Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.12.2019
ԱՅԼՔ...


Ովքե՞ր են եղանակի մասին տեղեկանում «առաջին ձեռքից»

Գարնան առաջին ամպրոպների հետ Գագիկ Սուրենյանի համար կյանքը վերսկսվում է

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ամպրոպը ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանի տարերքն է։ Ասում է՝ իր համար ամենահաճելին բնակչությանը դրանց մասին իրազեկելն է։ Այսպես է մեկնաբանում. «Գարնան առաջին ամպրոպների հետ կյանքը վերսկսվում է»։ Նա կարծում է, որ այդ զգացողության հարցում ինքը միայնակ չէ։ Ձմեռվանից հետո հայաստանյան գարունը շքեղ է ու վառ արտահայտված։ Բայց մյուս կողմից էլ նկատում է, որ վերջին տարիներին ձմեռ «չենք ունեցել», հետեւաբար, գարնան գալուստը բուռն չի արտահայտվել։
Սուրենյանը նկատում է, որ վերջին ժամանակներում բնակչությունը գարնանը անհամբերությամբ է սպասել 2017 թ., երբ 70—80 օր Արարատյան դաշտն ու Երեւանը բացարձակ արեւ չտեսան. «Բոլոր դեպքերում էլ գարունը միշտ էլ հաճելի է։ Վառ, թե թույլ արտահայտված՝ գարունը մնում է գարուն»։
Իսկ ցրտի մասին Սուրենյանի հաղորդած տեղեկության արձագանքները տարբեր են։ Նա կարծում է՝ ձյունը բոլորն էլ սիրում են, պարզապես դրա հետ կապված ֆինանսի խնդիր կա. «Ցրտերին զուգահեռ մեր բնակչության վրա մեծ հոգս է ընկնում»։
Գագիկ Սուրենյանը զավեշտալի նամակներ էլ է ստանում։ Դրանք գրեթե անհաշվելի են։
Դիտարկմանը, թե եղանակի տեսության մեկնաբանները հիմնականում իգական սեռի ներկայացուցիչներ են, մեր զրուցակիցը պատասխանում է. «Եթե ուսումնասիրեք Եվրոպան, Ամերիկան, նույնիակ Ռուսաստանը, հիմնականում մեկնաբանում են ոլորտի մասնագետները, որտեղ գերակշռող մասը տղամարդիկ են։ Մենք ունեցել ենք մասնագետ մեկնաբաններ ունենալու խնդիր։ Մեր բնագավառը մեկնաբանել են ոլորտի, անգամ աշխարհագրության հետ կապ չունեցող մարդիկ։ Ես էլ որոշել եմ, որ պետք է մեկնաբանեմ մասնագիտական լեզվով՝ հասարակության համար հասանելի եւ հավաստի տեղեկատվություն փոխանցելով»։
Իսկ հասարակության այն շերտի մասին, որոնք ինչ ջերմաստիճան էլ հաղորդվեր, անմիջապես արձագանքում են՝ «սուտ» է, մասնագետն ասում է՝ մեծ թիվ չեն կազմում։ Սուրենյանը հավատացնում է, որ գերակշիռ մեծամասնությունը հետեւում է իրենց։
Եղանակի մասին տեղեկատվությունն «առաջին ձեռքից» ստանում են Գագիկ Սուրենյանի աղջիկները. «Նրանք նույնպես սպասում են առաջին ձյանը։ Անընդհատ հարցնում են՝ ե՞րբ է ձյուն գալու, բայց, ցավոք սրտի, վերջին տարիներին այնքան քիչ է ձյուն գալիս, որ իմ երեխաներին չեմ կարող գոհացնել պատասխանովս»։
Իսկ թե ինչ ձմեռ է սպասվում, պաշտոնապես կհրապարակվի նոյեմբերի 25—ից հետո։ Բայց առկա ուսումնասիրությունները թույլ են տալիս մասնագետներին եզրահանգելու, որ ձմեռը տաք է լինելու։ Սակայն, ինչպես նկատում է Սուրենյանը՝ «տաք ձմեռը» չի նշանակում, որ հունվարին Երեւանում օդի ջերմաստիճանը լինելու է, ասենք, +18 աստիճան։ Մասնագետները ասում են՝ տաք է լինելու՝ համեմատելով բազմամյա միջինի հետ։ Դիտարկվում է, օրինակ, 100 տարիների հունվարյան միջին ջերմաստիճանը, որը համարվում է նորմա։
«Տաք ձմեռ» ասվածը հարաբերական է։ Կարող է 2 ամիս շատ տաք լինել, բայց շուրջ 10 օր՝ ուժեղ սառնամանիքներ։ Գագիկ Սուրենյանը դա կհամարի տաք ձմեռ, որովհետեւ օրերի գերակշռող մասը եղել է նորմայից բարձր ջերմաստիճան. «Այս տարի հստակ ցուցանիշներ չեմ կարող նշել՝ սառնամանիքներ կլինե՞ն, թե՞ ոչ, բայց երեւում է՝ օրերի գերակշռող մասն ունենալու ենք բազմամյա միջին արժեքից ավելի բարձր ջերմաստիճան»։
Նրա խոսքերով՝ այս աշնան նախադեպը չենք ունեցել, որ չոր հոկտեմբերին հաջորդի չոր նոյեմբեր։ Ու պետք էլ չէ վախենալ երկրաշարժից։ Մեր զրուցակիցը ընդգծում է, որ տաք եղանակը երկրաշարժի հետ առնչություն չունի. «Գիտական կապ չկա մթնոլորտի շրջանառության եւ երկրաբանական գործընթացների միջեւ»։ Տաք եղանակով պայմանավորված հնարավոր երկրաշարժ՝ իրականությանը չի համապատասխանում, կարծրատիպ է, որը պայմանավորված է 1988 թ. դեկտեմբերի առաջին տասնօրյակի անոմալ տաք եղանակով։ Սուրենյանը հավատացնում է, որ ավելի տաք տասնօրյակներ էլ ենք ունեցել, ու երկրաշարժ չի եղել։

19-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO