Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.07.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Միասնական ճակատով՝ ընդդեմ կոռուպցիայի

ԱԺ-ն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին գաղտնի քվեարկությամբ կընտրի այսօր

Խորհրդարանը երեկվա նիստում քննարկել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման մասին հարցը։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում ներկայացված են կառավարության, ՀՀ ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների եւ Բարձրագույն դատական խորհրդի առաջադրած թեկնածուները։
Կառավարությունն այդ պաշտոնում առաջարկել է Լիլիթ Ալեքսանյանի թեկնածությունը։ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Էդգար Շաթիրյանի, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստանը»՝ Հայկուհի Հարությունյանի թեկնածությունները։ Բարձրագույն դատական խորհուրդը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը։
Թեկնածուները ներկայացրել են կենսագրական տվյալներն ու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության վերաբերյալ իրենց տեսլականները։ Նրանք պատասխանել են նաեւ պատգամավորներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։
ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը, Սերգեյ Բագրատյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Արման Բաբաջանյանը, Արփինե Դավոյանը, Սուրեն Գրիգորյանը, Միքայել Մելքումյանը, Ծովինար Վարդանյանը եւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն իրենց ելույթներում անդրադարձել են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարեւորությանը, ընդգծել ներկայացված թեկնածուների մասնագիտական պատրաստվածությունը։
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Տարոն Սիմոնյանը։ Պատգամավորը լիահույս է, որ թեկնածուները կարդարացնեն իրենց առջեւ դրված առաքելությունը։ Ըստ Տարոն Սիմոնյանի՝ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու բոլորի թեկնածությանը։
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է Արտակ Մանուկյանը։ Նա խմբակցության անունից հորդորել է լսել հանրության կարծիքը ներկայացված թեկնածուների վերաբերյալ եւ կողմ քվեարկել բոլորին։
Թեկնածուներն իրենց եզրափակիչ ելույթներում շնորհակալություն են հայտնել բովանդակալից քննարկման համար եւ հույս հայտնել, որ ընտրվելու դեպքում իրենց աշխատանքը կհաջողի եւ միասնական պայքար կմղեն կոռուպցիայի դեմ։
ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի քարտուղար Արփինե Դավոյանը տեղեկացրել է, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների գաղտնի ընտրությունները տեղի կունենան այսօր, ժամը 12։00—13։00։

19-11-2019





07-07-2020
Գյուղական բնակավայրերում ծնելիությունը կխրախուսվի
Ակնկալվում է մարզերում թեթեացնել նաեւ չաշխատող մայրերի հոգսը



07-07-2020
Թանկարժեք մետաղների արտահանման նկատմամբ քվոտա կսահմանվի
Այն կկիրառվի որոշման ընդունման պահից մինչեւ 2020 թ. ...


07-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 349 նոր դեպք․ ապաքինվել է ևս 605, մահացել 12 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


07-07-2020
Մարդկային հոգին թանկ արժե…
Ավետարանում ասվում է. «Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ...


07-07-2020
Մեկ հայ՝ մեկ ոսկի
Կին, ով մահմեդական գերությունից փրկեց հայ որբ մանուկներին



07-07-2020
Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին կամ՝ պարող մարդուկների գաղտնիքը
Ամեն մի խնդիր էլ շատ հեշտ է թվում, ...


07-07-2020
Ղեւոնդ Ալիշան–200
Վսեմախոհ փիլիսոփան

«Լսեցի ես բնության ձայնը»։
Հայ երեւելի մտածողի ...



07-07-2020
Հին աշխարհը չեմ տեսել... բայց թողել է նա մի հետք
«Հնագիտությունը շատ խնամքով, ձեռքով հողը ...

07-07-2020
Հարավի կենտրոնական համայնքներում
Դիցմայրին բոլոր հնարավորություններն ...

07-07-2020
ԱՄԷ-ն նախապատրաստվում է տնտեսական ճգնաժամին
Կրճատվել է ավիացիայի համակարգի 105 ...

07-07-2020
ՀՖՖ-ն նախաձեռնել է առանցքային հարցերի քննարկում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO