Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2019
ԱՅԼՔ...


Հայաստանի ճանապարհային անվտանգությունը կբարելավվի

4,2 մլն եվրո դրամաշնորհ կհատկացվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը Եվրոպական ներդրումային բանկի հետ միասին եւ Եվրոպական հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ նպատակ ունի բարելավել Հայաստանի ճանապարհային համակարգը եւ ընդհանուր ճանապարհային անվտանգությունը։ Կառավարության երեկվա նիստում հավանություն տրվեց ՀՀ—ի եւ ԵՆԲ—ի միջեւ «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» ներդրումային համաձայնագրի ստորագրման առաջարկին։
Ի դեպ, համաձայնագիրը դրամաշնորհային է։

3 անգամ գերազանցում ենք միջին եվրոպականը

ՏԿԵՆ առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը որոշ մանրամասներ ներկայացրեց՝ խնդրո առարկայի հետ կապված։
Մինչ այդ նախ տեղեկացնենք, որ անվտանգությունը դիտարկվում է որպես հիմնական եւ հրատապ առաջնահերթություն Հայաստանի ճանապարհային անվտանգության հինգ տարվա ազգային ռազմավարությամբ (2017—2021թթ.), որով սահմանված են իրատեսական թիրախներ ու համապատասխան միջամտություններ։
«Հայաստանում ճանապարհային անվտանգությունը բարելավելու համար առկա է հստակ եւ բարձր մակարդակի քաղաքական աջակցություն՝ ճանապարհային անվտանգության եվրոպական չափանիշներին հասնելու ձգտումով»,—այսպես է նշված նախագծի կնքման անհրաժեշտության հիմնավորումում։ Եվ շարունակությունը՝ մահվան ելքով ճանապարհային պատահարների ցուցանիշն է մոտավորապես 18 այդպիսի պատահար յուրաքանչյուր 100 հազ. բնակչի հաշվով (2013), որը 3 անգամ բարձր է ԵՄ միջին ցուցանիշից, այն է՝ 5 այդպիսի պատահար յուրաքանչյուր 100 հազ. բնակչի հաշվով (2015)։
Ըստ Վաչե Տերտերյանի՝ Հայաստանի միջպետական, հանրապետական եւ տեղական նշանակության ճանապարհների մեծ մասի անվտանգության կառավարումն ու չափանիշները դեռ բարելավման կարիք ունեն, քանի որ ցածր են գնահատվում միջազգային չափանիշներով եւ շարունակում են է՛լ ավելի վատթարանալ։ Հայաստանում միջքաղաքային ճանապարհների նախագծման չափանիշները պետք է արդիականացվեն ճանապարհային անվտանգությունը բարելավելու համար։ Դեռեւս Խորհրդային Միության ժամանակ ձեւավորված չափանիշները շարունակում են մասամբ կիրառվել Հայաստանում ու անվտանգության մասով պատշաճ պահանջներ չունեն։ Միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից ֆինանսավորվող ընթացիկ ծրագրերում մեծ ուշադրություն է դարձվել անվտանգության հարցին, եւ դրանք անդրադարձել են կամ պատրաստվում են անդրադառնալ երկրում մի քանի հիմնական վտանգավոր կետերի, որտեղ պատահարներ են տեղի ունենում։ Այնուամենայնիվ, ճանապարհային անվտանգության ավելի լավ համակարգման, երթեւեկության շատ ավելի խիստ վերահսկողության, պատահարների դեպքում ավելի արագ արձագանքման անհրաժեշտություն կա։ Ու չնայած այն փաստին, որ Հայաստանը ճանապարհների անվտանգության բարելավմանն ուղղված զգալի ջանքեր է ներդնում, մահացածների ու վիրավորների թիվը անընդունելի բարձր է դեռ։
Հաշվի առնելով պատահարների սոցիալական եւ տնտեսական ծանր հետեւանքները՝ կառավարությունը ՀԲ աջակցությամբ մշակել է խնդիրը լուծելու ռազմավարություն։ 2009թ. օգոստոսին ընդունել է Հայաստանի եւ Երեւանի ճանապարհային անվտանգության ազգային առաջին ռազմավարությունն ու 5 տարվա գործողությունների ծրագիրը, որի նպատակը մահվան ելքով ճանապարհային պատահարների թիվը 5 տարվա ընթացքում 10 տոկոսով նվազեցնելն էր։
Գործողությունների այդ ծրագրին հիմա մանրամասն չենք անդրադառնա։ Կասենք միայն, որ 2016թ. ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը արդիականացրել է այդ ծրագիրը (2017—2021թթ. կտրվածքով)։
Սակայն պարզվում է, որ մեր պետբյուջեի սահմանափակ հնարավորությունների պատճառով սահմանափակ են նաեւ այն ռեսուրսները, որոնք կառավարությունը կարող է հատկացնել արդիականացված գործողությունների ծրագրի համար։
Հետեւաբար Եվրոպական բանկն ու ՀՀ ՏԿԵՆ—ը Եվրոպական հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ գնահատել եւ ընտրել են ճանապարհային անվտանգության, ճանապարհային չափանիշների ու թողունակության բարելավման տեսանկյունից «լավագույն ծրագիրը» (բնորոշումը կառավարությանն է), որի անբաժանելի մասն են կազմում Մ6 մայրուղու վրա, ինչպես նաեւ երկրի ամբողջ տարածքում ճանապարհային անվտանգության հետ կապված արվելիք միջոցառումները։

Ո՛ւր կգնա դրամաշնորհը

Դրամաշնորհային միջոցները հետեւյալ ուղղություններով են լինելու. 1. Մ—2 (Երեւան—Մեղրի), Մ—4 (Երեւան—Իջեւան), Մ—5 (Երեւան—Արմավիր—Թուրքիայի սահման), Մ—12 (Գորիս—Արցախ), Մ—17 (Կապան—Ծավ—Մ2), Հ—8 (Երեւան—Արտաշատ—Այգեվան) ավտոճանապարհների վրա արդեն ընտրված թվով 24, ինչպես նաեւ ծրագրի ընթացքում հայտնաբերվելիք լրացուցիչ վտանգավոր կետերի բարելավմանը։
2. Դրամաշնորհային միջոցները կուղղվեն նաեւ Հայաստանի միջպետական եւ հանրապետական ավտոճանապարհների ճանապարհային անվտանգության աուդիտին, 3. վտանգավոր կետերի բարելավման աշխատանքների տեխնիկական հսկողությանը, 4. ճանապարհային անվտանգության ուսուցմանը, 5. ճանապարհային անվտանգության աուդիտորների պատրաստմանը։
6. Գումար կուղղվի նաեւ ճանապարհների նախագծման՝ Հայաստանում գործող ստանդարտների վերանայմանը՝ դրանք ճանապարհային անվտանգության Եվրոպական միության եւ միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու նպատակով։
Եթե հակիրճ, ապա ծրագրից հիմնական ակնկալիքները երեքն են. 1. առնվազն 30 վտանգավոր կետերի բարելավում, 2. մահվան ելքով ճանապարհային վթարների նվազում 20 տոկոսով, 3. ճանապարհային ավտանգության առնվազն 40 աուդիտորների ուսուցում եւ հավաստագրում։

... Եվ՝ ինչքա՛ն դրամաշնորհը

Տեղեկացնենք, որ ծրագրի համար նախատեսված ընդհանուր ծախսերը գնահատված են մինչեւ 22 մլն 910 հազար եվրո՝ առանց հարկերի, այդ թվում՝ ԱԱՀ—ի։ Աշխատանքների վերջնական ծախսերը կորոշվեն ծրագրի ավարտից հետո՝ կապալառուների ներկայացրած վերջնական հաշիվ—ապրանքագրերի հիմամբ։
Բայց այս համաձայնագրի պայմաններին եւ պահանջներին համապատասխան՝ բանկը ստանձնում է դրամաշնորհի շահառուի համար հասանելի դարձնել մինչեւ 4 մլն 250 հազար եվրոյի չափով դրամաշնորհ, որը պետք է օգտագործվի ծրագրի թույլատրելի ծախսերի մի մասը ֆինանսավորելու համար։
Խոսքը, կրկնենք, վերաբերում է դժվար կամ բարդ կետերին, որոնք ճանապարհային անվտանգության առումով ունեն ուսումնասիրման, նախագծման, լրացուցիչ կահավորման եւ ընդհանրապես ճանապարհների անվտանգային միջավայրի ապահովման կարիք։ «Ծրագիրը լայնածավալ է եւ թույլ կտա նոր կառուցվող ճանապարհները կահավորել ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անվտանգային միջավայրով եւ, որպես հիմնական թիրախ, էապես նվազեցնել վթարայնությունը եւ վթարների արդյունքում ծանր դեպքերի տեսակարար կշիռը»,—ասաց ՏԿԵ նախարարի առաջին տեղակալը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ որոշակի ի՞նչ բնույթի աշխատանքներ են արվելու, եւ արդյո՞ք քարաթափումն էլ է ներառվում այդ աշխատանքներում։ Ի պատասխան՝ փոխնախարարը պարզաբանեց. «Վտանգավոր շրջադարձները կահավորելու լրացուցիչ անվտանգային միջոցներ են իրականացվելու։ Նախ պետք է վերհանվեն այդ վտանգավոր հատվածները, որտեղ ավելի մեծ վթարայնություն կա, պետք է իրականացվեն հատուկ կառուցվածքային նախագծեր եւ հագեցվեն։ Միգուցե նաեւ քարաթափումները, եթե դրանք կվերաբերեն անվտանգային միջավայրին»։
Հավելենք, որ տարեկան կտրվածքով ներկայացվող միջանկյալ գործառնական հաշվետվությունները Եվրոպական բանկ պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան յուրաքանչյուր տարվա հունվարի 30—ը։ Վերջնական հաշվետվությունը պետք է բանկ ներկայացվի կատարման ժամանակահատվածի ավարտից ոչ ուշ, քան վեց ամիս անց։

08-11-2019





12-12-2019
Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը մի քանի փուլով կլինի
Գիշերային սակագնի հետագա կիրառության նպատակահարմարությունը կքննարկվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Վերջերս ...


12-12-2019
Ո՞ր երկրներում են ավելի քիչ հիվանդանում քաղցկեղով
Ինչ կարող է տալ Հայաստանին միջուկային բժշկությունը

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am




12-12-2019
Ուրախություն. ախտանի՞շ, թե՞ մշակույթ
Ուրախությունը բավականության ու բավարարվածության, երջանկության զգացողության, ներքին դրական մոտիվացիաների ...


12-12-2019
«Ուզում ենք այս ներդրմամբ ավելի խթանել տուրիստների ներհոսքը»
Դա հատկապես կարեւոր է ձմռանը, երբ զբոսաշրջիկների հոսքը ...


12-12-2019
Միքայել Նալբանդյան-190
«Լուսավորության տաճարը պիտի կառուցանվի ամբողջ ազգի ձեռքով»

«Ազգության ...


12-12-2019
Հրաչյա Հովհաննիսյանն իմաստուն էր
Եվ հավատում էր մեր ժողովրդի հաղթանակին

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


1990-ի ...


12-12-2019
Արցախը նախապատրաստվում է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին
Մայրաքաղաք Ստեփանակերտը լույսերի եւ գույների պակաս չի զգա

Դավիթ ...



12-12-2019
Իրաքում վարչապետի ընտրության շուրջ բանակցություններն սկսվել են
Երկրի նախագահի վստահեցմամբ՝ ժողովուրդը ...

12-12-2019
Քարե մասունքներ
Խորհրդային տարիներին «եղբայր» կոչված ...

12-12-2019
Միջուկային երկիր լինելն արդեն իսկ ինքնապաշտպանական հիմք ունի
ՆԱՏՕ-ն թաքնված վտանգներ է տեսնում ...

12-12-2019
Հավաքականում ձեւավորվել է աննախադեպ մրցակցություն
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO