Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.07.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից

Նպատակային ուսուցումն իր առաքելությունն իրականացնո՞ւմ է

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Կրթությունից հետո՝ մասնագիտական հստակ աշխատանք. նպատակային ուսուցումն արտոնյալ պայմաններ է ստեղծում։ Առաջարկվող արտոնյալ պայմաններից է նաեւ ընդունելության կարգը։ Այդ ուսուցման համար դիմած ՀՀ քաղաքացիները պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգ են ընդունվում ընդհանուր մրցույթից դուրս՝ առանձին մրցույթով։ Իսկ ընդունվելուց հետո, մինչեւ հրամանագրումը, գործուղող եւ ընդունող կողմերի հետ պայմանագիր են կնքում։ Պայմանագրի համաձայն՝տվյալ ուսանողները կրթությունից հետո առնվազն 3 տարի պետք է աշխատեն արդեն նրանց համար նախատեսված աշխատատեղում։
«Օրենքը նաեւ խիստ պահանջ է սահմանում, որ տվյալ տեղերում չաշխատելու դեպքում պայմանագիրը խախտվում է, եւ շրջանավարտները պարտավորվում են այդ տարիների ուսման վճարը եւ կրթաթոշակի հանրագումարի կրկնապատիկը վերադարձնել պետությանը եւ բուհին»,–«ՀՀ»—ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության կազմակերպման եւ վերահսկողության բաժնի պետ Սասունիկ Մելիքյանը։
Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Հասմիկ Դավթյանը ուսուցման նպատակային տարբերակն է ընտրել՝ ավարտելուց հետո աշխատանք ունենալու համար։ Ավարտելուց հետո աշխատելու է Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Դպրոցի գերմաներենի ապագա ուսուցչուհին է։
Իր առաջադիմության մասին հարցին պատասխանում է. «Մոգս 90 է, նորմալ եմ սովորում»։ Նա ամեն ինչ անում է՝ լավ մասնագետ դառնալու համար։ Այդ նպատակով նաեւ Գերմանիայում է եղել եւ դասընթացների մասնակցել։
Նույն բուհի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի պատմության բաժնի ուսանողուհի Մարիամ Զաքարյանը եւս նույն նպատակով է կրթություն ստանում՝ հետագայում աշխատանք ունենալ։ Բայց մասնագիտության հանդեպ դեռեւս դպրոցական տարիներից է հետաքրքրություն ունեցել. «Միշտ հատուկ հպարտությամբ եմ սովորել հայոց պատմությունը»։ Մարիամը բուհից հետո հետ է գնալու՝ Սյունիքի մարզի Ծավ գյուղի դպրոցում աշխատելու։ Իր բնորոշմամբ՝ նորմալ է սովորում։ Նա էլ որակյալ մասնագետ դառնալու մտադրություն ունի։
Նպատակային ուսուցման դեպքում ուսանողի առաջադիմությունը որոշիչ նշանակություն չունի։ Սասունիկ Մելիքյանը առաջադիմությունը կարեւոր հարց որակելով՝ միաժամանակ ընդգծում է, որ նպատակային ուսուցման դեպքում սովորողները ռոտացիայի չեն ենթարկվում։ Բուհից դուրս չմնալու դեպքում ինչ առաջադիմությամբ էլ սովորեն, անվճար հիմունքներով են կրթություն ստանում։ «Դա եւս շատ լուրջ արտոնություն է»,–նկատում է բաժնի պետը՝ չբացառելով նաեւ վատ սովորելու հանգամանքը։ Ասում է՝ լավ սովորելը ուսանողի բարոյական կերպարի խնդիր է դառնում։
Մելիքյանը տեղեկացրեց, որ, օրինակ, Հայաստանի սահմանամերձ եւ բարձրլեռնային համայնքների ու դպրոցների ներկայացրած հայտերի հիման վրա մանկավարժական մասնագիտություններին հատկացված անվճար տեղերի՝ մինչեւ 50 տոկոսի չափով, կազմակերպվում է մանկավարժական կադրերի նպատակային ընդունելություն։ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական ֆակուլտետում կազմակերպվում է նպատակային ընդունելություն անվճար տեղերի՝ մինչեւ 30 տոկոսի չափով՝ մարզադպրոցներում մարզիչներ աշխատելու համար։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանն էլ մի քանի մասնագիտություններին հատկացված անվճար տեղերի՝ մինչեւ 50 տոկոսի չափով, առաջին հայտով կազմակերպում է նպատակային ընդունելություն՝ համաձայն համապատասխան հայտերի։
Վերջին տարիներին նպատակային տեղերի համար մրցույթը մեծ չէ։ Սասունիկ Մելիքյանի խոսքերով, դիմողները հիմնականում անցնում են։ Դա պայմանավորում է վերջին տարիներին դիմորդների ընդհանուր թվի նվազմամբ. «Լինում են ժամանակներ, երբ նպատակային տեղերը թափուր են մնում»։
Պատահել է նաեւ, որ ավարտելուց հետո չեն աշխատել նշված աշխատատեղում, եւ հարցը կարգավորվել է օրենքով։ Եղել է նաեւ դեպք, երբ անհրաժեշտ հայտը ստացել են, բայց ուսանողի ուսման ավարտին այդ աշխատատեղը չի եղել։ Դա արդեն շրջանավարտի մեղքը չէ, հետեւաբար, նմանօրինակ դեպքերում նա վարձը չի վերադարձնում։
«Ասել, թե նպատակային կրթությունը հարցը լիարժեք լուծում է, կդժվարանամ, բայց բավականին լուրջ խնդիր է լուծում»,–ընդգծեց պաշտոնյան՝ ավելացնելով, որ ապագայում փորձելու են բարեփոխել նաեւ այդ համակարգը՝ այն ավելի ճկուն դարձնելով։

13-11-2019





02-07-2020
Առարկայական բանակցությունները հնարավոր են միայն խաղաղ պայմաններում
Հայկական օրակարգն ընդունելի է միջազգային գործընկերների համար

Նախօրեին ...


02-07-2020
Հայկական եւ ռուսական կողմերը միջուկային էներգետիկայի ոլորտում բնականոն աշխատում են
Սկսվում է մեծածավալ պլանային նախազգուշական վերանորոգումը

Հայկական ատոմակայանի ...


02-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 593 նոր դեպք․ ապաքինվել է 473, մահացել 6 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


02-07-2020
Աստծուն հաճելի է քո մեջ տեսնել…
Աստված կամենում է, որ դու ունենաս ամուր հավատք։ Դու ...


02-07-2020
Եթե չպահպանենք կանոնները
Ապա համավարակը հաղթահարելը կդառնա գրեթե անհնար

«Հայաստանի Հանրապետություն» ...


02-07-2020
Ղեւոնդ Ալիշան 200
Աննման առաքինությունը

«Ծագե՜, Հայ հանճար, փայլե՛ բյուր բոցեր,
Իմանան ազգեր,
Թե ...


02-07-2020
Հայաստանում ծխելու դեմ պայքարն առանձնակի կարեւորություն ունի
Պետությունը ծխախոտ արտադրողներին կստիպի իրազեկել դրանց վնասակարության մասին ...



02-07-2020
2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
Գործադիրն իր գործողություններով ...

02-07-2020
Էռնեստ Հեմինգուեյն ու հայերը
«Այստեղ վիճել են Հեմինգուեյն ու ...

02-07-2020
Անգելա Մերկելը կղեկավարի ԵՄ-ն
Եվրոպական երկրների կառավարությունների ...

02-07-2020
Մխիթարյանը մնում է «Ռոմայում». ի՞նչ կփոխվի մրցաշրջանի ավարտին
Իտալական «Ռոման» պաշտոնապես հայտարարել է Հենրիխ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO