Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.12.2019
ԱՇԽԱՐՀ


Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին

Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, կրակի վրա յուղ է լցրել

Իրավիճակն Իրանում կտրուկ սրվել է, բենզինի գնի բարձրացման դեմ ելույթները տարածվել են ողջ երկրով մեկ։ Սպանվածներ կան ինչպես ցուցարարների, այնպես էլ ոստիկանների շարքերում, սակայն ինֆորմացիայի օբյեկտիվ հաստատում առայժմ չկա, քանի որ երկրում ինտերնետը սահմանափակվել է։ Փորձագետների կարծիքով՝ բողոքների վերջին ալիքը չի հանգեցնի իշխանափոխության, չնայած որ ԱՄՆ—ն դրա հույսն ունի, քանի որ գրեթե անմիջապես իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին։ Բայց բացասական սցենարը չի կարելի բացառել, որովհետեւ բողոքի տրամադրություններն Իրանում օրեցօր աճում են։ Այս մասին տեղեկացնում է «Կոմերսանտը»։
«Իրանում անկարգությունների ընթացքում մի քանի իրավապահներ զոհվել են «ծանր մահով»,–հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին։ Նրա խոսքերով՝ որոշ դեպքերում ցուցարարներն օգտագործել են սառը զենք եւ հրազեն։
Կառավարության ներկայացուցիչը սպանվածների վերաբերյալ կոնկրետ թվեր չի ունեցել, ոչինչ չի ասել նաեւ ցուցարարների շրջանում զոհերի մասին։
ԶԼՄ—ների տեղեկություններով՝ բողոքների առաջին երեք օրվա ընթացքում կարող էին զոհվել 10—40 մարդ, մոտ 1000 մարդ ձերբակալվել է։ Անկարգություններ են եղել մոտ 100 բնակավայրում։ Ցույցերին, ինչպես տեղեկացնում է «Fars» գործակալությունը, մոտ 90 հազար մարդ է մասնակցել։ Այդ թիվը կազմում է երկրի բնակչության ավելի քան 0.1 տոկոսը։ Արդեն երկու տարի է՝ նման լուրջ ցույցեր մարդիկ Իրանում չեն տեսել։ Ցուցարարները փակել են ճանապարհները, կոտրել խանութների ու բանկերի ցուցափեղկերը, այրել լցակայանները։ Իշխանություններն այդ գործողություններն անպատասխան չեն թողել։
Ալի Ռաբիի խոսքերով՝ երկուշաբթի իրավիճակը հանգիստ է եղել։ Նա խոստացել է, որ առաջիկա օրերի ընթացքում ինտերնետը կվերականգնվի։ Միեւնույն ժամանակ պաշտոնյան նշել է, որ «Իրանի իշխանությունները ճանաչում են ժողովրդի բողոքելու իրավունքը», բայց պայմանով, որ բացառվի բռնությունը։
Իրանական ցույցերին արձագանքած առաջին պետություններից մեկն ԱՄՆ—ն է։ «40 տարվա բռնակալությունից հետո իրանական հպարտ ժողովուրդը չի լռում ի պատասխան իշխանության չարաշահումների։ Մենք նույնպես չենք լռի,– թվիթերյան իր էջում անկարգությունների հենց հաջորդ օրը գրել է ԱՄՆ—ի պետքարտուղար Մայք Պոմպեոն։–Ես ուղերձ ունեմ իրանական ժողովրդին. ԱՄՆ—ն լսում է ձեզ, ԱՄՆ—ում պաշտպանում են ձեզ, ԱՄՆ—ում մնում են ձեզ հետ»։ Միեւնույն ժամանակ Վաշինգտոնն ավելի զգույշ ու ոչ այդքան օպերատիվ է արձագանքել Իրաքում ու Լիբանանում հոկտեմբերին բռնկված բողոքի ցույցերին։
Իրանական իշխանություններն արագ պատասխանել են պետքարտուղարի խոսքերին։ «ԱՄՆ—ի նպատակն անվտանգության խարխլումն է եւ իրանական ժողովրդի շահերին վնաս հասցնելը»,–հայտարարել է Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ Ալի Լիրիջանին՝ նկատելով, որ ԱՄՆ—ն աջակցում է «խուլիգաններին», որոնք ոչնչացնում են հասարակության սեփականությունը եւ քաոսի մթնոլորտ ստեղծում։
Մոսկվայում համամիտ են Իրանի հետ։ «Այստեղ ոչ հասարակ, լարված իրավիճակ է։ Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, կրակի վրա յուղ է լցրել, սակայն արտաքին ուժերը նույնպես ակտիվորեն աշխատում են»,–հայտարարել է ՌԴ ԱԳՆ Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր պաշտոնական կայքի միջոցով երկրում բռնկված անկարգությունների մեղավոր է ճանաչել ԱՄՆ—ին եւ Իսրայելին։ «Անկարգությունների մասնակիցները կազմակերպված էին, նրանց ակցիաները պլանավորված էին, նրանք զինված էին եւ գործում էին որոշակի պլանով՝ կազմված տարածաշրջանի ռեակցիոն ուժերի, սիոնիստների ու ամերիկացիների կողմից»,– նշված է կայքում։
Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երեկ հայտարարել է, որ կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ։ Նա շեշտել է, որ իրանցիներին հաջողվել է հաղթահարել վերջին օրերի դժվարությունները, չնայած տնտեսական խնդիրներին, որոնք առկա են երկրում։
Խամենեին ավելացրել է, որ իրանական ժողովուրդը «թույլ չտվեց, որ Իրանի թշնամիներն օգտվեն վառելիքի գների բարձրացման հետ կապված ոչ դյուրին իրադրությունից»։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ—ին բողոք է հայտնել երկրի «ներքին գործերին միջամտելու» համար։ Այդ մասին հայտնել է ԻԻՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Բողոքը հայտնվել է երեկ Իրանի ԱԳ նախարարություն կանչված Թեհրանում Շվեյցարիայի դեսպանին, որը ներկայացնում է ԱՄՆ—ի շահերը։

21-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO