Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.07.2020
ՍՈՑԻՈՒՄ


Անտրամաբանական պահանջներից մինչեւ «հուսադրող» մերժում

Աշխատատեղի մասին հայտարարությունը միշտ չէ, որ ոգեւորում է

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աշխատանք փնտրող, գտնող ու չգտնողների թեման բոլոր ժամանակների համար է հրատապ։ Ոմանք նստած սպասում են, մինչեւ մեկն ինչ—որ առաջարկ անի, մի մասը գործ է փնտրում ու այդպես էլ չի գտնում, մեկ ուրիշ խումբ փորձում է ամեն հնարավոր տարբերակ՝ միայն թե «գործազուրկ» կոչվող խմբից դուրս գա...
Իսկ թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունները միշտ չէ, որ ոգեւորող են։ Որոշ հայտարարությունների պարագայում միակ գործողությունն այն փակելն ու առաջ անցնելն է։ Բավական չէ, որ աշխատավարձը ցածր է, դրա դիմաց սահմանված պահանջներն էլ անտրամաբանական են, եւ ոչինչ, որ որոշ դեպքերում դրանց մասին հայտարարությունը կազմելու պահին են հիշում։ Այդ կերպ աշխատանքին երեւի թե լրջություն են փորձում հաղորդել։
Հայտարարությունների տեսակ էլ կա, որտեղ խոսվում է միայն գործատուի պահանջների ու հնարավոր աշխատակցի պարտականությունների մասին։ Իսկ գործատուի պարտականությունների մասին խոսք չկա։ Դրանք, որպես կանոն, թողնում են հետոյի համար, եւ կապ չունի, որ աշխատանք փնտրողը այդ «հետոյի համար» պահված տեղեկատվությամբ պետք է առաջնորդվի ներկա փուլում իրեն հարմար աշխատանքի ընտրության հարցում։
Մի բան էլ՝ վաղուց տարածված «մոդան»՝ «մենք Ձեզ կզանգենք», դեռեւս շարունակում է մնալ մերժելուն փոխարինող հարմար տարբերակ։ Եվ մի քանի այդպիսի նրբանկատ մերժում, հետեւաբար, սպասմանը հաջորդող հուսահատություն, եւ արձանագրումը պատրաստ է՝ «գործ չկա», «ամեն ինչ ծանոթով է», «խաբում են», եւ այլն, եւ այլն։

Հանրապետությունում աշխատանք փնտրողների թիվը մեծացել է

Աշխատանք փնտրելու եւ գտնելու հնարավորություն կա նաեւ պետական կառույցի՝ Զբաղվածության պետական գործակալության միջոցով։ Զբաղվածության պետական գործակալությունն իր ծառայություններն է առաջարկում ինչպես աշխատանք փնտրողներին, այնպես էլ գործատուներին։
Զբաղվածության կենտրոնների միջոցով այս տարի աշխատանքի է տեղավորվել 2431 աշխատանք փնտրող։ Նրանցից 288—ն աշխատանքի է տեղավորվել զբաղվածության պետական ծրագրերի միջոցով։
Իսկ, ընդհանուր առմամբ, հանրապետությունում 2019 թ. հոկտեմբերի 1—ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 83.3 հազար մարդ։ Դա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.3 տոկոսով, իսկ տարեսկզբի նկատմամբ՝ 2 տոկոսով։
Երեւանում 2019 թ. հոկտեմբերի 1—ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 12.3 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.7 տոկոսով։ Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 66.5 տոկոսը, կամ՝ 8.2 հազար մարդ։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նույնպես նվազել է 12.7 տոկոսով։ Գործազուրկ կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի 73.7 տոկոսը, կամ՝ 6.0 հազ. մարդ։ Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 16.8 տոկոսը երիտասարդ է, 6.1 տոկոսը՝ հաշմանդամություն ունեցող անձ։
Զբաղվածության պետական գործակալությունից «ՀՀ»—ին փոխանցեցին, որ 2019 թ. հոկտեմբերի 1—ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված է 2500 հաշմանդամություն ունեցող անձ։ Նրանցից 183—ը ընդգրկվել է զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում։ Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 168 հաշմանդամություն ունեցող քաղաքացի՝ 129—ը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի արդյունքում։

15-11-2019





07-07-2020
Գյուղական բնակավայրերում ծնելիությունը կխրախուսվի
Ակնկալվում է մարզերում թեթեացնել նաեւ չաշխատող մայրերի հոգսը



07-07-2020
Թանկարժեք մետաղների արտահանման նկատմամբ քվոտա կսահմանվի
Այն կկիրառվի որոշման ընդունման պահից մինչեւ 2020 թ. ...


07-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 349 նոր դեպք․ ապաքինվել է ևս 605, մահացել 12 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


07-07-2020
Մարդկային հոգին թանկ արժե…
Ավետարանում ասվում է. «Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ...


07-07-2020
Մեկ հայ՝ մեկ ոսկի
Կին, ով մահմեդական գերությունից փրկեց հայ որբ մանուկներին



07-07-2020
Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին կամ՝ պարող մարդուկների գաղտնիքը
Ամեն մի խնդիր էլ շատ հեշտ է թվում, ...


07-07-2020
Ղեւոնդ Ալիշան–200
Վսեմախոհ փիլիսոփան

«Լսեցի ես բնության ձայնը»։
Հայ երեւելի մտածողի ...



07-07-2020
Հին աշխարհը չեմ տեսել... բայց թողել է նա մի հետք
«Հնագիտությունը շատ խնամքով, ձեռքով հողը ...

07-07-2020
Հարավի կենտրոնական համայնքներում
Դիցմայրին բոլոր հնարավորություններն ...

07-07-2020
ԱՄԷ-ն նախապատրաստվում է տնտեսական ճգնաժամին
Կրճատվել է ավիացիայի համակարգի 105 ...

07-07-2020
ՀՖՖ-ն նախաձեռնել է առանցքային հարցերի քննարկում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO