Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.07.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ազգային փոքրամասնությունների կրթությունը Հայաստանում

Ի՞նչ խնդիրներ են լուծվում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am

«Մեր բոլոր գործողություններում առաջնորդվում ենք այնպես, որ նրանց մտածելակերպը, առանձնահատկությունները կամ մշակութային որեւէ ոլորտ չստորադասվի հայկականին։ Դրանք զուգահեռ հարթությունների վրա են։ Վստահ եմ՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն այստեղ լավ պայմաններում են այն առումով, որ կարողանում են հանգիստ ուսումնասիրել իրենց մայրենին, մշակույթը, առհասարակ այն, ինչ կապված է իրենց ազգային պատկանելության հետ»,— «ՀՀ»—ի հետ զրույցում այդ հանգամանքը ընդգծեց ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության նախադպրոցական եւ միջնակարգ կրթության քաղաքականության մշակման եւ վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը՝ տեղեկացնելով, որ ազգային փոքրամասնությունների մասով կոնկրետ գործողություններ են իրականացվել։
Այսպես, բավականին երկար տարիներ պետական բյուջեով գումար է նախատեսվում նրանց դասագրքերի տպագրման համար։ Դասագրքերի համար նախապես հայտեր են հավաքագրվում, թե որ տարում որ դպրոցներին ինչ դասագրքեր են պետք։ «Տպագրում կամ վերահրատարակում ենք, նաեւ ստեղծվում են նոր դասագրքեր։ Եվ ամեն տարի մինչեւ օգոստոս ամիսն իրենք այդ դասագրքերը ստանում են։ Դա եղել է մշտապես»,–ասաց Մակյանը՝ ավելացնելով, որ փոքրամասնությունների համար հաստատված ուսումնական պլաններ կան։
Նշվածից զատ, յուրաքանչյուր տարի դարձյալ պետական բյուջեի միջոցներով կրթության ոլորտի մասնագետների վերապատրաստումներ են իրականացվում՝ կրկին նրանցից ստացված հայտերի հիման վրա. «Իրենք մեզ հայտեր են ուղարկում, թե քանի ուսուցիչ որ լեզվով պետք է վերապատրաստվի։ Հիմնականում եզդիերենով, ասորերենով ու քրդերենով են լինում»։
Նախարարության պաշտոնյան ընդգծում է, որ նշված գործընթացների եւ, առհասարակ, համագործակցության մասով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ խնդիրներ չեն ունեցել։ Նա հավատացնում է, որ բարձրացվող հարցերը շատ արագ լուծումներ են ստանում։
Արզնիի միջնակարգ դպրոցի տնօրեն Սոֆիա Սիմոնովան եւս արձանագրեց, որ իրենց մոտ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով։ Ներկայացնելով կրթական գործընթացը՝ նա նաեւ նկատեց. «Ըստ նախարարության հաստատած համապատասախան չափորոշիչների՝ մեր ծրագրով դասավանդվում է ասորերեն լեզու եւ գրականություն։ Մինչեւ 6—րդ դասարան ասորերեն լեզուն է, իսկ հետո արդեն լեզու եւ գրականություն է ուսուցանվում»։
Սյուզաննա Մակյանը նկատում է, որ երեխաներ կան, որոնք կրթություն են ստանում հայալեզու ծրագրով՝ հայկական դպրոցներում։ Ասում է՝ դա իրենց ընտրությունն ու իրավունքն է։ Իրենք են որոշում՝ որ լեզվով եւ ինչ տիպի կրթություն ստանալ. «Որեւէ խնդիր չկա»։
Հայաստանում գործում են ինչպես դպրոցներ՝ նախատեսված փոքրամասնությունների համար, այնպես էլ առանձին դասարաններ՝ այս կամ այն դպրոցում։ Կան դպրոցներ էլ, որտեղ կրթությունը կազմակերպվում է խառը։
Մեր երկրում բնակվող բարեկամ ազգերի եւ նախարարության հետագա համագործակցությունը, նախարարության համապատասխան բաժնի պետի խոսքերով, կընթանա նրանց առաջարկած ծրագրերի կամ առարկաների հիման վրա։ «Օրինակ, ասորիները ներկայացրել են իրենց ազգային երգն ու պարը, եւ դա մենք հաստատել ենք որպես իրենց համար առարկա։ Մենք բաց ենք համագործակցության համար»,–բարձրաձայնում է Սյուզաննա Մակյանը՝ ավելացնելով, որ ցանկացած առաջարկ քննարկում ու որպես գերակայության լուծում են տալիս։

09-11-2019





07-07-2020
Գյուղական բնակավայրերում ծնելիությունը կխրախուսվի
Ակնկալվում է մարզերում թեթեացնել նաեւ չաշխատող մայրերի հոգսը



07-07-2020
Թանկարժեք մետաղների արտահանման նկատմամբ քվոտա կսահմանվի
Այն կկիրառվի որոշման ընդունման պահից մինչեւ 2020 թ. ...


07-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 349 նոր դեպք․ ապաքինվել է ևս 605, մահացել 12 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


07-07-2020
Մարդկային հոգին թանկ արժե…
Ավետարանում ասվում է. «Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ...


07-07-2020
Մեկ հայ՝ մեկ ոսկի
Կին, ով մահմեդական գերությունից փրկեց հայ որբ մանուկներին



07-07-2020
Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին կամ՝ պարող մարդուկների գաղտնիքը
Ամեն մի խնդիր էլ շատ հեշտ է թվում, ...


07-07-2020
Ղեւոնդ Ալիշան–200
Վսեմախոհ փիլիսոփան

«Լսեցի ես բնության ձայնը»։
Հայ երեւելի մտածողի ...



07-07-2020
Հին աշխարհը չեմ տեսել... բայց թողել է նա մի հետք
«Հնագիտությունը շատ խնամքով, ձեռքով հողը ...

07-07-2020
Հարավի կենտրոնական համայնքներում
Դիցմայրին բոլոր հնարավորություններն ...

07-07-2020
ԱՄԷ-ն նախապատրաստվում է տնտեսական ճգնաժամին
Կրճատվել է ավիացիայի համակարգի 105 ...

07-07-2020
ՀՖՖ-ն նախաձեռնել է առանցքային հարցերի քննարկում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO