Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Մեր կառավարության առաջնահերթություններից է քաղաքացիներին մշակույթին ավելի հաղորդակից դարձնելը»

Վարչապետն ընդունել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասնակիցներ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին, լատվիացի կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսին, գերմանացի ջութակահար Գիդոն Կրեմերին, չինացի ջութակահար Նինգ Ֆենգին, ջութակահար Շուշան Սիրանոսյանին, լատվիացի թավջութակահար Գիեդրե Դիրվանաուսկայտեին, իտալացի թավջութակահար Մարիո Բրունելոյին, ֆրանսիացի դաշնակահար Ռեմի Ժընիեին, փառատոնի համակազմակերպիչներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին եւ Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովին, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դիմելով փառատոնի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ ողջունել բոլորիդ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում։ Մենք կարեւորում ենք մեր երկրում «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի անցկացումը։ Ինձ համար, մեր կառավարության համար մշակույթը քաղաքացիների հարաբերությունների որակական մակարդակի բարձրացման, ինչպես նաեւ կրթական կարեւոր գործառույթ ունի։ Նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը նաեւ կարեւոր մշակութային բովանդակություն ուներ, եւ մեր կառավարության առաջնահերթություններից է մեր քաղաքացիներին մշակույթին ավելի հաղորդակից դարձնելը, մշակույթին մոտեցնելը»։
Փառատոնի համակազմակերպիչ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ այս բացառիկ փառատոնը միավորել է ժամանակակից մեծանուն կոմպոզիտորներին։ Այն անցկացվելու է նոյեմբերի 1—9—ը, եւ համերգներից յուրաքանչյուրը նվիրվելու է մասնակից կոմպոզիտորներից մեկին, ներկայացվելու են նրանց ստեղծագործությունները։ Համերգները կայանալու են դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի, Կառլ Ջենկինսի եւ Քշիշտոֆ Պենդերեցկու ղեկավարությամբ։
Վարչապետը եւ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասնակիցները մտքեր են փոխանակել մշակույթի, դասական երաժշտության, արվեստի այլ ճյուղերի քարոզման ու տարածման, մշակույթի կրթական բաղադրիչի զարգացման, մշակութային հաստատությունների գործունեության շուրջ։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության կողմից այս ուղղություններով ընթացիկ ծրագրերը եւ նախատեսվող միջոցառումները՝ եւս մեկ անգամ ընդգծելով պետության կողմից ոլորտին տրվող կարեւորությունը։ Փառատոնի մասնակիցները ողջունելի եւ կարեւոր են համարել ՀՀ կառավարության՝ մշակութային կյանքի ակտիվացմանը միտված նախաձեռնությունները եւ հրավիրել վարչապետին մասնակցելու «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի համերգներին։
Վարչապետ Փաշինյանը հաջող ընթացք է մաղթել «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին, շնորհակալություն հայտնել հրավերի համար եւ նշել, որ սիրով ներկա կգտնվի փառատոնի համերգներից մեկին։

***
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։

02-11-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO