Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.01.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Կարեւոր ու գնահատելի դերակատարում

ՀՑԹԻ-ն կազմակերպում է երկօրյա միջազգային գիտաժողով

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2019 թ. նոյեմբերի 8–9–ը կազմակերպում է միջազգային երկօրյա գիտաժողով՝ «Հայերի փրկության գործը Մերձավոր Արեւելքում 1915-1923 թթ.» խորագրով։
Ինչպես հայտնել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, նոյեմբերի 8-ին գիտաժողովը տեղի կունենա ՀՑԹԻ գիտաժողովների սրահում, իսկ երկրորդ օրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Գիտաժողովի նպատակն է ներկայացնել Հայոց ցեղասպանության հետեւանքով տեղահանված հայության բեկորների ճակատագրերը, լուսաբանել հայկական եւ միջազգային այն կազմակերպությունների, անհատների գործունեությունը, որոնք զբաղվել են հայ գաղթականների, մասնավորապես, երեխաների ու կանանց փրկության հարցերով։
Գիտաժողովին զեկույցով հանդես են գալու Հայաստանի Հանրապետությունից եւ արտերկրից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից, ԱՄՆ—ից, ժամանած 23 գիտնական, որոնք անդրադառնալու են ցեղասպանությունը վերապրած հայերի փրկության գործին առնչվող մանրամասներին։ Գիտաժողովի ընթացքում ներկայացվելու են առավելապես հայկական, մասամբ նաեւ միջազգային կազմակերպությունների ունեցած դերակատարությունը, ինչպես նաեւ հայկական հոգեւոր կառույցների, ազգապահպան կազմակերպությունների՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության, Միջագետքի հայկական կազմակերպությունների գործունեությունը։ Մասնագետները ներկայացնելու են Արեւտյան Հայաստանի նահանգներում իրականացված հայահավաք ձեռնարկումները, անդրադարձ է կատարվելու նաեւ առանձին որբանոցների գործունեությանը։ Գիտաժողովի ընթացքում վեր են հանվելու նաեւ այն խնդիրները, որոնք առկա էին փրկության առաքելության իրականացման ընթացքում։ Քննարկվելու են ինքնօգնության դրսեւորումներին, որբերի թվական տվյալներին, միջազգային իրավունքի զարգացման համատեքստում հայ կանանց ու երեխաների փրկությանը, ինչպես նաեւ թեմային առնչվող մի շարք հարցեր։ Գիտաժողովի աշխատանքային լեզուները հայերենն ու անգլերենն են։
Գիտաժողովի շրջանակներում՝ նոյեմբերի 8—ին, ժամը 10։00—ին Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա նաեւ «Հայերի փրկության գործը Մերձավոր Արեւելքում 1915—1923 թվականներին. ազգային միասնությունից դեպի վերածնունդ» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան «Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, ՀՑԹԻ գիտքարտուղար, գիտաժողովի եւ ցուցադրության համադրող Նարինե Մարգարյանը։
Ցուցադրության շրջանակներում ներկայացվելու է բացառապես հայկական կողմի կատարած ներդրումը ցեղասպանությունը վերապրողների փրկության գործում։ Առանձին խորագրերով լուսաբանվելու են հայկական հոգեւոր կառույցների ունեցած դերակատարումը։ Ներկայացվելու են նաեւ հայկական կազմակերպությունների՝ ՀԲԸՄ, Հայ ազգային միության, Եգիպտոսի հայ որբախնամի, Միջագետքի հայկական կազմակերպությունների, Հայկական կարմիր խաչի գործունեությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության, ապա՝ ՀԽՍՀ կառավարությունների իրականացրած որբախնամ ձեռնարկումները։
Ընդարձակ խորագրով ներկայացվելու են այն անհատները, ովքեր Միջագետքի անապատներում, Արեւմտյան Հայաստանի տարածքում զբաղվել են որբահավաք աշխատանքներով, որբերի, կանանց ապաստարանի ու կեցության հարցերով։
Ցուցադրությունը հագեցած է լինելու եզակի արխիվային նյութերով՝ փաստաթղթեր, լուսանկարներ, ցուցանմուշներ՝ հիմնականում Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի, ինչպես նաեւ Հայաստանի ազգային արխիվի, Երեւանի պատմության թանգարանի եւ ՀՑԹԻ—ի աշխատակից Միհրան Մինասեանի հավաքածուներից։ Ներկայացվելու են նաեւ որբերի թվաքանակի հետ կապված վիճակագրական տվյալներ։ Ցուցադրվելու են որբանոցային հուշեր, մինչ այս շրջանառության մեջ չդրված լուսանկարներ, ինչպես նաեւ գաղթի ճանապարհի իրեր, որբանոցային առարկաներ, որբերի ձեռքով արված ասեղնագործություններ։
Ցուցադրության նպատակն է վերհանել այն կարեւոր դերակատարումը, որը դրսեւորեց հայ ժողովուրդը ցեղասպանության տարիներին։ Փրկության գործն իրական դարձավ հայության համախմբվածության եւ մեկ միասնական գաղափարով առաջնորդվելու շնորհիվ՝ վերականգնելով ազգային ինքնությունը, որը եւ հիմք դրեց ազգային վերածննդի։

06-11-2019





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO