Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Հայաստանյան մշակութային անցուդարձը

Արդարացվո՞ւմ են սպասելիքները ոլորտից

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մշակութային ոլորտը հասարակության լայն շրջանակներում շարունակում է մնալ քննարկումների թեմա։ «ՀՀ»-ն փորձեց պարզել    ներկայացուցիչների տեսակետները զարգացումների եւ խնդիրների վերաբերյալ։
«Այնպես չէ, որ այն ժամանակ ավելի լավ էր, հիմա ավելի վատ է դարձել, կամ՝ հակառակը։ Կարծում եմ՝ առանձնապես էական բան չի փոխվել»,—նշեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը՝ ավելացնելով, որ ազգային մշակույթը երբեւէ լավ կարգավիճակում չի եղել եւ հիմա էլ լավ կարգավիճակում չէ։
Արդարացվո՞ւմ են, արդյոք, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի սպասելիքները մշակութային ոլորտից՝ պատասխանը հետեւյալն է. «Շատ դանդաղ»։ Բայց նաեւ հանգամանքներ է ընդգծում, որոնք հույսեր են ներշնչում։ Դրանց թվում նշում է նաեւ, որ նախարարությունը փորձում է որոշումներ կայացնել ոչ թե կաբինետներում, այլ համապատասխան մասնագիտական հանձնաժողովների կարծիքը հաշվի առնելով։ Բայց, ըստ նրա, մի խնդիր, այնուամենայնիվ, մնում է՝ մեկենասության եւ հովանավորչության մասին օրենքի բացակայությունը։
Ռուբեն Բաբայանը նկատում է նաեւ, որ մեզ մոտ մշակույթը պետք է ունենա նաեւ կիրառական նշանակություն. «Մշակույթի կարեւորագույն ֆունկցիան ազգային արժեքային համակարգ ստեղծելը, երկրի տեղը քաղաքակրթական դաշտում գտնելն է»։ Ըստ ռեժիսորի, հասարակության հանդուրժողականությանն ու բարիությանը հնարավոր չէ հասնել միայն քրեական օրենսգրքի խստացմամբ։ Դրա առաջին ճանապարհն ու նախապայմանը մշակույթն է համարում։
Գ. Գինոսյանն էլ արձանագրում է, որ եւ այն ժամանակ, եւ հիմա մենք հստակ մշակութային քաղաքականություն չունենք։ «Խնդիրը դրա բացակայությունն է, որն էլ ամենաթողության է բերում»,–հավատացնում է նա՝ ընդգծելով, որ օր առաջ Հայաստանում պետք է լինի մշակութային քաղաքականություն եւ հստակեցվի՝ մենք ինչպիսի՞ քաղաքացի ենք ուզում դաստիարակել, մշակութային ո՞ր արժեքներն են դաստիարակում այդ քաղաքացուն։ «Ես չեմ ասում արգելեն Հանրապետության հրապարակում տեղի ունեցածը (պերֆորմանսը), բայց Կոմիտասով, Մաշտոցով, Նժդեհով մարդու մեջ պետք է դաստիարակենք այն ճաշակը, որը նրան թույլ չի տա ընդունել կատարվածը»,–նշեց նա։ Վաստակավոր գործչի խոսքերով, արգելել՝ նշանակում է պրոպագանդել, խրախուսել։
Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը նկատում է, որ շուրջ 70 տարի պայքարել ենք «ցենզուռայի» դեմ, հիմա այդ «ցենզուռան» հանվում է, սակայն էլի դժգոհություններ կան։ Բայց ընդգծում է նաեւ, որ «ցենզուռան» եւ որակը չպետք է նույնացվեն՝ «ցենզուռան» այլ բան է, որակը՝ այլ։ Այդ համատեքստում նշում է, որ, օրինակ, վերջերս մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում ներկայացված պերֆորմանսը ցածր մակարդակով էր արված. «Պերֆորմանսներ կատարվում են աշխարհում ամեն տեղ, բայց պետք է հասկանալ՝ ինչի՞ համար է այդ պերֆորմանսը, ո՞վ է անում եւ ինչու՞ հենց մետրոյի տարածքում։ Առաջին հայացքից կարող եմ ասել, որ այն ուղղորդված էր։ Դա իմ կարծիքն է։ Մի շարք տարրեր այդ կասկածն են ծնում»։
Միության նախագահի խոսքերով, եթե դրամաշնորհ է տրվում եւ ինչ—որ բան է նախաձեռնվում, ուրեմն պետք է նաեւ հետեւողական լինել. «Մենք ասում ենք՝ այո՛, «ցենզուռա» չկա, բայց ինչ—որ կերպ պետք է գտնենք ուղղորդելու տվյալ արվեստագետներին՝ ինչպե՞ս անել այդ ամենը։ Նույն բանը կարող էին անել ոչ թե հրապարակում, այլ որեւէ ոչ հանրային տարածքում, կարող էին հրավիրել իրենց նախընտրած հանդիսատեսին, եւ այդպիսի աղմուկ չէր բարձրանա»։
Պերֆորմանսները, Ռ. Բաբայանի խոսքերով, մեր երկրում նոր բան չեն։ Շատ վաղուց պերֆորմանսներ կատարվել են՝ անգամ 20—ական թվականներին։ Իսկ վերջին պերֆորմանսի հետ կապված ամբողջ աղմուկը, կարծում է, ուղղորդված է՝ մարդկանց մեջ վախեր առաջացնելու համար։ Նա բարձրաձայնում է, որ ամեն մի ոլորտի երեւույթ կարող է դատվել միայն տվյալ ոլորտի չափանիշներով։
«Ցանկացած բան կարելի է ներկայացնել եւ անունը դնել ժամանակակից արվեստ։ Բայց ամեն ինչ չէ, որ կարելի է արվեստ կոչել»,—նկատում է Գագիկ Գինոսյանը։
Սուրեն Սաֆարյանն էլ ասում է, որ բոլոր բնագավառներում հանձնաժողովներ պետք է գործեն, որոնք ուսումնասիրելով այս կամ այն նախագիծը, կկարողանան ճիշտ լուծումներ գտնել։ Նա նաեւ ընդգծում է, որ ոլորտի առաջընթացի համար պատրաստ են նախարարության հետ ցանկացած համագործակցության։
Սաֆարյանը ողջունում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության որդեգրած քաղաքականությունը, որի համաձայն, դրամաշնորհների մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց նախագծերը։ Ինչպես մեր զրուցակիցն է նկատում, մի բան է թղթի վրա գեղեցիկ շարադրված տեքստը, մեկ այլ բան է, երբ տվյալ նախագծի մասին զրուցում ես նախագծի հեղինակի հետ։ Այդ կերպ, հավատացնում է, մի քանի րոպեում կարելի է հասկանալ՝ արժե՞ ֆինանսավորել, թե՞ ոչ։
Հ. Գ. Գագիկ Գինոսյանն իր դժգոհությունը հայտնեց նաեւ լրատվամիջոցների մասով։ «Մենք բեմ էինք բարձրացրել ներկայացում՝ Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատան» «Ղողանջ հարսանեկանի» հիմքի վրա։ Կոմիտասին նվիրված ներկայացում էր, որտեղ երեք պարերգ եւ ավելի քան 10 երգի պրեմիերա եղավ։ Զուգահեռ, Կոմիտասին նվիրված հոբելյանական տարում մի քանի հոգի ինչ—որ բան են արել, որին ներկա է եղել լավագույն դեպքում 30—ից ավելի մարդ։ Եվ Հայաստանի լրատվամիջոցների մեծ մասը դա դարձրեց միլիոններին հասանելի երեւույթ, բայց միջոցռումը, որին ուղղված ծափերից 1000 տեղանոց դահլիճը թնդաց, միայն «Շողակաթը» լուսաբանեց։ Սա ինձ համար ահազանգ է՝ ո՞ւմ են ծառայում եւ ի՞նչ են լուսաբանում որոշ լրատվամիջոցներ»,-նշեց նա։

07-11-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO