Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ոլորտի վերագնահատումը՝ պետության անվտանգության ռազմավարական երաշխիք

Քննարկման փուլում է ոռոգման համակարգի զարգացման հայեցակարգը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պարբերաբար ջրային տնտեսության այս կամ այն խնդրին անդրադառնալով՝ երբ մատնանշել ենք ոռոգման ոլորտի վիճակը՝ շեշտել ենք, որ խորքային լուծումներ պիտի տրվեն, այլապես այսրոպեական լուծումները իրականում բացասական հետեւանքներ են ունենալու։ Իբրեւ օրինակ ենք մատնանշել Սեւանա լճի պարագան։ Ջրերն արդյունավետ ամբարել չկարողանալու պատճառով ոռոգման շրջանում միշտ Սեւանին ենք դիմել։ Պատճառահետեւանքային կապերից մեկն ակնառու է...
Ինչեւէ, հիմա տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը քննարկման է դրել ոռոգման համակարգի զարգացման հայեցակարգը (մինչեւ նոյեմբերի 15—ը)։
Եթե հակիրճ, ապա, ըստ ՏԿԵՆ—ի (հայեցակարգի նախագիծը ջրային կոմիտեն է մշակել), իրենց նպատակն է ոռոգման համակարգի արդիականացմամբ ու կատարելագործմամբ բարձրացնել ջրային պաշարների անվտանգության մակարդակը եւ պահպանել Սեւանա լճի ջրային պաշարները։
Մեզ հետաքրքրեց, թե հատկապես ինչին է անդրադառնում ջրային կոմիտեն։ Պարզվեց՝ խոսք կա նոր ջրամբարների կառուցմամբ ջրային պաշարների կուտակման նախադրյալների ստեղծման եւ գոյություն ունեցող ջրամբարների տեխնիկական վիճակի բարելավման մասին։ Նաեւ՝ ոռոգման համակարգում շահագործվող պոմպային ագրեգատների եւ հարակից սարքավորումների արդիականացման մասին։ Մակերեւութային ջրահոսքերի կառավարումը՝ ջրամբարաշինությունը, դիտարկվում է նաեւ փոքր ու միջին ջրամբարների կառուցման իրականացմամբ։
Ջրային կոմիտեն ուշադրություն է դարձնում նաեւ մեխանիկական ջրարտադրության համակարգում էլէներգիայի ծախսի ժամանակակից հաշվառման համակարգի ներդրմանը, աստիճանական անցմանը մեխանիկականից ինքնահոս ոռոգման համակարգերին, ջրի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը (վերջինիս մասով խոսքը վերաբերում է «GIS» համակարգին)։
Այլ կետեր էլ կան. օրինակ՝ ոռոգման արդի տեխնոլոգիաների (կաթիլային, անձրեւացում, ինչին «ՀՀ»—ն անդրադարձել է, եւ ենթահողային) ներդրմամբ ոռոգման ջրի խնայողաբար օգտագործումը, ոռոգման նպատակով ձկնաբուծարանների հետադարձ ջրերի օգտագործումը, փակ ջրամատակարարման համակարգերի ներդրումը։
Հարց է ծագում՝ կա՞ այս հայեցակարգի անհրաժեշտությունը, չէ՞ որ ոլորտը կարգավորող օրենսգիրք, օրենքներ ու որոշումներ կան, ինչպես ասենք՝ Ջրային օրենսգիրքը, Սեւանա լճի մասին օրենքը, Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին օրենքը, Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման մասին օրենքը եւն։
Ըստ ՏԿԵՆ—ի, այո, կան եւ կարգավորում են ոռոգման համակարգի կառավարումը, ՋՕԸ—երի գործունեության հիմունքները, ինչպես նաեւ պետական ու այլ մարմինների հետ դրանց փոխհարաբերությունների սկզբունքները։ Պարզապես հրատապ է դարձել ոլորտի վերագնահատումը որպես պետության անվտանգության ռազմավարական, ինչպես նաեւ սոցիալ—տնտեսական զարգացման երաշխիք։
Եթե պետության համար հրատապ է դարձել այդ վերագնահատումը՝ իբրեւ անվտանգության ռազմավարական երաշխիք, ապա առաջին հարցը, որ կհետաքրքրի մեզ, հենց Սեւանին է առնչվում. լճի էկոհամակարգի վերականգնման համար ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու։ Երկու միջոցառում կա նշված. 1. «Որոտան—Արփա—Սեւան» հիդրոհանգույցի ջրային համակարգով Սպանդարյանի ջրամբարով «Արփա—Սեւան» թունելով Սեւանա լիճ ջրի տեղափոխման համար իրավական դաշտի կարգավորում ու ջրի տեղափոխում եւ 2. «Որոտան—Արփա—Սեւան» ջրային համակարգի շահագործում, տեխնիկական վիճակի բարելավում եւ նորոգում։
Ոռոգման ջրի համակարգում անհնար է հասնել արդյունավետ կառավարման առանց հաշվառման, ընդ որում՝ հստակ հաշվառման։ Ըստ այդմ, ի՞նչ լուծում է առաջարկվում։
Ըստ ջրային կոմիտեի, մատակարարված ոռոգման ջրի հստակ հաշվառում իրականացնելու նպատակով նախատեսում են ջրամատակարարման համակարգերում ջրառի կետերը՝ մայր ջրատարներից մինչեւ ներտնտեսային ցանցի բաժանարար հանգույցները, հագեցնել ժամանակակից ջրաչափական սարքերով՝ դրանք միացնելով SCADA համակարգին, ինչը հնարավորություն կընձեռնի առցանց հսկել ջրի տեղաշարժը, արագ արձագանքել կորուստներին եւ համակարգում առաջացող վթարներին։
Եվ այս ամենից հետո՝ տրվա՞ծ է ֆինանսական գնահատականը։ Պատասխանը հետեւյալն է. «Հայեցակարգով առաջարկվող լուծումների ֆինանսական գնահատականը հնարավոր կլինի տալ հաշվառման համակարգի կատարելագործման շնորհիվ, երբ կունենանք հաշվառվող ջրի ծավալների եւ հասույթների մեծացում, ինչպես նաեւ գանձման տոկոսի ավելացում, արդյունքում ջրօգտագործողների ընկերություններում կունենանք ֆինանսական կայունության ապահովում»։
Մանրամասների մասին մենք կխոսենք այն բանից հետո, երբ տեսնենք, թե վերջնական ինչ պատկերով է հայեցակարգն ընդունում կառավարությունը։

05-11-2019





19-11-2019
Տարածաշրջանը՝ ռազմաքաղաքական ծավալումների սպասումներում
Հայաստանի դերը կարող է անսպասելիորեն առաջնային դիտարկվել

Արմենուհի ...


19-11-2019
ՀԱԷԿ-ը մտադիր է աշխատած միջուկային վառելիքի կառավարման ի՛ր ծրագիրն անել
Չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունն էլ կսկսենք

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




19-11-2019
Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերը
Ձեւավորվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի առաջնային կազմը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




19-11-2019
Կառավարությունը կրթության եւ գիտության ոլորտում գնալու է վճռական, սկզբունքային եւ հետեւողական փոփոխությունների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ...


19-11-2019
Քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության ...


19-11-2019
Ովքե՞ր են եղանակի մասին տեղեկանում «առաջին ձեռքից»
Գարնան առաջին ամպրոպների հետ Գագիկ Սուրենյանի համար կյանքը ...


19-11-2019
Խաղաղության աղավնին՝ դպրոցի բակում
Հերիկի դպրոցը կոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով




19-11-2019
Ոսկու փոխարեն՝ արեւային էներգիա
Տարածքի կոնսերվացման նպատակով ավելի քան ...

19-11-2019
Եթե ապրում ես, ուրեմն ապրում ես կայացած երազանքի մեջ
«Վերնիսաժում» նստած՝ աշխարհը պտտում է իր ...

19-11-2019
Պատվաբեր առաքելություն
Արթուր Ալեքսանյանը դարձավ
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO