Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.12.2019
ՍՈՑԻՈՒՄ


Լսել երեխաների ձայնը եւ այն լսելի դարձնել բոլորի համար

Այսօր Երեխաների համաշխարհային օրվա առթիվ Երեւանում կանցկացվի գագաթնաժողով

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հայաստանի գրեթե բոլոր մարզերի հարյուրից ավելի երեխաներ այս պահին շտապում են ՀՀ նախագահի նստավայր՝ մասնակցելու Երեխաների համաշխարհային օրվան նվիրված «Երեխաների գագաթնաժողովին»։ Միջոցառումն անցկացվում է ՅՈՒՆԻՍԵՖ—ի նախաձեռնությամբ։ Օրակարգի առանցքային թեման Հայաստանում երեխաների խնդիրներն են։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20—ը աշխարհում նշվում է ոչ միայն որպես Երեխաների համաշխարհային օր, այլեւ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման օր։ ՅՈՒՆԻՍԵՖ—ի մոնիթորինգի եւ գնահատման, երեխաների իրավունքների մշտադիտարկման մասնագետ Աստղիկ Մարտիրոսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում խոսելով Հայաստանի երեխաների իրավիճակի մասին, արձանագրում է՝ հատկապես գյուղաբնակ երեխաների շրջանում աղքատությունն անհամեմատ մեծ է։ Գյուղաբնակ վայրերում երեխաները կրում են տարաբնույթ զրկանքներ՝ բնակարանային պայմանների, սոցիալական հարաբերությունների, տարրական կոմունալ ծառայությունների առումով։ Ըստ Մարտիրոսյանի՝ աղքատությունը, պատշաճ սնունդը, նախադպրոցական կրթության բացակայությունը, ոչ ֆորմալ կրթությունը, խաղալու հնարավորություն չունենալը էականորեն ազդում են երեխաների կենսակերպի վրա։
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2017 թ. մանկական աղքատության մակարդակը 30.8 տոկոս է եղել, ծայրահեղ աղքատությունը՝ 2.1 տոկոս, ինչը, Մարտիրոսյանի գնահատմամբ, թեեւ առաջխաղացում է 2009—ի տվյալների եւ նախորդ տարիների համեմատությամբ, այնուամենայնիվ, դրական չէ 2008 թ. ցուցանիշների պարագայում. «Հայաստանը դրական պատկեր ունի մանկամահացության ցուցանիշի դեպքում, հատկապես մինչեւ 5 տարեկանների շրջանում։ «Եվրոստատ» 2019—ի տվյալների բազայի համաձայն՝ Հայաստանում նորածնային (0—1տ.) մահացությունը 8.2 տոկոս է, ինչն ավելի ցածր է, քան Մոլդովայում, Վրաստանում եւ Ադրբեջանում, սակայն բարձր է Բելառուսի, Ուկրաինայի եւ Արեւելյան Եվրոպայի շատ այլ երկրների համեմատությամբ։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ մինչեւ 5 տարեկանների շրջանում մահացության ցուցանիշը 8.7 է, իսկ նորածնայինը՝ 7.1 1000 ծնունդի հաշվով»։
Համաշխարհային բանկի 2018—2019 թթ. դասակարգմամբ՝ Հայաստանն այլեւս միջինից ցածր եկամուտ ունեցող երկիր չի համարվում։ Երբ դեռ 2017թ. դրությամբ համարվում էր, ՅՈՒՆԻՍԵՖ—ի հաշվետվության համաձայն՝ 52 միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների շրջանում վաղ նորածնային մահացության ցուցանիշով (28 օր) Հայաստանը լավ դիրքերում է՝ գրավելով 4—րդ տեղը՝ Շրի Լանկայից, Ուկրաինայից եւ Վրաստանից հետո. «Ունենալով ամենացածր առողջապահական ծախսերը մեկ շնչի հաշվով, այնուամենայնիվ, Հայաստանի ցուցանիշները բավականին լավ են՝ համեմատած որոշ հարեւան երկրների հետ, ինչպես, օրինակ, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի»։
Հայաստանի ժողովրդագրական եւ առողջապահական հարցերի հետազոտության (ՀԺԱՀ) տվյալներով՝ մինչեւ 5 տարեկանների շրջանում թերաճություն ունեն երեխաների 9 տոկոսը, իսկ գերքաշություն՝ 14 տոկոսը։ Մարտիրոսյանի մեկնաբանմամբ՝ սա թերսնուցման՝ «երկակի բեռի» ցուցանիշ է, այսինքն՝ երբ թերսնուցումն ու գերսնուցումը համատեղվում են։ Երկուսն էլ լուրջ հետեւանքներ են ունենում երեխաների եւ ընդհանուր բնակչության առողջության վրա։ Մարտիրոսյանի խոսքով՝ փոքր տարիքում թերսնուցումը կրիտիկական նշանակություն է ունենում երեխայի զարգացման վրա։ Թերսնուցման «երկակի բեռը» մեծանում է նաեւ ավագ տարիքում, երբ խնդիրներ են ի հայտ գալիս անառողջ սննդի եւ սահմանափակ ընտրության հետ։ Առողջապահության ոլորտի դրական ցուցանիշներից է նշում պատվաստումների բավականին բարձր մակարդակը՝ շուրջ 90 տոկոս միջինում. «Այս պատկերը պահելու անհրաժեշտություն կա, քանի որ հանրային առողջության տեսանկյունից միայն ընդհանուր բարձր պատվաստվածության պայմաններում է հասարակությունը պաշտպանված հիվանդություններից»։
Այսօր նախագահականում կայանալիք գագաթնաժողովն, ըստ էության, լայն հնարավորություն կտա ոլորտի մասնագետներին՝ քննարկելու եւ որոշակի լուծումներ նախանշելու երեխաների իրավիճակի բարելավման ուղղությամբ։ Գագաթնաժողովի բացմանը տեսաելույթներով հանդես կգան Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եւ Հայաստանում ՄԱԿ—ի մշտական համակարգող Շոմբի Շարփը։ Այնուհետեւ ելույթ կունենան Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ—ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը եւ ՅՈՒՆԻՍԵՖ—ի նորանշանակ դեսպան Արթուր Ալեքսանյանը։ Երեխաների համաշխարհային օրվա ամենակարեւոր արժեքը ՅՈՒՆԻՍԵՖ—ը համարում է երեխաների ձայնը լսելը, հետո լսելի դարձնելը բոլորի ու հատկապես որոշում կայացնողների համար, ուստի գագաթնաժողովի ընթացքում երեխաները բաժանվելու են հինգ թեմատիկ խմբի՝ քննարկելու իրենց հուզող խնդիրները Հայաստանում առողջապահության, կրթության, սոցիալական պաշտպանության, բնապահպանության եւ մարդու իրավունքների ոլորտներում։
Այստեղ կլինեն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։ Գագաթնաժողովի ավարտին երեխաները պաշտոնական հայտարարություն կպատրաստեն եւ կներկայացնեն Հայաստանի կառավարության ներկայացուցչին։

20-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO