Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Այստեղ պատանիներն են զարգանում

Ուղղությունը՝ ժամանակակից ինժեներիա, ծրագրավորում, ռոբոտաշինություն

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ջավախքում բացվում է թվով 4-րդ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան։ Անշուշտ, ինժեներական լաբորատորիաների հիմնումը պարզապես արտադպրոցական պարապմունքների հնարավորություն չէ։ Այս ծրագրի շնորհիվ տարածաշրջանի երեխաների առջեւ իր դռներն է բացում ժամանակակից տեխնոլոգիաների եւ գիտության աշխարհը։ Ծրագիրը հնարավորություն է տալիս դպրոցական դասերին զուգահեռ սովորել ժամանակակից ինժեներիա, ծրագրավորում, ռոբոտաշինություն։
«ԱրՄաթ»—ների հիմնման ծրագիրը Ջավախքում իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համագործակցությամբ։
«Սա Ջավախքում բացվող 4—րդ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան է։ «ԱրՄաթ» լաբորատորիաները Ջավախքում շատ մեծ արդյունքներ են տալիս, նախորդ երեքում բավական մեծ արդյունքներ ենք գրանցել։ Ջավախքը լեռնային շրջան է, եւ այնտեղ ապրող մեր պատանիների մաթեմատիկական ունակությունները բավական բարձր են։ Ախալքալաքում մոտ 100 սան ունենք, որ հիմա այս պահին սովորում են։ Նույնիսկ փոքր գյուղերի աշակերտներն են այցելում լաբորատորիա։ Բոլորն էլ մաթեմատիկական հակումներ ունեն, եւ երեւում է, թե որքան սիրով են այցելում դասերին»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը։
«ԱրՄաթ» լաբորատորիաները, ըստ նրա, երեխաների  մակարդակը բարձրացնելու համար, թերեւս, լավագույն միջոցներն են։
Մկոյանի խոսքով՝ նրանց առջեւ բացվում է ծրագրավորման մի աշխարհ, որտեղ կարող են, «ԱրՄաթը» հաջողությամբ ավարտելուց եւ փոքր մասնագիտական ծրագրավորման դասընթացներ անցնելուց հետո, անմիջապես աշխատել՝ առանց բարձրագույն կրթություն ստանալու. «Կարող են նույնիսկ Ամերիկայից պատվերներ ստանալ եւ արտագաղթելու միտքն ընդհանրապես հանել իրենց մտքից»։ Եթե Հայաստանում «ԱրՄաթն» իրականացվում է միայն «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» կողմից, ապա Ջավախքում նրանք աշխատում են համատեղ։ Համատեղ են իրականացնում նաեւ լաբորատորիաների վերահսկողությունը՝ փորձելով հնարավորինս արդյունավետ միջոցներ կիրառել՝ երեխաների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։
«ԱրՄաթ»—ները նախատեսված են պատանիների համար։ Նրանք, բնականաբար, մրցունակ են, սակայն պետք է նկատել, որ լաբորատորիաներում պրոֆեսիոնալ ծրագրավորում չի դասավանդվում, քանի որ նրանք այստեղ նախեւառաջ սովորում են, թե ինչ ասել է ռոբոտաշինություն, ծրագրավորում։ Ախալքալաքում, երբ նոր էինք բացել լաբորատորիա, մեր այստեղի սանը Հայաստանում տեղի ունեցած ճամբարում գրավեց առաջին տեղը՝ իր հեռախոսային հավելվածի գաղափարով։ Հիմա փորձում է այդ գաղափարը իրականություն դարձնել»,–հպարտությամբ նշեց Մկոյանը։ Նա նաեւ ասաց, որ թեեւ ընդունելության ժամանակ գրանցվում են 100—150—ից ավելի երեխաներ, այդուհանդերձ, նրանց թիվը հետագայում կրճատվում է հասկանալի պատճառներով։
«Սկզբում բոլորին հետաքրքիր է «ԱրՄաթը», բայց հետագայում, երբ հասկանում են, որ ռոբոտաշինությունը իրենցը չէ, հեռանում են, եւ արդյունքում մնում են այն մարդիկ, ովքեր ուզում են իրենց ապագան կապել տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհի հետ»,—նկատեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրենը։ «ԱրՄաթները», ինչպես արդեն նշեցինք, նախատեսված են պատանիների, դպրոցահասակների համար։ Այստեղ կարող են սովորել տասը տարեկանից սկսած՝ մինչեւ դպրոցն ավարտելը։
4—րդ «ԱրՄաթի» բացման արարողությունը, որ տեղի է ունենալու այսօր, ներկա են լինելու «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ), «Հրայր եւ Աննա Հովնանյան» հիմնադրամի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) պատվիրակությունները, Հայաստանից ու Վրաստանից բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանների պատգամավորներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, գործարարներ, մտավորականներ եւ ԶԼՄ ներկայացուցիչներ։ Բացման արարողության ժամանակ իրենց աշխատանքները կներկայացնեն Ջավախքի «ԱրՄաթ» լաբորատորիաների սաները։ Ի դեպ, Ախալցխայում բացվող 4–d «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնման ծրագիրը ֆինանսավորել է «Հրայր եւ Աննա Հովնանյան» հիմնադրամը։

02-11-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO