Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ՍՈՑԻՈՒՄ


Պայմանագիրը ստորագրվում է առանց ուսումնասիրվելու

Ի՞նչ խնդիրներ են ծագում գործատու-աշխատող հարաբերություններում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Հայաստանում աշխատանք լինելու-չլինելու հարցը երբեք էլ հստակ պատասխան չի գտնի։ Բանն այն է, որ մեկնաբանությունները տարբեր են։ Մեկի համար ցանկացած գործ գործ է, մյուսի համար աշխատանք է համարվում միայն լավագույն պայմաններովն ու բարձր աշխատավարձովը։ Ու հաճախ որեւէ աշխատանքի անցնելիս անգամ չեն էլ կարդում կամ թեկուզ աչքի անցկացնում պայմանագիրը։ Ստորագրում են, ու վերջ։ Իսկ թե հետագայում ի՞նչ խնդիրներ ու հարցեր ի հայտ կգան, չեն էլ փորձում կանխատեսել, կամ էլ թե՝ այդ պահին ոչ էլ հետաքրքիր է. գործը կա՝ բավական է։ «Ինձ ներկայացված պայմանագրերը ես կարդում եմ ամենայն ուշադրությամբ՝ ցանկացած անհասկանալի հարցի համար պարզաբանում խնդրելով»,– ասում է մանկավարժ Արմիկ Խոսրովյանը։ Լեզվաբան Լիլիթ Ասատրյանն էլ նկատում է, որ դեռ մեկ անգամ է պայմանագիր ստորագրել, որի հետ կապված որեւէ խնդիր չի առաջացել, թեեւ ստորագրելուց առաջ այդքան էլ ուշադիր չի կարդացել։
Բայց, ի վերջո, լինում են դեպքեր, երբ գործատու—աշխատող հարաբերությունները համագործակցության ընթացքում կարգավորվում են համապատասխան կազմակերպությունների, նույնիսկ դատարանի միջոցով։ «ՀՀ»—ի հետ զրույցում Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի իրավաբան Արթուր Նարինյանը տեղեկացրեց, որ այս պահին գրասենյակն աշխատանքային վարույթում 300 ընթացիկ գործ ունի, որից 60—ը դատական գործերն են։
Նրա խոսքերով՝ մեր քաղաքացիները դեռ լիարժեք չեն տիրապետում իրենց աշխատանքային իրավունքներին։ Ասում է՝ հիմնական սխալները պայմանավորված են աշխատանքային պայմանագրի ոչ ճիշտ կնքումով հետ. «Քաղաքացին, որպես աշխատակից, չի կարդում, չի տեղեկանում իր իրավունքներին ու պարտականություններին, պարզապես ստորագրում է պայմանագիրը։    Հիմնական թերությունը լինում է ազատման հրամանի մեջ։ Չի որակվում ճիշտ հոդվածը, չի տրվում ճիշտ մեկնաբանություն, թե որ խախտման համար է աշխատակիցն ազատվում աշխատանքից։ Դա գալիս է նաեւ գործատուների կողմից օրենքներին ոչ պատշաճ տիրապետելուց։ Մեր գործերի մասով հիմնական խնդիրը կապված է աշխատանքային պայմանագիրը լուծարելուց հետո վերջնահաշվարկ չկատարելու հետ»։
Գործատուի՝ սահմանված կարգով աշխատակցին չգրանցելու մասին բողոքներ եւս ստանում են, բայց այդ դեպքում ուղղորդում են Պետական եկամուտների կոմիտե։
Արթուր Նարինյանի դիտարկմամբ, մասնավոր հատվածում իրավունքների ոտնահարման դեպքեր ավելի շատ են լինում, բայց այնպես չէ, որ պետական համակարգում խախտումներ թույլ չեն տալիս։
Իսկ թե գործատու—աշխատակից հարաբերությունները հարթելուց հետո դրանք ի՞նչ զարգացում են ունենում, մասնագետը նկատում է, որ միշտ չէ, որ համագործակցությունը շարունակվում է. «Հիմնական դեպքերում մենք ունենում ենք բարոյական մթնոլորտի հետ կապված հարցեր։ Բայց դեպքեր կան, որ մեծ հաճույքով քաղաքացին շարունակում է աշխատել տվյալ գործատուի մոտ։ Իսկ եթե բարոյական մթնոլորտը գործատուն չի ապահովում՝ այդ դեպքում եւս օրենքի խախտում ենք ունենում, քանի որ աշխատողի նկատմամբ աշխատանքային հետապնդումներ են լինում»։
Մեր զրուցակիցը նկատեց, որ աշխատանքային իրավունքների վերականգնման համար իրենց դիմում են ամենատարբեր աշխատավարձ ստացողները եւ ամենատարբեր գումարների պահանջի դեպքում, ասել է թե՝ ենթադրել, որ պայքարը միայն բարձր թվերի դեպքում է դրսեւորվում, չենք կարող։
Հայաստանյան աշխատաշուկայում ամենատարբեր աշխատանքներն ու վճարներն են շրջանառվում՝ աշխատանքային ամենատարբեր ժամերով։ Աշխատանքի հայտարարություններում երբեմն աչքի են զարնում 24—ժամյա աշխատանքի մասին հայտարարություններ, որոնց դիմաց սահմանված աշխատավարձը զավեշտի է հասնում, օրինակ՝ «պահանջվում է մինչեւ 50 տ. պահակ՝ բարձրակարգ հյուրանոցում աշխատելու համար։ Աշխատանքը 24 ժամ է՝ օրումեջ գրաֆիկով։ Աշխատավարձը՝ օրվա համար 5000 դրամ», կամ՝ «պահանջվում է բենզալիցքավորող, աշխատանքային գրաֆիկը 24 ժամ՝ օրումեջ, աշխատավարձը՝ 6000 դրամ»։
Մինչդեռ ՀՀ աշխատանքային օրենսգրքով աշխատաժամանակի տեւողության հետեւյալ կարգավորումն է նախատեսված՝ աշխատաժամանակի նորմալ տեւողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից։ Ամենօրյա աշխատաժամանակի տեւողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ նախատեսված դեպքերի։ Աշխատաժամանակի առավելագույն տեւողությունը, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի եւ սնվելու համար ընդմիջումը՝ ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում՝ 48 ժամից։
Առանձին կատեգորիայի աշխատողների աշխատաժամանակի տեւողությունը կարող է կազմել օրական 24 ժամ։ Այդ աշխատողների աշխատաժամանակի միջին տեւողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջեւ հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից։ Նման աշխատանքների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը։
Բայց աշխատակիցները երբեմն այս մասով իրենց իրավունքները շրջանցում են, որովհետեւ օրումեջ աշխատանքային գրաֆիկով, շաբաթվա մեջ աշխատանքային ավելի շատ օրեր են ունենում, հետեւաբար, աշխատավարձի չափն ավելի մեծ է լինում։

02-11-2019





19-11-2019
Տարածաշրջանը՝ ռազմաքաղաքական ծավալումների սպասումներում
Հայաստանի դերը կարող է անսպասելիորեն առաջնային դիտարկվել

Արմենուհի ...


19-11-2019
ՀԱԷԿ-ը մտադիր է աշխատած միջուկային վառելիքի կառավարման ի՛ր ծրագիրն անել
Չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունն էլ կսկսենք

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




19-11-2019
Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերը
Ձեւավորվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի առաջնային կազմը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




19-11-2019
Կառավարությունը կրթության եւ գիտության ոլորտում գնալու է վճռական, սկզբունքային եւ հետեւողական փոփոխությունների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ...


19-11-2019
Քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության ...


19-11-2019
Ովքե՞ր են եղանակի մասին տեղեկանում «առաջին ձեռքից»
Գարնան առաջին ամպրոպների հետ Գագիկ Սուրենյանի համար կյանքը ...


19-11-2019
Խաղաղության աղավնին՝ դպրոցի բակում
Հերիկի դպրոցը կոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով




19-11-2019
Ոսկու փոխարեն՝ արեւային էներգիա
Տարածքի կոնսերվացման նպատակով ավելի քան ...

19-11-2019
Եթե ապրում ես, ուրեմն ապրում ես կայացած երազանքի մեջ
«Վերնիսաժում» նստած՝ աշխարհը պտտում է իր ...

19-11-2019
Պատվաբեր առաքելություն
Արթուր Ալեքսանյանը դարձավ
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO