Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԶԱՆԱԶԱՆ


Արդյունքը կարող էր ավելի բարձր լինել

Հունգարիայում ավարտված մինչեւ 23 տարեկան մարզիկների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նվաճեցին 1-ական ոսկե եւ բրոնզե պարգեւներ։ Մեր երկրի մյուս 7 ներկայացուցիչները մրցանակային հավակնություններ չդրսեւորեցին։ Մրցաշարի արդյունքները փորձեցինք վերլուծել Հայաստանի մարզաձեւի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանի հետ։
—Բավարարվա՞ծ եք գրանցված արդյունքից։
—Մասնակցությունը կարող էր ավելի լավը լինել, բայց ունենք այն, ինչ ունենք։ Ինչեւէ, համարում եմ, որ նորմալ արդյունք է, քանզի ահռելի մրցակցության պարագայում 1—ական ոսկե եւ բրոնզե մեդալ նվաճեցինք։ Ամենից կարեւորն այն է, որ ձեռնունայն չվերադարձանք, եւ մեր թիմի աշխատանքը երեւաց։ Բնականաբար, չեմ կարող բավարարված լինել, որովհետեւ կուզենայի, որ արդյունքն ավելի բարձր լիներ։ Բայց, կրկնում եմ, մեր մարզաձեւում մրցակցությունը կտրուկ աճել է, ուստի շատ կարեւոր է պահել ունեցած դիրքերը։ Հենց դրան էլ միտված են մեր ջանքերը։
—Մեր միակ չեմպիոն Արմեն Մելիքյանը (60 կգ) առաջին երեք գոտեմարտը շահեց 17։0 ընդհանուր արդյունքով, սակայն եզրափակիչում 7 միավոր զիջեց մրցակցին։ Դա լարվածությա՞ն հետեւանք էր։
—Առհասարակ, եզրափակիչներում թույլ մրցակիցներ չեն լինում, եւ չեմպիոնի կոչման համար հանդիպումները, որպես կանոն, անցնում են լարված ու նյարդային պայքարում։ Այդ գոտեմարտն էլ ընթացավ փոխադարձ գրոհներով։ Արմենի մրցակից ղրղզ ըմբիշը բավականին ուժեղ էր, չէր խորշում բազմազան հնարքներ կատարելուց։ Իհարկե, մեր մարզիկը զերծ չէր սխալներից եւ ավելորդ միավորներ զիջեց մրցակցին, բայց, ամեն դեպքում, Մելիքյանի տրամադրվածությունն ու վարպետությունը բավարարեցին չեմպիոն դառնալուն։
—Երիտասարդների աշխարհի անցյալ տարվա փոխչեմպիոն Դավիթ Հովասափյանն այս առաջնությունում բավարարվեց բրոնզե մեդալով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք կիսաեզրափակիչում վրացի ըմբիշի հետ նրա գոտեմարտը։
—Դավիթը լավ հանդես եկավ եւ արժանիորեն գրավեց 3—րդ տեղը։ Կարծում եմ, որոշ բացեր լրացնելու դեպքում նա դեռ կկայանա գերծանր քաշային կարգում։ Կփորձենք նրան ներգրավել նաեւ օլիմպիական վարկանիշային մրցումներին, մեծահասակների Եվրոպայի առաջնությանը եւ այլ մրցաշարերի։ Իսկ վրացի մարզիկի հետ պայքարում նա պետք է ավելի ակտիվ աշխատեր եւ օգտագործեր նպաստավոր հնարավորությունները։
—Մեր երկու ըմբիշը մասնակցեցին սփոփիչ գոտեմարտերի, սակայն չկարողացան մրցանակային տեղ գրավել։ Ինչո՞ւ չստացվեցին բրոնզե մեդալի համար նրանց գոտեմարտերը։
—Ասեմ, որ 82 կգ քաշային Արման Վարդումյանն ավելի մոտ էր մրցանակակիր դառնալուն, քան մինչեւ 55 կգ քաշային կարգում հանդես եկած Նորայր Հախոյանը։ Պատճառները տարբեր են։ Մասնավորապես, Վարդումյանը որոշ ժամանակ չէր մարզվել։ Հախոյանը նույնպես խոստումնալից մարզիկ է, որը ապագայում դեռ կարող է դրսեւորել իրեն։ Շատ հարցերի պատասխաններ կտա Հայաստանի առաջիկա առաջնությունը։
—Սպասելիքներ կային նաեւ Սլավիկ Գալստյանից (63 կգ) եւ Հրանտ Կալաչյանից (72 կգ), որոնք, սակայն, հաղթահարեցին միայն մեկնարկային փուլը։ Ինչո՞ւ գրանցվեց նման արդյունք։
—Լինելով մեդալի իրական հավակնորդ՝ Գալստյանը թուրք ըմբիշի հետ գոտեմարտի վերջում տակտիկական սխալ թույլ տվեց եւ պատժվեց։ Նա արժանի էր առնվազն եզրափակիչում հանդես գալուն։ Կալաչյանը նույնպես չարդարացրեց սպասելիքները։ Նրանց մասին առայժմ կսահմանափակվեմ այդքանով։
—Մեր եւս երեք ըմբիշ ելույթներն ավարտեցին առաջին մրցափուլերում։ Ինչպե՞ս եք գնահատում նրանց ելույթները։
—Նրանցից առաջխաղացման ավելի մեծ հնարավորություն ուներ 77 կգ քաշային Վահե Պողոսյանը, որը պարտվեց հավասար պայքարում։ Իսկ Հայկ Մելիքյանի (67 կգ) եւ Ալբերտ Եղիկյանի (87 կգ) պարագայում զգացվեց մրցափորձի պակասը։ Ամեն դեպքում, նրանք ունեն լավ ըմբիշներ դառնալու նախադրյալներ։ Հիմա պետք է պատրաստվեն Հայաստանի առաջնությանը, որից հետո ուսումնամարզական հավաք ենք անցկացնելու Ծաղկաձորում։ Այդ ամենի արդյունքներով կհստակեցնենք հաջորդ տարվա մեր ծրագրերը։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

07-11-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO