Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Խնդիրների քննարկումից անցնել դրանց լուծման

Գիտության ֆինանսավորման ավելացումն անհրաժեշտ է տնտեսական թռիչք ապահովելու համար

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հայաստանում տարիների ընթացքում բավարար չափով չի իրականացվել գիտության ֆինանսավորումը։ Թե ֆունդամենտալ, թե կիրառական գիտություններում այն հիմնականում ծրագրային է եղել, ինչը դժվարություններ է ստեղծել գիտության մեջ երիտասարդ կադրեր ներգրավելու համար։ ԱԺ—ում երեկ «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ մասնակիցները, որպես հիմնական խնդիր, նշում էին ֆինանսավորման մեծացման անհրաժեշտության մասին։
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ քննարկման ընթացքում հնչած ելույթներն ամփոփելուց հետո կառավարություն են ներկայացնելու կոնկրետ բյուջեին եւ գիտության ֆինանսավորմանը վերաբերող առաջարկներ։ «Հնչեցին տարաբնույթ խնդիրներ, որոնք առնչվում էին գիտությանը, բայց դրանց հիմնական մասը նվիրված էր ֆինանսավորման ավելացմանը»,– ասաց նա՝ հույս հայտնելով, որ ներքին քննարկումների արդյունքում կկարողանան հասնել ֆինանսավորման ավելացման։ Ինչ վերաբերում է ֆինանսավորման ձեւաչափի փոփոխության անհրաժեշտությանը, պատգամավորն ասաց, որ նման խնդիր չի տեսնում. «Գիտության կոմիտեն ընդամենը ֆինանսավորման խողովակն է, որի միջոցով գումարը գնում է, օրինակ, ակադեմիային, որից հետո արդեն այդ կառույցն է տնօրինում գումարները»։
Ամերիկահայ գիտնականների եւ ինժեներների միության ներկայացուցիչ Վարդան Գեւորգյանի խոսքով, իրենց միությունը հետաքրքրված է Հայաստանի հետ ակտիվ համագործակցության ստեղծմամբ։ Գիտության ֆինանսավորման հարցը քննարկելիս պետք է պարզապես որոշում կայացնել՝ ցանկանո՞ւմ ենք դառնալ գիտության առաջատար երկիր, թե ոչ։ «Եթե որոշել ենք տնտեսական հեղափոխություն անել եւ դառնալ առաջատար գիտանորարական երկիր, ապա գիտության ֆինանսավորումը պետք է առնվազն 2 տոկոս դառնա։ Գիտության մեջ աշխարհի առաջատար 20 երկրները ՀՆԱ—ի առնվազն երկու տոկոսն են հատկացնում, որը միայն գիտությանը չի գնում, այլեւ հետազոտություններին եւ զարգացմանը։ Այդ առումով ողջունելի է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծումը, քանի որ նախարարությանը հատկացվող գումարներից նույնպես հասնում է գիտանորարարական ծրագրերին»,– ասաց երիտասարդ գիտնականը։ Նշենք, որ միությունը համախմբում է Միացյալ Նահանգներում գտնվող ազգությամբ հայ գիտնականներին եւ ինժեներներին։
Գեւորգյանի կարծիքով՝ գիտության զարգացման համար ֆինանսավորումն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Դրանից բացի, պետք են նաեւ օրենսդրական փոփոխություններ եւ կարգավորումներ, որպեսզի գիտությանը տրամադրվող բյուջեն ճիշտ բաշխվի, այն է՝ մի մասը պարտադիր տրվի ֆունդամենտալ գիտությանը, մի մասը՝ կիրառական գիտությանը, մյուս մասն էլ՝ մասնավոր ընկերություններին հետազոտությունների համար. «Արդյունքում պետությունը կկարողանա գիտական կառույցներից պահանջել, որպեսզի զբաղվեն նորարարություններով, գիտությամբ եւ արդյունքներ ունենալ։ Մյուս կողմից պետությունը պետք է ստեղծի հատուկ կառույցներ, որոնք կզբաղվեն գիտական արդյունքի առեւտրայնացմամբ, այսինքն՝ գիտնականը ստիպված չի լինի ժամանակ ծախսել այդ ուղղությամբ»։ Զրուցակցիս կարծիքով՝ այդ հարցը ինչ—որ առումով լուծվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծմամբ, որի հիմնական գործառույթներից մեկն է գիտական արդյունքի առեւտրայնացումը։
ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորում» խմբի համակարգող Արթուր Իշխանյանի համոզմամբ, գիտությունը զարգացնելու միակ նախապայմանը գիտության ֆինանսավորման ավելացումն է։ Զարգացման համար ամեն ինչ պատրաստ է՝ կան պատկան մարմիններ, կա ռազմավարություն։ «Գիտության ոլորտում պետական քաղաքականությունն իրականացնում է լիազոր մարմինը՝ գիտության պետական կոմիտեն, որը հրաշալի տիրապետում է իրավիճակին, ամբողջ ինֆորմացիային, ունի տեսլական, նաեւ փորձ՝ իրականացնելու տարբեր ծրագրեր, ունենք բազմաթիվ միջազգային համագործակցությունների համար ստորագրված պայմանագրեր։ Միակ բանը, որ այսօր պակասում է, ֆինանսներն են։ Ֆինանսները բավարար չեն, ֆինանսավորման ծավալը երբեք չի փոխվել։ Անկախության տարիներին այն կազմել է 1—1.1 տոկոս բյուջեի ծախսային մասից, որը բավարար է միայն նվազագույն աշխատավարձ պահելու համար։ Մենք ունենք տասնյակ պայմանագրեր եւ հարյուրավոր ծրագրեր, որոնք կարող են բարձրակարգ արդյունք տալ, եւ դրանց իրականացման համար պահանջվում է կրկնապատկել գիտության համար նախատեսված բյուջեն»,–ասաց նա։
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է գիտական կենտրոնները միավորել բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ։ Արթուր Իշխանյանը նշեց, որ իր մոտեցումը շատ չի տարբերվում գիտական հանրույթի մեծամասնության կարծիքից, որոնք կտրուկ դեմ են արտահայտվել օրենքի այս նախագծին։ Հիմնավորումները բազմաթիվ են, դրանցից զրուցակիցս առանձնացրեց այն, որ գիտության ոլորտը շատ ավելի բարձր ցուցանիշ ունի, քան կրթությանը, հետեւաբար, որեւէ տրամաբանություն չի տեսնում գիտական կենտրոնները կրթօջախներին միացնելու մեջ եւ առաջարկում է հակառակն անել։
Վարդան Գեւորգյանը այդ մասով միանշանակ պատասխան չունի. «Պարտադիր չէ, որ մեր հաջողությունը պայմանավորված լինի այս կամ այն երկրի մոդելը կրկնօրինակելով։ Անհրաժեշտ է գաղափարը կրկնօրինակել, որը նույնն է բոլոր առաջադեմ երկրներում։ Ես չեմ բացառում, որ մենք կարողանանք ստեղծել մեր հայկական մոդելը։ Մի բան հստակ է՝ գիտությունը շատ մեծ դեր ունի նորարարություններում եւ հանդիսանում է տնտեսության շարժիչ ուժը։ Պարզապես այն պետք է մեզ համար առաջնահերթություն եւ ազգային անվտանգության հարց դառնա ստանալով անհրաժեշտ ֆինանսավորում, ինչն էլ կբերի տնտեսական թռիչքի»։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը դրական գնահատեց գիտական եւ կրթական հաստատությունները միավորելու հանգամանքը՝ նշելով, որ օրենքի նախագծում երկու կարեւոր ուղերձ է դրված. առաջինն այն է, որ, ի վերջո, ընդունվեց բարձրագույն կրթությունը եւ գիտությունը միասնական դիտարկելու կարեւորությունը։ «Այդ մասին մենք բազմիցս խոսել ենք՝ սկսած 2008 թվականից, երբ նշում էինք, որ գիտության եւ բարձրագույն կրթության մասին օրենքները պետք է միավորվեն։ Առանց բարձրագույն կրթության գիտություն չի լինում եւ հակառակը,–մեկնաբանեց Հարությունյանը, ապա շարունակեց.–1998 թվականին ստորագրել ենք Բոլոնիայի հռչակագիրը, որի համաձայն երկու բան պետք է իրականացվեր՝ ապահովել կրթական կրեդիտների համադրելիությունը, որպեսզի մի երկրից մյուսը կարողանայինք կրեդիտների տրասնֆեր անել, եւ երկրորդը՝ մեր ուսանողները կարողանան տեղաշարժվել։ Այս օրենքը դա ապահովում է։ Սա հնարավորություն է տալիս, որպեսզի մեր գիտական հիմնարկները մտնեն կրթական ցանցի մեջ, ինչի արդյունքում մագիստրոսական ուսուցման զգալի մասը կտեղափոխվի հետազոտական հիմնարկներ։ Այսպիսով, երկրորդ ուղերձն այն է, որ ապահովվում է միջազգային գիտակրթական տարածք ինտեգրվելու հեռանկարները Բոլոնիայի հռչակագրի ֆոնի վրա»։
Գիտության կոմիտեի նախագահը չհերքեց, որ օրենքի մեջ կարող են լինել մարտավարական քայլեր, որոնք վիճելի են եւ բազմաթիվ հարցեր կարող են առաջացնել, սակայն դրանք կարելի է կարգավորել քննարկումների միջոցով։

07-11-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO