Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.11.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Սիրիական կծիկը բացվում է. կլինի՞ միջազգային նոր օրակարգ

Թուրքական ծավալապաշտությունը կանխող կենտրոնի անհրաժեշտությունն ակնհայտ է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Թուրք-սիրիական հակամարտության կիզակետում էին հայտնվել ԱՄՆ-ը, ՌԴ-ն եւ ԵՄ-ն, այն գերուժերը, որոնք այսօր որոշիչ դերակատարում ունեն աշխարհում, որոնք փորձում են մշտապես երկու մասի բաժանել աշխարհի ավելի քան 200 երկրների։
Սակայն, դա երբեւէ հնարավոր չի եղել անել։ Անգամ նացիստական Գերմանիան եւ համայնավարական ԽՍՀՄ—ը չկարողացան հասնել դրան, որը չհաջողվեց նաեւ իրականացնել ԱՄՆ—ԽՍՀՄ երկարատեւ պայքարում։ Եվ կարիք կար մի 3—րդ բեւեռի, որը սովետա—ամերիկյան դիմակայության ժամանակներում էլ ստեղծվեց՝ Չմիացող երկրների միջազգային կազմակերպությունը, որում ընդգրկվեցին այն երկրները, որոնք չէին ցանկանում միանալ համաշխարհային 2 բեւեռներից եւ ոչ մեկին։ Այսօր եւս գործում է այդ համեմատաբար չեզոք բեւեռը, որին համաշխարհային կոչելը, նման հնչեղ որակում տալը երեւի թե տեղին չի լինի մյուս 2 ազդեցիկ բեւեռների ունեցած «համաշխարհային քաշը» հաշվի առնելով։
Այս համեմատականը զուտ տեղեկատվություն չէր, այստեղ (սիրիական խնդրի առումով) այդ դիտարկմամբ ԵՄ—ին ենք հարաբերականորեն տեսնում երրորդ բեւեռի տեղում, քանի որ ռուս—ամերիկյան համաձայնությունները թուրք—սիրիական վերջին դեպքերին առնչվող՝ եվրոպական համագործակցության 28 երկրներին դուրս թողեցին որոշում կայացնող սեղանի շուրջ նստելուց։ Եվ ԵՄ—ն խոստացավ հետամուտ լինել Թուրքիայի նկատմամբ պատիժների կիրառմանը՝ ի տարբերություն Վաշինգտոնի ու Մոսկվայի։ Եվրոպացիները նպատակ ունեն Թուրքիային նաեւ ՆԱՏՕ—ից հեռացնել, իմիջիայլոց, հենց ՆԱՏՕ—ի ներսում կան տարաձայնություններ այդ ռազմական դաշինքի անդամներ Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ, ինչը հետզհետե խորանում է, քանի որ Անկարան տարածքային ծավալումների հակում ունի ինչպես Հունաստանի, այնպես էլ Կիպրոսի նկատմամբ։
ԵՄ—ն 2017թ. ի վեր մարդու իրավունքների խախտումների համար, ընդհանուր առմամբ, 1,2 մլրդ եվրոյից ավելի գումար է կրճատել Թուրքիային հատկացվող ֆինանսական օգնությունից։ Որպես փաստարկ՝ ներկայացվել է, որ Թուրքիան առաջընթաց չի գրանցել բարեփոխումների, հիմնարար իրավունքի եւ ազատությունների հարցում։ Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնությունը կրճատելու մյուս փաստարկն էլ այն է, որ Անկարան ԵՄ չափորոշիչներին համապատասխան ծրագրեր չի մշակել ժողովրդավարական արժեքների զարգացման ուղղությամբ։ Եվրահանձնաժողովի խոսնակներից մեկն ավելի շուտ հայտարարել էր, որ Թուրքիային հատկացվող օգնությունները 40%—ով նվազելու էին, եւ 2018—2020թթ. ընթացքում 759 մլն եվրոյի ֆինանսական օգնություն է կրճատվելու։
Եվրախորհրդարանը մարտին առաջարկել էր առկախել Անկարայի հետ բանակցությունները եւ կրճատել ֆինանսական օգնությունը։ Այժմ  հնարավոր է ԵՄ—ն կրճատի նաեւ սիրիացի փախստականներին հատկացվելիք ֆինանսական օգնությունը, հատկապես Եվրոպական երկրների դեմ հնչած թուրքական սադրիչ հայտարարություններից հետո։
Հետաքրքիր է, որ Մոսկվան էլ է փորձում օգտվել այս իրավիճակից, երբ ԱՄՆ—ը գրեթե հաշվի չառավ ԵՄ—ի՝ թուրք—սիրիական հակամարտության ընթացքում արված որեւէ տեսակետ։ Սա նման է այն քաղաքականությանը, որ Մոսկվան արեց Անկարայի հետ մերձեցմանն ուղղված, երբ սրվեցին թուրք—ամերիկյան հարաբերությունները։ Եվ ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովը նոյեմբերի 14—15—ը Բեռլինում կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկի Ռուսաստանի առաջարկը, որը նախատեսված է խտրական միջոցներից պատվիրակություններին պաշտպանելուն։ Ռուսական կողմը պատրաստվում է ԵԽԽՎ—ում փոխել քվեարկության համակարգը։ Ներկայումս պատժամիջոցների մասին որոշումը կայացվում է դահլիճում գտնվողների պարզ մեծամասնությամբ։ Մոսկվան առաջարկում է նման որոշումներ կայացնել կազմակերպության բոլոր երկրների 2/3—ի կողմից։ Ըստ ռուսական կողմի՝ ձայների հաշվարկման այս մեթոդը նման է ԵՄ խորհրդի նախարարների կոմիտեի կողմից կիրառվող ձեւին։
ԵՄ–ի կտրուկ կեցվածը թուրքական զավթողական քաղաքականության դեմ, իհարկե, ձեռնտու է նաեւ մեզ, ինչը լրացուցիչ քայլերի հնարավորություն է տալիս մեր արտաքին քաղաքականությանը՝ որդեգրած փոխլրացնող քաղաքական ուղիով ավելի հանդարտ եւ հաշվենկատ գնալու համար։
Թուրք—սիրիական հակամարտությունը նաեւ նպաստեց, որ հայկական հարցը վերստին դիտարկվի որպես կարեւորագույն միջազգային խնդիր, որով կարելի է պատասխանատվության կանչել Թուրքիային եւ անգամ պատժիչ գործողություններ նախաձեռնել, ընդհուպ մինչեւ ծավալապաշտական մղումներից իրականությունը կորցրած (նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ) պետության կազմաքանդումը։
Սա այնքան էլ հեռու չէ այլեւս (համաթուրքական ծավալապաշտական վտանգը տեսանելի է բոլորին), ուստի անպայման պետք է դիտարկել եւ համապատասխան ու հերթական քայլեր անել մեր հայրենիքը վերադարձնելու ծրագրով (սա բնավ էլ երազանքի տեսություն չէ, ինչպես թյուրիմացաբար շատերն են կարծում)։ Ինչ մնում է ներկա վիճակին, ըստ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Հայաստանը ներկայումս իրեն բավական հանգիստ է զգում միջազգային ասպարեզում։ Օրերս Արեւելյան գործընկերության 10—ամյակին նվիրված «ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» խորագրով նախարարական հանդիպմանը նա ընդգծել է. «Այն, ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, մեր հաշվետվողականությանը ժողովրդի առջեւ. դրանք շատ նպաստավոր են հակամարտությունների լուծման համար՝ ի տարբերություն ավտորիտար ռեժիմների»։
Կարեւոր էր նաեւ նոյեմբերի 5—ին Երեւանում անցկացված ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդի եւ խորհրդարանական վեհաժողովի 12—րդ լիագումար նիստը։ Իմիջիայլոց, Տաջիկստանի ներկայացուցիչը հանդիպեց նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ։
Թուրք—սիրիական հակասությունների համապատկերին, երբ Անկարան վերստին խոսեց նորօսմանական եւ նոր համաթուրանական նպատակներից, պետք է ընդգծենք Հունաստանի հետ հետզհետե կապերն ամրապնդելու ծրագրերի կարեւորությունը։ Հունաստանը հայտնել է, որ վճռականորեն կգործի հօգուտ ԵՄ—ՀՀ կապերի առավել սերտացման։ Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը հայտնել է, որ հույն—հայկական հարաբերությունները հասել են բացառիկ մակարդակի, արմատներով գնում են դեպի հեռավոր անցյալ եւ հիմնված են ամուր բարեկամության, փոխըմբռնման, ինչպես նաեւ ստեղծարար ու արդյունավետ համագործակցության վրա։ Նշել է, որ մի շարք կարեւոր միջազգային հարցերի վերաբերյալ մեր համապատասխան տեսակետներն էականորեն համընկնում են։ Նոյեմբերի 5—ին պաշտոնական այցով Հայաստան այցելած Հունաստանի նախագահը, հիշելով Պոնտոսի հույների ցեղասպանությունը, շեշտել է, որ բոլորի համար հայտնի է, որ «Հայոց ցեղասպանության հարցում Հունաստանը գլխավորեց ճանապարհը՝ 1996թ. ճանաչելով այն եւ 2014թ. քրեականացնելով դրա ժխտումը»։ Հունաստանի նախագահը հավելել է, որ «Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ եւ պատասխան տա»։
Սպասվում է Հայաստան—Հունաստան—Կիպրոս եռակողմ ձեւաչափով առաջին գագաթնաժողովը, որը շատ կարեւոր է թուրքական ծավալապաշտությանը համատեղ դիմակայելու առումով։ Վստահաբար, այս եռյակին հետագայում կմիանան այլ երկրներ եւս, քանի որ, ինչպես նախկինում նշել ենք, Թուրքիան վտանգավոր է բոլոր հարեւան երկրների համար։ Մեր երկիրը կարող է այդ ճակատում միջազգային կենտրոն լինելու հավակնությունն ունենալ, ինչը պետք է քննարկել ինչպես ԱՄՆ—ի, ՌԴ—ի եւ ԵՄ—ի, այնպես էլ Հունաստանի, Կիպրոսի, Բուլղարիայի, Վրաստանի, Իրանի եւ արաբական մի շարք երկրների հետ։
Միջազգային իրավիճակը փոփոխվում է ավելի արագորեն, ինչը նշանակում է, որ միջազգային օրակա՛րգը եւս ենթակա է արագ փոփոխությունների։ Սա պետք է հիշել ամեն օր եւ ամենօրյա գործերով մոտեցնել Հայաստանի հաղթարշավը հանուն հայության եւ մարդկության արդար ու փոխշահավետ համագործակցության։

07-11-2019





12-11-2019
Առկա մարտահրավերներից մի քանիսն արդեն քթներիս տակ է
Հայկական կողմն իրավիճակը շտկելու հստակ գործիքներ ունի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




12-11-2019
Իրաքյան ճգնաժամը հաղթահարելու նոր ջանքեր
Բացառված չէ, որ կարգավորումը երկարաձգվի

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Ներքին լուրջ ...


12-11-2019
Առաջաբանի փոխարեն
Կամ՝ երկու խոսք հեղինակից

Սիրելի ընթերցող, մենք սկսում ...


12-11-2019
Սիրիան, Թուրքիան, քրդական գործոնը եւ հայկական հարցը՝ միջազգային նախաօրակարգում
Հայաստանի հեռանկարային արտաքին քաղաքականությունը պիտի կիրառական դարձնել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




12-11-2019
Դաշնակցային հարաբերություններ ու ռազմավարական գործընկերություն բոլոր ոլորտներում
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է
ՌԴ ԱԳ նախարար ...


12-11-2019
«Հույս ունենք, որ առեւտրաշրջանառությունը կհասնի 2 մլրդ դոլարի»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է
ՌԴ ԱԳ նախարար ...


12-11-2019
«Երեք կռանը» կրկին «խոսեց»...
Արձագանքելով ստեփանակերտցիների խնդրանքին՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հանձնարարությամբ երկու շաբաթ ...



12-11-2019
Մագիստրատուրան՝ բակալավրիատի կրկնությո՞ւն
Հին խնդրի արդիական ...

12-11-2019
Թալիշի նորակառույց դպրոցը բացեց հյուրընկալ դռները
Վերածնված գյուղը գրկաբաց է ընդունում իր ...

12-11-2019
Կպահպանվի՞, արդյոք, ավանդույթը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO