«Խաղաղության աստղը՝ Արցախի երկնակամարում»
Նկարահանվում է ֆիլմ աշխարհի միստիկ վայրերի մասին, որում կներկայացվի նաեւ Արցախը
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ d.miqayelyan@hhpress.am
Ճանաչված չեխ գրող, հրապարակախոս, հեռուստալրագրող Մարտին Մակդալն առաջին անգամ Արցախ այցելեց 12 տարի առաջ՝ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության մասին ֆիլմ նկարահանելու նպատակով։ Նա շրջեց լեռնաշխարհում, ծանոթացավ ծավալված ռազմագործողությունների դրդապատճառներին, հանդիպումներ ունեցավ գոյամարտի ակտիվ մասնակիցների հետ, ունկնդրեց ողբերգություն ապրած հասարակ, շարքային մարդկանց կարծիքները՝ հայերին պարտադրված դաժան պատերազմի մասին, ինչպես նաեւ պատկերացումները՝ խաղաղության ու կայունության, երկրի ճակատագրի վերաբերյալ, եւ ստացած տպավորությունները «կենդանի կադրերի հետ» ներկայացրեց չեխական հանրային հեռուստատեսությամբ։ Հեռուստադիտողների արձագանքները մեծաթիվ էին, ուստի նրանց խնդրանքով եւս 3 անգամ ցուցադրվեց հանրայինով։ Ստեղծագործության հեղինակին արցախյան թեման այնքան ընդգրկուն եւ անսպառ թվաց, որ նա որոշեց իրեն հետաքրքրող հարցերի պատասխաններ ստանալու համար կրկին Ստեփանակերտ ժամանել։ Դա եղավ 2015—ին, ապա 2016—ի ապրիլյան ողբերգական իրադարձություններից անմիջապես հետո, երբ իր կամքով գործուղվեց՝ այս անգամ ֆիլմ նկարահանելու «ապրիլյան քառօրյա պատերազմը սանձազերծողներին անարգանքի սյունին գամելու, քրիստոնյա երիտասարդ զինվորներին անմարդկային կերպով դաժանաբար խոշտանգելու, իսլամիստներին հատուկ ձեռագրով հայ տղաներին գլխատելու համար՝ աշխարհին ցույց տալու ադրբեջանցիների իրական դեմքը»։ Մարտին Մակդալը, ով այս անգամ պրոդյուսեր Մարկետա Ադամցովայի հետ է Արցախ ժամանել մեկ այլ առաքելությամբ, խոստովանում է, որ Եվրոպայում պատկերացում չունեն, թե ինչ իրավիճակ է տիրում երկրում, եւ ով է մեղավոր մարդկային կորուստների համար. «Ամեն անգամ, երբ խոսք է բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ու ես ասում եմ, որ վերստին որոշել եմ Արցախ գնալ, հաղորդակցվել պատմամշակութային հարուստ արժեքներին, հանդիպել ինձ արդեն մտերիմ դարձած մարդկանց եւ զրուցել, շոշափել նրանց տրամադրությունը, ինձ հորդորում են, թե չե՞ս վախենում վտանգից, որ գնում ես։ Ես բացատրում եմ, որ զուր են իրենց մտահոգությունները, եւ պետք չէ վայրը անպայման կապել ռազմագործողությունների հետ։ Փորձում եմ նրանց համոզել, որ Արցախում հիմա խաղաղություն է, ու մարդիկ իրենց առօրյա հոգսերով են զբաղված։ Շինարարները կառուցում, գյուղացիները՝ հողը մշակում, ծառատունկ են անում, բերք ու բարիք արարում։ Մինչեւիսկ արցախյան հրաշք մեղրի, նռան, անուշահամ գինիների, ժենգյալով հացի մասին եմ նկարագրում, որ պատկերացում կազմեն, ասելիքս համոզիչ դարձնելու համար լուսանկարներ եւ տեսաֆիլմեր ցուցադրում։ Ամեն կերպ նրանց բացատրում եմ, որ Արցախը ժողովրդավարական երկիր է, մարդիկ՝ խաղաղասեր եւ հյուրասեր, ու ես բարեկամներիս մոտ եմ գնում, որովհետեւ նրանց կարոտում եմ»... Անդրադառնալով երկու տարի առաջ նկարահանված «Խաղաղության աստղը՝ Արցախի երկնակամարում» ֆիլմին, պրոդյուսոր Մարկետա Ադամցովան նշեց, թե հեռուստադիտողների հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ մեկ շաբաթվա մեջ հանրայինով այն ցուցադրվեց մի քանի անգամ, ու բազմաթիվ հետաքրքիր արձագանքներ եղան. «Այն լսարանի կողմից անմիջապես ընկալվեց, որովհետեւ ճշմարտությունն է նկարագրվում Արցախի ու նրա ժողովրդի պատմության մասին, նրանում համոզիչ փաստեր են, սեր ու ջերմություն կա, հավատարմություն ու անկեղծություն։ Ես հետո իմացա, որ հետաքրքրությունից դրդված՝ խմբերով Չեխիայից նրանք 2018—ին եւ այս տարի որպես զբոսաշրջիկ, Արցախ են եկել եւ շատ են տպավորված ուղեւորությունից։ Նրանք սեփական աչքով տեսածն ու լսածը հաղորդել են մտերիմներին, հարազատներին, ընկերներին։ Լիովին համոզված եմ, որ չնայած Արցախը չճանաչված երկիր է, բայց մարդիկ ապրում են նույն կյանքով, ինչ իրենք։ Երկիրը ծաղկում է, բարգավաճում, բնապահպանությունը պետության, ժողովրդի ուշադրության կենտրոնում է, եւ մարդիկ շատ են սիրում իրենց հողը, սրբորեն պահպանում ավանդույթներն ու սովորությունները»։ Մարտին Մակդալը չի ուզում լիովին բացել փակագծերը եւ պատմել իրենց հերթական այցի նպատակի մասին, միայն ասում է, որ նոր ֆիլմ է նկարահանվում աշխարհի միստիկ վայրերի վերաբերյալ եւ նրանում «իր վանքերով ու եկեղեցիներով, մատուռներով եւ խաչքարերով, լայնորեն ընդգրկված է եւ Արցախը»։ Նա համոզված է, որ ֆիլմը դիտելուց հետո «քարտեզի վրա մարդիկ ավելի հեշտությամբ կգտնեն Արցախի տեղը, եւ զբոսաշրջիկների թիվը, անշուշտ, կմեծանա»։
Ստեփանակերտ
22-11-2019
|

փակել >>
|