Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.12.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Նոր դասագրքերի հիմքում կդրվի քննական մտածողություն

Ո՞ր ուղղությամբ է փոխվում կրթական համակարգը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Վերջին 25 տարվա ընթացքում կրթության ոլորտում ամբողջական եւ տեսանելի վերջնարդյունքներով բարեփոխում տեղի չի ունեցել։ Դպրոցներում կրթության մակարդակը բավարար չափով բարձր չէ, ինչն ընդունում են բոլորը՝ նախարարությունը, ուսուցիչները, ծնողները...
Մի քանի անգամ փոխվել են դասագրքեր՝ ծնողների եւ ուսուցիչների բողոքին ի պատասխան։ Գաղտնիք չէ, որ շատ ուսուցիչներ նախապատվություն էին տալիս սովետական շրջանի դասագրքերին եւ այդ դասագրքերով էլ դասավանդում էին։ Սա նշանակում է, որ կրթության ոլորտում կան մեծ խնդիրներ, որոնց անհրաժեշտ է օր առաջ լուծում տալ։ «ՀՀ»—ի հետ զրույցում այս մասին ընդգծեց Ազգային ժողովի կրթության, գիտության, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը։ Կրթության ոլորտի բարելավման ուղղությամբ վերջին մեկ տարվա ընթացքում, ըստ նրա, ԿԳՄՍ նախարարությունն ինտենսիվ աշխատանք է տարել։
«Կրթությունն այն ոլորտն է, որում տեղի ունեցած դրական փոփոխությունները կարճ ժամանակ անց անմիջապես չեն երեւում, տեսանելի են լինում բավականին երկար ժամանակ հետո, ինչի համար հիմքերը պետք է ճիշտ դրվեն։ Ոլորտում բավականին կարեւոր է հատկապես միջդիստիպլինար կապերի ճիշտ ամրագրումը։ Այս կապերի վրա հիմա մեծ ուշադրություն է դարձվում։ Չափորոշիչները սահմանելուց եւ ծրագրերը գրելուց, ավարտելուց հետո հաջորդ փուլը կլինի այդ չափորոշիչների հիման վրա նոր դասագրքերի ստեղծումը։ Նոր դասագրքերի հիմքում կդրվի քննական մտածողություն»,—ասաց Հովհաննիսյանը։
Վերջինիս խոսքով՝ դպրոցներում բացակայում է քննական մտածողությունը, ուստի նախատեսվում է կրթական համակարգը փոխել այնպիսի ուղղությամբ, որպեսզի երեխան հնարավորություն ունենա քննական մտածողություն զարգացնելու. «Այսօր մենք ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ երեխան ավարտում է դպրոցը եւ չի կարողանում քննադատական մոտեցում ցուցաբերել երեւույթների նկատմամբ, թեկուզ՝ հայոց պատմությանը։ Նրան հրամցնում են նյութն ու պարտադրում նույնությամբ պատմել կամ շարադրել՝ առանց հնարավորություն տալու նյութը քննարկել եւ քննադատել։ Մենք պետք է մեր կրթական համակարգը փոխենք այդ ուղղությամբ, որպեսզի երեխան հնարավորություն ունենա մտածելու։ Ամբողջ շեշտը պետք է դրվի սրա վրա»։
Փոփոխությունների մեխանիզմներն արդեն ուրվագծված են։ Համաշխարհային բանկի կողմից տրված ֆինանսավորմամբ՝ Կրթության ազգային ինստիտուտում արդեն մեկնարկել է վերը նշված բարեփոխումների գործընթացը. «Կրթության ազգային ինստիտուտը հիմա գտնվում է բարեփոխման գործընթացի մեջ՝ ավելի մոբիլ ինստիտուտ դառնալու եւ ավելի մոբիլ ուսուցիչների վերապատրաստման գործընթացները կազմակերպելու համար»։ Ոլորտային հիմնական խնդիրներից մեկը, ըստ պատգամավորի, ուսուցիչների վերապատրաստումն է. տարիներ շարունակ միլիոնավոր դրամներ են հատկացվել ուսուցիչների վերապատրաստման գործընթացի համար, սակայն այն տեղից չի «շարժվել»։
«Տեսանելի արդյունք, համենայնդեպս, չենք ունեցել։ Վերապատրաստումը, ծրագրերն ու դասագրքերը մեկ ամբողջության մեջ պետք է դիտարկել եւ բերել նրան, որպեսզի կրթության ոլորտում ունենանք իրական արդյունք։ Պետք է հստակ լինի ուսուցիչների մոտիվացման գործոնը։ Այս իմաստով վերջերս բարձրացվեց ուսուցիչների աշխատավարձը։ Սա շատ ողջունելի քայլ էր։ Մինչեւ մանկավարժի աշխատավարձը չդառնա գրավիչ, մինչեւ ուսուցիչը չունենա իր կարիքները հոգալու պատշաճ աշխատավարձ, մենք չենք կարող ակնկալել, որ նա մոտիվացված կլինի իր գործում, եւ բավարար հարգանք կլինի այս աշխատանքի նկատմամբ։ Տարիներ առաջ ուսուցիչը համարվում էր հասարակության էլիտան, հարկավոր է կրկին ձգտել դրան»,—ընդգծում է Հովհաննիսյանը։
Պատգամավորը նկատում է՝ կրթությունը բազմաշերտ բարեփոխումներ է ենթադրում։ Նախադպրոցական կրթության ասպարեզում, նրա խոսքով, տեսնում ենք հստակ փոփոխություններ՝ օրենքի նոր նախագիծ, դպրոցական սննդի բարելավում, այս ոլորտում բավականին գործունեություն իրականացրեց նաեւ Երեւանի քաղաքապետարանը։ Ակնառու են փոփոխությունները նաեւ հանրակրթության ոլորտում։ «Կառավարությունը մեծ գումարներ է հատկացրել կապիտալ շինարարության համար՝ հանրակրթական, ավագ դպրոցների, քոլեջների եւ ուսումնարանների մասով։ Բարձրագույն կրթության հետ կապված էլ՝ հասարակությունը տեղյակ է վերջին փոփոխություններին, որոնք առնչվում են հայոց լեզու, պատմություն եւ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու գործընթացի հետ»,—հիշեցրեց Հովհաննիսյանը։

15-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO