլ Անկարայի պահանջով, ինչն այսօր կդժվարացնի, Թուրքիայի եւ Սիրիայի քրդերի համատեղ գործելու հնարավորությունը։ Ի տարբերություն Իրաքի եւ Իրանի քրդերի, Թուրքիայի եւ Սիրիայի քրդերը հետեւում են Քրդական բանվորական (աշխատավորական) կուսակցության հրահանգներին, ինչն էլ անհանգստացնում է Անկարային, որը տարիներ շարունակ փորձում է իր երկրի սահմաններից հեռացնել հարեւան երկրների սահմանամերձ շրջաններում բնակվող քրդերին։
Ինչպես ենթադրում էինք, միայն թուրք—քրդական հակամարտության բորբոքումը բավարար չէր լինի համաշխարհային փոփոխությունների իրականացման, առաջին հերթին՝ Մերձավոր Արեւելքի քաղաքական քարտեզի վերաձեւման համար։ Եվ համաթուրքական ու որոշ համաիսլամական դաշինքներում եւ տարաբնույթ ժողովներում քննարկվեց Արցախի խնդիրը։ Ինչպես թյուրքալեզու երկրների գագաթնաժողովում, այնպես էլ իսլամական համաժողովում Անկարան ու Բաքուն այդ հարցը օրակարգային դարձրեցին։ Անկարան անգամ հայտարարեց, թե «Ղարաբաղի հարցը կարող է լուծել միայն Ռուսաստանը»՝ այդպիսով Մոսկվային հրավիրելով նոր համագործակցության, ինչպես դա եղավ Սիրիայի հետ «անվտանգության գոտու» հարցում։ Իսկ Բաքուն սկսեց նորից մեծ հետաքրքրություն ցուցաբերել ԵԱՏՄ—ի նկատմամբ, որի խորհրդի վերջին նիստում լինելով հրավիրյալ՝ հերթական սադրանքներն ուղղեց Հայաստանի դեմ։ Իհարկե, պատասխանն ստացավ, սակայն դա վերջը չէր։
Հոկտեմբերի վերջին Բաքվում կայացավ ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը։ Միջոցառմանը մասնակցում էին Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի պաշտպանության նախարարները եւ Ղրղզստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը։ Նիստում քննարկվել են ռազմական համագործակցության վերաբերյալ հարցեր։ Իսկ մեր երկրի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չմեկնեց Բաքու՝ հասկանալի պատճառներով։ Անհասկանալի տրամաբանությամբ ԱՊՀ անդամ պետությունների կարեւոր միջոցառումը տեղի ունեցավ ՎՈւԱՄ—ի անդամ երկրում։ Իսկ հայտնի է, որ ՎՈւԱՄ—ը ստեղծվել է հենց ԱՊՀ—ի դեմ գործելու համար…
Այստեղ արդեն հեռու չէր կարող մնալ նաեւ ԱՄՆ—ն։ Եվ Արցախի հարցը Վաշինգտոնը եւս կարեւորեց։ Աշխատանքային այցով ԱՄՆ—ում գտնվող ԼՂՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 30—ին, որպես հիմնական բանախոս, ելույթ ունեցավ ԱՄՆ Կոնգրեսում կայացած միջոցառմանը, որը նվիրված էր Արցախի անկախությանը։ Կոնգրեսականների խոսքով՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում մի շարք նախաձեռնություններ են ընդունվել, որոնց նպատակն է հնարավորինս նպաստել խաղաղությանը տարածաշրջանում։ Դրանցից մեկը, մասնավորապես, կոնգրեսական Քոքսի օրինագիծն է, որը նախատեսում է հավելյալ միջոցներ ԱՄՆ—ի բյուջեից՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքները շարունակելու համար։ Ապա ԱՄՆ—ի դեսպանը Հայաստանում հայտարարում է, թե իր երկրի կառավարությունը սատարում է ՀՀ—ում ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին։
Մինչ այդ էլ նշել էինք, որ Սիրիայից իր զորքերը հանելուց հետո ԱՄՆ—ն ցանկություն ունի այն տեղակայել Վրաստանում՝ Ջավախքում, այն տարածքում, որտեղ նախկինում ռուսական ռազմաբազա է եղել։ Այս օրերին Ուկրաինան եւ ՆԱՏՕ—ն հաստատեցին իրենց դիրքորոշումը Դոնբասի եւ Ղրիմի հարցերում՝ Կիեւում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մասնակցությամբ համատեղ հանձնաժողովի նիստի ընթացքում։ Նրանք կրկին կոչ են արել կատարել Մինսկի համաձայնագրերը եւ մեղադրել են Ռուսաստանին՝ Դոնբասում հակամարտությանը միջամտելու մեջ։ Մոսկվան հերքում է իր մասնակցությունը ուկրաինական անջատողական շարժումներին՝ նշելով, որ Ուկրաինան մնում է եղբայրական սլավոնական երկիր։
Միաժամանակ Մոսկվան պատասխանել է նաեւ Հայաստանում առկա այն մտավախությանը, թե ռուսական ռազմաբազան Թուրքիայի անսպասելի հարձակման դեպքում կարող է չկռվել։ ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն Հայաստանում նշել է, թե Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական ու ռազմական դաշնակիցն է եւ որեւէ հարձակում բարեկամ երկրի վրա կդիտարկվի որպես իր երկրի վրա հարձակում՝ համապատասխան հետեւանքներով։ Երեւանում ստորագրվել է նաեւ ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020թ. ծրագիրը։
Հոկտեմբերի 28—30—ը աշխատանքային այցով Հայաստանում էր Վրաստանի ՊՆ ազգային պաշտպանական ակադեմիայի ռեկտորի տեղակալ, գնդապետ Մամիա Բալախաձեի գլխավորած պատվիրակությունը։ Մեր հարեւաններին եւս մտահոգում են տարածաշրջանում հնարավոր սրացումները։ Շատ կարեւոր է, որ տարածաշրջանային հնարավոր զարգացումներից առաջ պաշտոնական Երեւանը համատեղ ծրագրեր ունենա ինչպես հարեւան ու բարեկամ երկրների, այնպես էլ մեր տարածաշրջանով շահագրգռված այլ երկրների հետ։

02-11-2019





24-11-2020
Վայրկյան անգամ չհապաղելու ժամանակը
«Կարող ենք կառուցել այնպիսի տնտեսական համակարգ, որը հնարավորություն կտա ...


24-11-2020
Ժամանակն է սանձել Թուրքիային
Էրդողանի աշխարհաքաղաքական ամբիցիաներն ուժգին հարվածում են երկրի տնտեսությանը



24-11-2020
Լոնդոնը ձգտում է օգտագործել Անկարային՝ ընդդեմ Մոսկվայի
Մուրը սերտ հարաբերություններ էր հաստատել Բաքվի վերնախավի ներկայացուցիչների հետ


24-11-2020
Քանի՞ քայլ է մինչեւ հաղթանակ
Այն կարող է սկսվել միայն համախմբման միջոցով

Պատմությունը ...


24-11-2020
Փոքրիկ քննության փորձ
Ինչ է նստած մեր ազգային գենետիկ հիշողության ծալքերում



24-11-2020
Ինչո՞ւ Ռուսաստանը չպետք է թուրքական նարդի խաղա Կովկասում
Էրդողանի որոշակի համառությունը կարող է շատ արագ վերածվել ստրկամտության ...


24-11-2020
Նա մեծ արվեստ էր եկել հետնամուտքով
Իսկ դրանից հեռանալու համար վաստակել էր շքամուտքի իրավունքը




24-11-2020
Պետք է կարողանանք ավելի կոնկրետ եւ ամբողջական տեղեկատվություն հաղորդել
Վարչապետը հանդիպումներ կունենա անհետ կորած եւ ...

24-11-2020
Ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում–նվիրատվություն
Նոյեմբերի 22-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ...

24-11-2020
Վահրամ Դումանյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արայիկ ...

24-11-2020
Կա փոխվստահություն, եւ կարող ենք աշխատել հանուն ապագայի
Մեկնարկել է ՀՀ նախագահի այցը Հորդանան
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO