Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԶԱՆԱԶԱՆ


Մեդալները վերստին անհասանելի էին

Շախմատի Հայաստանի հավաքականներն անմասն մնացին Բաթումում ավարտված Եվրոպայի թիմային առաջնություններում խաղարկված մեդալներից։ Մրցումների եզրափակիչ հատվածում մեր թիմերը չխուսափեցին միավորների կորստից, ինչն էլ հանգեցրեց մրցաշարային աղյուսակում դիրքերը զիջելուն։
Մեր տղամարդկանց ընտրանու համար որոշիչ նշանակություն ունեցավ 7—րդ մրցափուլում Անգլիայի հավաքականից կրած պարտությունը (1,5։2,5), որին հաջորդած երկու հաղթանակները, միեւնույն է, չբավարարեցին մրցանակային եռյակում տեղ գրավելու համար։ Վերջին երկու հանդիպումներում հայ գրոսմայստերները պարտության մատնեցին Ադրբեջանի (2,5։1,5) եւ Հունաստանի (3։1) թիմերին։ Այդպիսով, Արշակ Պետրոսյանի գլխավորած թիմը 9 տուրերում 18 հնարավորից վաստակելով 13 միավոր՝ մասնակցությունն ավարտեց 4—րդ տեղում։ Աշխարհամասի չեմպիոն հռչակվեց 15 միավոր վաստակած Ռուսաստանի հավաքականը, որից 1 նիշով հետ մնացին Ուկրաինայի եւ Անգլիայի շախմատիստները։ Լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալները բաժին հասան ուկրաինացիներին։
Վերադառնալով Հայաստանի հավաքականի ելույթներին՝ նախ հիշեցնենք, որ առաջին 6 տուրերում մեր թիմը առավելության էր հասել Նորվեգիայի (3,5։0,5), Խորվաթիայի (3։1), Չեխիայի (2,5։1,5) եւ Սլովենիայի (3։1) թիմերի նկատմամբ, ոչ—ոքի ավարտել Ուկրաինայի հետ մրցավեճը (2։2) ու պարտվել էր Ռուսաստանին (1,5։2,5)։ Առաջնությանը մասնակցած մեր հինգ գրոսմայստերներից ամենից շատ՝ 8—ական հանդիպման մասնակցեցին Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը, որոնք թիմին բերեցին 5—ական միավոր։ Հայկ Մարտիրոսյանի ներդրումն ընդհանուր արդյունքում կազմեց 3,5 միավոր 6 հնարավորից, իսկ Արման Փաշիկյանինը՝ 4 միավոր նույնքան պարտիաներում։ Այդպիսով, կարելի է արձանագրել, որ մեր հավաքականում հարաբերական ցուցանիշով ամենաբարձր արդյունքն ունեցավ հենց երկրի գործող չեմպիոն Փաշիկյանը։ Նա եւ Մարտիրոսյանը գրանցեցին 3—ական հաղթանակ, իսկ մեր մյուս երեք գրոսմայստերները՝ 2—ական։ Սակայն Արոնյանը, Սարգսյանը եւ Մելքումյանը խուսափեցին պարտություններից՝ մնացած 6 պարտիաներն ավարտելով ոչ—ոքի։ Մինչդեռ, Փաշիկյանը խաղաղ դաշն կնքեց 2, իսկ Մարտիրոսյանը՝ 1 անգամ։ Ճիշտ է, Հայկն էլ կրեց 2 պարտություն՝ Արմանի 1—ի դիմաց։ Պատահական չէ, որ մեր խաղացողներից անհատական գործակցի առավել մեծ համալրում ունեցավ հենց Փաշիկյանը (7,7 կետով), Մելքումյանի վարկանիշն աճեց 7,3, Սարգսյանինը՝ 3,6, Արոնյանինը՝ 3,1, իսկ Մարտիրոսյանինը՝ 0,6 միավորով։
Հայաստանի կանանց հավաքականը ելույթն ավարտելով 9 հանդիպումներում վաստակած 11 միավորով՝ 6—8—րդ տեղերը բաժանած թիմերի շարքում գրավեց 7—րդ տեղը։ Նույնքան միավոր վաստակեցին նաեւ Ռումինիայի եւ Թուրքիայի թիմերը։ Զավեն Անդրեասյանի սաները վերջին երեք տուրերում հաղթեցին Սերբիային (2,5։1,5), ոչ—ոքի խաղացին Ռուսաստանի հետ (2։2) եւ պարտվեցին Ադրբեջանին (1,5։2,5)։ Հաշվի առնելով, որ ավելի վաղ մեր աղջիկները նույն հաշվով զիջել էին Վրաստանի ընտրանուն՝ կարելի է ասել, որ նրանք ձախողեցին անդրկովկասյան դերբիները։ Ընդ որում՝ մյուս հանդիպումներում մերոնք պարտություններ չունեցան։ Մնացած մրցամարտերում նրանք հաղթել էին Ֆինլանդիայի (3,5։0,5), Սլովակիայի (3։1) եւ Լատվիայի (2,5։1,5) հավաքականներին ու 2։2 հաշվով ավարտել ֆրանսուհիների եւ իսպանուհիների հետ մրցախաղերը։
Բոլոր 9 հանդիպումներին մասնակցեց միայն Լիլիթ Մկրտչյանը, որը ցույց տվեց իր համար անսովոր համեստ արդյունք՝ 4 միավոր։ Մեր թիմում երկրորդ վարկանիշն ունեցող Էլինա Դանիելյանի ներդրումը թիմային արդյունքում կազմեց 5 միավոր՝ 8 հնարավորից։ 6 պարտիաներում հավաքականին 3 միավոր բերեց Մարիա Գեւորգյանը, իսկ մեկ հանդիպում պակաս անցկացրած Սիրանուշ Ղուկասյանը բավարարվեց ընդամենը 1,5 միավորով։ Իսկ բացարձակ լավագույնը, ինչ խոսք, Աննա Սարգսյանն էր՝ 8 հնարավորից 7 միավոր։ Նա շահեց 6 պարտիա եւ երկու անգամ ոչ—ոքի խաղաց։ 4 հաղթանակ ունի Դանիելյանը, 2՝ Գեւորգյանը, 1—ական՝ Ղուկասյանն ու Մկրտչյանը։ Ամենից հաճախ (6 անգամ) ոչ—ոքի է խաղացել Մկրտչյանը, իսկ բոլորից շատ (3) պարտություն է կրել Ղուկասյանը։
Այդպիսով, Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ, իսկ կանանցը՝ 6—րդ անգամ անընդմեջ չդարձան այս մրցաշարի մեդալակիր։ Ի դեպ, հայուհիները 2003 թվականի Եվրոպայի չեմպիոնն են, իսկ մեր տղամարդկանց թիմը՝ 1999—ի։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

05-11-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO