Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.05.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


0.5-10 հեկտարի փոխարեն՝ 0.5-100 հեկտար

Պետական աջակցություն ստացողների շրջանակը մեծացվեց

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիներ եւ հատապտղանոցներ հիմնելու համար պետական աջակցության ծրագրի շրջանակում այգիներ հիմնելու համար սահմանված չափերը կփոխվեն։ Իսկ եթե ավելի ստույգ, ապա կավելացվեն։ Գործադիրը երեկվա նիստում հաստատեց 2019թ. մարտի որոշման մեջ փոփոխությունները։
Ըստ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, այս փոփոխությունների հետեւանքով կբարձրանա ծրագրի արդյունավետությունը՝ հնարավորություն տալով դրանում ընդգրկվել ավելի շատ շահառուների։
Մանրամասնենք այդ փոփոխությունները։
Բանն այն է, որ 2019թ. մարտի 29—ի որոշմամբ հաստատվել էր Հայաստանում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիներ եւ հատապտղանոցներ հիմնելու համար պետական աջակցության ծրագիրը։ Սրա շրջանակում այգետնկումներ կատարելու նպատակով 0.5—10 հեկտար ինտենսիվ պտղատու այգիներ եւ խաղողանոցներ, ինչպես նաեւ 0.5–3 հեկտար հատապտղանոցներ հիմնելու նպատակով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ տրամադրվում էր պետական աջակցություն։ Նույն ծրագրի շրջանակում ծախսերի փոխհատուցման եղանակով պետական աջակցություն էր տրվում 0.5–5 հա խաղողի այգի, 0.5–3.0 հա ինտենսիվ պտղատու այգի եւ հատապտղանոց հիմնելու համար՝ կատարված ծախսերի 40 տոկոսի չափով։ Իսկ սահմանամերձ համայնքներում այգի հիմնող շահառուների կամ առնվազն 3 հա այգի հիմնող կոոպերատիվների համար ծախսերի 50 տոկոսի չափով աջակցություն էր լինում՝ առանց առաջին տարվա խնամքի ծախսերի։ 2019թ. սեպտեմբերի 30—ի դրությամբ տրամադրվել է 208 մլն դրամ ընդհանուր գումարով թվով 5 վարկ 22.8 հա այգի հիմնելու համար, եւ ստացվել է թվով 11 փոխհատուցման դիմում՝ 28.4 հա այգի հիմնելու համար։
Հիմա առաջարկվում է վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման եղանակով պետական աջակցություն տրամադրել 0.5—100 հեկտար ինտենսիվ պտղատու այգիներ, խաղողանոցներ եւ հատապտղանոցներ հիմնելու համար, ներառյալ առաջին տարվա խնամքի ծախսերը։ Ավելի պարզ՝ տնտեսավարողները հնարավորություն կունենան ստանալ պետական աջակցություն (վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ) 0.5–100 հա այգեհիմնումներ կատարելու համար (գործող ծրագրով՝ 0.5–10 հա) եւ բոլոր 0.5–10 հա—ի վրա այգեհիմնումներ կատարող շահառուները կարող են ստանալ պետական աջակցություն ծախսերի փոխհատուցման եղանակով՝ կատարված ծախսերի 50 տոկոսի չափով (գործող ծրագրով՝ 0.5–5 հա խաղողի այգու, 0.5–3 հա ինտենսիվ պտղատու այգու եւ հատապտղանոցի համար՝ կատարված ծախսերի 40 տոկոսի չափով, իսկ սահմանամերձ համայնքներում այգեհիմնում իրականացնող շահառուների կամ առնվազն 3 հա այգի հիմնող կոոպերատիվների համար՝ ծախսերի 50 տոկոսի չափով)։
Միաժամանակ կատարվել է նշենու գծով 1 հա ինտենսիվ պտղատու այգում ծառերի նվազագույն չափի ճշգրտում՝ 1000 հատը փոխարինվել է 300 հատով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակեց, որ քննարկումներն են հանգեցրել այս որոշման՝ հաշվի առնելով ընթացիկ վիճակագրությունը։ Այսպիսով՝ վարկերից օգտվելու հնարավորությունը մեծացել է 10 անգամ։

08-11-2019





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO